Իվան Լեպյոխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Լեպյոխին
Ծնվել էսեպտեմբերի 10 (21), 1740 կամ սեպտեմբերի 21, 1740(1740-09-21)[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 6 (18), 1802 (61 տարեկան) կամ ապրիլի 18, 1802(1802-04-18)[1] (61 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբուսաբան, ճանապարհորդ հետազոտող, լեզվաբան, թռչնաբան, բնագետ և բառարանագիր
Գործունեության ոլորտբուսաբանություն, կենդանաբանություն և բառարանագրություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՊետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիական համալսարան և Ստրասբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Եղել է գիտական ղեկավարVasily Severgin? և Nikolay Ozeretskovsky?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Lepech.
 Ivan Ivanovitch Lepekhin Վիքիպահեստում

Իվան Իվանովիչ Լեպյոխին (ռուս.՝ Иван Иванович Лепёхин, սեպտեմբերի 10 (21), 1740 կամ սեպտեմբերի 21, 1740(1740-09-21)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 6 (18), 1802 կամ ապրիլի 18, 1802(1802-04-18)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս գիտնական-էնցիկլոպեդիստ, ճանապարհորդ, բնախույզ, բառարանագիր, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1771)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գվարդիայի կրտսեր սպայի ընտանիքում։

Սովորել է Ակադեմիական գիմնազիայում, ապա Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի Ակադեմիական համալսարանում, եղել է Ս. Պ. Կրաշենիննիկովի ուսանողը։

1762 թվականին ուղարկվել է Ստրասբուգի համալսարան, որտեղ սովորել է բժշկություն։ Ստրասբուրգից նամակագրական կապ է ունեցել Մ. Վ. Լոմոնոսովի հետ, որը Լեպյոխինին պատրաստում էր Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ամբիոնի դասընթացի համար։ Համալսարանն ավարտել է 1767 թվականին բժշկության դոկտորի աստիճանով։

Վերադառնալով Պետերբուրգ՝ նշանակվեց Գիտությունների ակադեմիայի ասպիրանտ և քարտուղար, իսկ 1771 թվականին դարձավ բնական գիտությունների ակադեմիկոս։

Մասնակցել է բազմաթիվ գիտարշավների՝ ծանոթանալու ռուսական տարբեր նահանգներին բնագիտության և ազգագրության տեսանկյունից։ 1768—1772 թվականներին ճանապարհորդել է, երբեմն միայնակ, երբեմն Պալլասի հետ[4] Ուրալում, Պովոլժիեում, Արևմտյան Սիբիրում, հետագայում նաև ռուսական հյուսիսում և ռուսական արևմտյան նահանգներում՝ կազմելով այդ ժամանակվա համար նշանակալի բուսաբանական հավաքածու։

Ճանապարհորդության ժամանակ կատարած գրառումները ընկած են «Ռուսական Կայսրության տարբեր նահանգներում ճանապարհորդության ամենօրյա գրառումներ» գրքի հիմքում (1771—1805, 4 մասով, 4-րդ մասը հրատարակվել է հետմահու Ն. Յա. Օզերցկովսկու կողմից)։

1768-1783 թվականներին եղել է արտասահմանյան գիտական գրքերի թարգմանությունների հրատարակման ժամանակավոր կազմակերպության խմբագիրը, որտեղ աշխատանք էր տարվում ստեղծելու ռուսական գիտական լեզու[5]։

1773—1774 թվականներին ճանապարհորդել է Բելառուսում և Մերձբալթիկայում։

1774 թվականին գլխավորել է Սանկտ Պետերբուրգի կայսերական Բուսաբանական այգին։ 1777—1794 թվականներին եղել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի Ակադեմիական գիմնազիայի տեսուչ։

1783 թվականին եղել է Ռուսական ակադեմիայի մշտական քարտուղար և մասնակցել է «Ռուսական ակադեմիայի բառարանի» աշխատանքներին։ Գրել է երկրորդ հրատարակության նախաբանը (1806)՝ շարունակելով Մ. Վ. Լոմոնոսովի լեզվաբանական հայացքները։

Եղել է առաջին խոշոր ռուս հետազոտողը Ռուսաստանի դեղաբույսերի ոլորտում։

Իր գիտական աշխատություններում տվել է երկրագնդի բնական զոնաների համեմատական բնութագիրը, ցույց է տվել բույսերի տարածվածությունը ըստ տարբեր կլիմաների, նկարագրել է բուսական լանդշաֆտները։

Տպագրված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лепёхин И. И. Дневные записки путешествия доктора и Академии наук адъюнкта Ивана Лепёхина по разным провинциям Российского государства в 1768 и 1769 году. Часть 1. — Санкт-Петербург, 1771.
  • Лепёхин И. И. Продолжение Дневных записок путешествия доктора и Академии наук адъюнкта Ивана Лепёхина по разным провинциям Российского государства в 1770 году. Часть 2. — Санкт-Петербург, 1772.
  • Лепёхин И. И. Продолжение Дневных записок путешествия доктора и Академии наук адъюнкта Ивана Лепёхина по разным провинциям Российского государства в 1771 году. Часть 3. — Санкт-Петербург, 1780.
  • Лепёхин И. И. Продолжение Дневных записок путешествия доктора и Академии наук адъюнкта Ивана Лепёхина по разным провинциям Российского государства. Часть 4. — Санкт-Петербург, 1805. Издана посмертно, составлена Н. Я. Озерецковским и включает окончание «Дневных записок», а также ряд географических работ Н. Я. Озерецковского, В. В. Крестинина, А. И. Фомина и др.
  • Лепёхин И. И. Полное собрание ученых путешествий по России: Том 3. Записки путешествия академика Лепёхина — Санкт-Петербург, 1821.[6]
  • Лепёхин И. И. Размышления о нужде испытывать лекарственную силу собственных произрастений. — М., 1783.
  • Лепёхин И. И. Краткое руководство к разведению шелков в России. — Санкт-Петербург, 1798.
  • Лепёхин И. И. Способы отвращения в рогатом скоте падежа. — Санкт-Петербург, 1800.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Словарь русских писателей XVIII века. Выпуск 2: К—П (ռուս.) / под ред. А. М. ПанченкоСПб.: Наука, 1999. — С. 207—209. — ISBN 5-02-028095-X
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Лепёхин Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. Барабаш-Никифоров И. И., Формозов А. Н. Териология. — М.: Высшая школа, 1963. — 396 с. — С. 7.
  5. Вернадский В. И. Труды по истории науки в России / Сост. М. С. Бастракова, В. С. Неаполитанская, Г. А. Фирсова. — М.: Наука, 1988. — 404 с. — ISBN 5-02-003321-9.. — С. 212.
  6. Императорская академия наук (Руссиа), Степан Петрович Крашенинников, Иван Иванович Лепехин, Йохан Петер Фальск Полное собрание ученых путешествій по Россіи: Записки путешествія академика Лепихина. — При Имп. Академіи наук, 1821. — 558 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Լեպյոխին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Լեպյոխին» հոդվածին։