Քեթի Ֆինդլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Քեթի Ֆինդլեյ
Katie Findlay 2013 Vancouver Fan Expo (cropped).jpg
Ծնվել էօգոստոսի 28, 1990(1990-08-28)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՈւինսոր, Օնտարիո, Կանադա
ԿրթությունEscuela Secundaria Diurna 251?
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան2010-այժմ
IMDbID 3818748
ԿինոՊոիսկID 2010292

Քեթի Ֆինդլեյ (անգլ.՝ Katie Findlay, օգոստոսի 28, 1990(1990-08-28)[1], Ուինսոր, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասանուհի։ Նա առավել հայտնի է Ռոզի Լարսենի դերով «Սպանությունը» ամերիկյան քրեական դրամա հեռուստասերիալում։ 2013-2014 թվականներին Ֆինդլեյը կերտել է Մեգի Լանդերսի դերը The CW«Քերրիի օրագրերը» պատանեկան դրամա հեռուստասերիալում։ 2014-2015 թվականներին Ֆինդլեյը նկարահանվել է Ռեբեկա Սաթերի դերում ABC«Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։ 2017 թվականին նա միացել է FXX-ի «Տղամարդը կին է փնտրում» սերիալի երրորդ եթերաշրջանի դերասանական կազմին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինդլեյը ծնվել է Օնտարիո նահանգի Ուինսոր քաղաքում։ Նա ապրում է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում։ Նա բալետի պարուհի է եղել 12 տարի, մինչև այն թողնելը մեջքի վնասվածքի պատճառով և «իրական մարդկային ոտքեր» ունենալու հնարավորության համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

CBC-ում երկու պիլոտներին մասնակցելուց հետո, Ֆինդլեյը նկարահանվել է Fox«Եզր» գիտական ֆանտաստիկա սերիալում։ Ավելի ուշ նա կատարել է Էմիլիի դերը «Շփոթված» հեռուստասերիալում, և Ռոզի Լարսենի՝ սպանության զոհի դերը AMC-ի «Սպանությունը» հեռուստասերիալում։ Նա՝ որպես հյուր, մասնակցել է մի շարք հեռուստասերիալների, ներառյալ «Խաղի ավարտ»-ը, «Կոնտինուում»-ը և «Աստղային դարպասներ․ Տիեզերք»-ը։ 2012 թվականի փետրվարի 27-ին Ֆինդլեյն ընդգրկվել է The CW-ի «Քերրիի օրագրերը» պատանեկան դրամա հեռուստասերիալում՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի փրիքվելում[2][3]։ 2012 թվականին նա կերտել է Բոնիի դերը «Փիլիսոփաները» գիտական ֆանտաստիկա ֆիլմում։

