Քարխոտ կոշտ
| Քարխոտ կոշտ | |
Քարխոտ կոշտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Boraginales |
| Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
| Ցեղ | Քարխոտ (Symphytum) |
| Տեսակ | Քարխոտ կոշտ (S. asperum) |
| Միջազգային անվանում | |
| Symphytum asperum | |
Քարխոտ կոշտ (լատիներեն՝ Symphytum asperum), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2 մ բարձրությամբ ճյուղավոր ցողունով, երկար խոզանման մազիկներով պատված, մսոտ, հաստ կոճղարմատով, խոշոր, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Ցողունային տերևները նեղ-ձվաձև են, նստադիր, արմատամերձ սրածայր տերևները՝լայն-ձվաձև։ Միակողմանի, հուրանաձև, կախվող ծաղկաբույլերում՝ ոլորակներում կամ ցողունների գագաթներին, հավաքված են հնգանդամ ծաղիկները։ 3-4 անգամ բաժակից երկար մանուշակագույն, դեղնավուն կամ երկնագույն պսակը կարմիր է։ Փոշեպարկերը պսակից դուրս չեն գալիս։ Թեքված պտուղները փոքրիկ, մաշիկանման ընկուզիկներ են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների խոնավ մարգագետիններում, լճերի և գետերի ափերին։ Հանդիպում է Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում և Երևանում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են արտաքնուստ սև, իսկ ներքուստ՝ սպիտակ արմատներն ու կոճղարմատը։ Պարունակում են դաբաղանյութեր, խոլին, օսլա, սպիտակուցներ, օրգանական թթուներ, գլիկոզիդներ, ինուլին։ Որպես ներկանույթ կիրառում են մետաքսյա և բրդյա գործվածքները կարմիր ներկելու համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարխոտ կոշտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարխոտ կոշտ» հոդվածին։ |
| ||||||||||
|