2014 թվականի մարտին Ֆինդլեյը կատարել է Ռեբեկա Սաթերի պարբերական դերը Շոնդա Ռայմսի «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» դրամա սերիալում[4]։ Նույն տարի նա ընդգրկվել է «Մութ անծանոթը» հոգեբանական թրիլլեր ֆիլմի դերասանական կազմում[5]։ 2015 թվականի վերջին հայտարարվել է, որ Քեթի Ֆինդլեյը կատարելու է Մոլի Քալենսի դերը Hallmark Channel-ի երկու մասից բաղկացած սուրբծննդյան ֆիլմում՝ «Կամուրջը», որը հիմնվել է հեղինակ Քարեն Քինգսբերիի վեպի վրա։ Առաջին մասը եթեր է հեռարձակվել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին[6][7][8]։2016 թվականի Ֆինդլեյն ընդգրկվել է FXX-ի «Տղամարդը կին է փնտրում» կատակերգական սերիալի գլխավոր դերում՝ որպես Ջոշի (Ջեյ Բարուշել) սիրո հետաքրքրություն[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր ֆիլմերում
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2011 Աղետի վայրը. Ընտանիքը վտանգված է Crash Site: A Family in Danger Ֆրենսիս Սոնդերս
2013 Փիլիսոփաները After the Dark Բոնի
2014 Վաղաժամ Premature Գաբրիել
2015 Մութ անծանոթը The Dark Stranger Լեահ Գարիսոն
2015 Ջեմ և հոլոգրամներ Jem and The Holograms Մարի «Սթորմեր» Ֆիլիփս
2019 Ուղիղ դեպի վեր Straight Up Ռորի
Դերեր հեռուստասերիալում
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2010 Շփոթված Tangled Էմիլի Հեռուստաֆիլմ
2010 Եզր Fringe Ջիլ Ռեդմոնդ Սերիա․ «Մարդը մյուս կողմից»
2010 Հոգեբույժ Psych Մինկա Սերիա․ «Շոն 2.0»
2011–2012 Սպանությունը The Killing Ռոզի Լարսեն Կրկնվող դեր
2011 Խաղի ավարտ Endgame Մեյսի ՄաքԴոնալդ Սերիա․ «Ամառվա մյուսկ կողմը»
2011 Աստղային դարպասներ․ Տիեզերք Stargate Universe Էլի 2 սերիաներ
2012 Կոնտինուում Continuum Լիլի Ջոնս Սերիա․ «Ժամանակի փորձություն»
2013–2014 Քերրիի օրագրերը The Carrie Diaries Մեգի Լոնդերս Գլխավոր դեր
2014–2015 Ինչպես խուսափել սպանության համար պատժից How to Get Away with Murder Ռեբեկա Սաթեր Գլխավոր դեր (եթերաշրջան 1), լրացուցիչ դեր (եթերաշրջան 2)
2015 Քարեն Քինգսբերիի կամուրջը (Մաս 1) Karen Kingsbury's The Bridge (Part 1) Մոլի Քալենս Հեռուստաֆիլմ
2016 Քարեն Քինգսբերիի կամուրջը (Մաս 2) Karen Kingsbury's The Bridge (Part 2) Մոլի Քալենս Հեռուստաֆիլմ[10][11]
2016 Կախարդները The Magicians Իվ 3 սերիաներ
2017 Տղամարդը կին է փնտրում Man Seeking Woman Լյուսի Գլխավոր դեր (եթերաշրջան 3)
2017 Կորցրած սերունդ Lost Generation Քուփեր Գլխավոր դեր
2019 Մթնշաղ տարածքը The Twilight Zone Բորտուղեկցորդուհի Սերիա․ «Մղձավանջ 30 000 ոտնաչափ բարձրության վրա»
2019–այժմ Նենսի Դրյու Nancy Drew Լիսբեթ Կրկնվող դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Levine Stuart (February 27, 2012)։ «Wong, Findlay cast in ‘Carrie Diaries’»։ Variety (Variety Media, LLC, a subsidiary of Penske Business Media, LLC)։ Վերցված է December 6, 2015 
  3. Andreeva Nellie (February 27, 2012)։ «Pilots 'Only Fools & Horses', 'Carrie Diaries' & 'Zero Hour' Add To Casts»։ Deadline Hollywood (Penske Media Corporation)։ Վերցված է May 10, 2013 
  4. Andreeva Nellie (March 1, 2014)։ «Katie Findlay Joins 'How To Get Away', Utkarsh Ambudkar In 'Love Is Relative'»։ Deadline Hollywood (Penske Media Corporation)։ Վերցված է May 12, 2014 
  5. Vlessing Etan (April 7, 2014)։ «'The Carrie Diaries' Katie Findlay Toplines 'The Dark Stranger' Feature»։ The Hollywood Reporter։ Վերցված է December 6, 2015 
  6. Bianco Robert (December 4, 2015)։ «Weekend TV: Sinatra and 'Wonderful Life'»։ USA Today։ Վերցված է December 6, 2015 
  7. «Countdown to Christmas - Karen Kingsbury's The Bridge»։ Hallmark Channel։ 2015։ Վերցված է December 6, 2015 
  8. «About Karen Kingsbury's The Bridge»։ Hallmark Channel։ 2015։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2015-ին։ Վերցված է December 6, 2015 
  9. Ausiello Michael (August 12, 2016)։ «HTGAWM's Katie Findlay Joins FXX's Man Seeking Woman in Season 3»։ TVLine։ Վերցված է May 12, 2014 
  10. Dillard Mechele R. (December 9, 2015)։ «Hallmark Channel Issues Facebook Apology to Viewers of Karen Kingsbury’s THE BRIDGE»։ TVRuckus.com։ Վերցված է February 9, 2016 
  11. Dillard Mechele R. (February 4, 2016)։ «Karen Kingsbury’s THE BRIDGE, PART 2 Will World Premiere on Hallmark Movies & Mysteries in March 2016!»։ TVRuckus.com։ Վերցված է February 9, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]