Քամինգ աութի ազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամինգ աութի ազգային օր
անգլ.՝ National Coming Out Day

Կիտ Հարինգի կողմից ստեղծված ՔԱԱՕ-յի լոգոն
ՏեսակՄիջազգային, ազգային
ԱմսաթիվՀոկտեմբերի 11
Տոնվում է ԱՄՆ,  Միացյալ Թագավորություն,  Շվեյցարիա և  Իռլանդիա
Հաստատված1988[1]
ՀիմնադիրՌոբերթ Էյչբերգ
Ջին Օ'Լիրի
ԿապվածՎաշինգտոնում տեղի ունեցած լեսբի և գեյ անձանց մարդու իրավունքների համար երթ (1987)

Քամինգ աութի ազգային օր (ՔԱԱՕ) (անգլ.՝ National Coming Out Day), ԼԳԲՏ-ի մասին ամենամյա իրազեկման օրը նշվում է հոկտեմբերի 11-ին, լեսբիներին, գեյերին, բիսեքսուալներին և տրանսգենդերներին (ԼԳԲՏ) աջակցելու համար (և երբեմն այլ խմբերին, որոնք սովորաբար խմբավորված են ԼԳԲՏ համայնքում) քամինգ աութ կատարել[2]։ Առաջին անգամ այն նշվել է 1988 թվականին Միացյալ Նահանգներում; սկզբնական գաղափարը հիմնված էր անձի ազատության ֆեմինիստական և հոմոսեքսուալ ոգու վրա, ինչը նաև քաղաքական ժեստ էր[3]։ Հիմնական համոզմունքն այն է, որ հոմոֆոբիան ծաղկում է լռության և անտեղյակության մթնոլորտում, և եթե մարդիկ իմանան, որ նրանց շրջապատում կան մարդիկ, որոնք լեսբիներ կամ գեյեր են, նրանք շատ ավելի քիչ հակված կլինեն հոմոֆոբ կամ ճնշող հայացքներ պահպանել[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔԱԱՕ-ն հիմնվել է 1988 թվականին Ռոբերթ Էյչբերգի և Ջին Օ'Լիրիի կողմից։ Էյչբերգը, որը մահացել է 1995 թվականին ՁԻԱՀ-ից առաջած դժվարությունների պատճառով, հոգեբան է եղել Նյու Մեքսիկոյից և «Փորձը» (անգլ.՝ The Experience) անձնական աճի դասընթացի հիմնադիր։ Օ'Լիրին բացահայտ լեսբուհի քաղաքական առաջնորդ և ակտիվիստ էր Նյու Յորքից։ Այդ ժամանակ նա նաև Գեյերի իրավունքների ազգային պաշտպանների նախագահն էր Լոս Անջելեսում[4]։ ԼԳԲՏ ակտիվիստները, ներառյալ Էյչբերգին և Օ'Լիրիին, չէին ցանկանում պաշտպանաբար արձագանքել հակա-ԼԳԲՏ ակցիային, քանի որ հավատում էին, որ դա կանխատեսելի կլինի։ Սա հանգեցրել է նրանց ստեղծել ՔԱԱՕ-ն և նշել քամինգ աութները[2]։ Հոկտեմբերի 11 ամսաթիվն ընտրվել է, որովհետև դա 1987 թվականին Վաշինգտոնում տեղի ունեցած լեսբի և գեյ անձանց մարդու իրավունքների համար երթի տարեդարձն էր[2]։

Շատ մարդիկ կարծում են, որ նրանք չեն ճանաչում գեյ կամ լեսբի որևէ մեկին, բայց, ըստ էության, բոլորն էլ ճանաչում են նրանց։ Շատ կարևոր է, որ մենք դուրս գանք և մարդկանց տեղյակ պահենք, թե ով ենք մենք և նրանց ազատենք իրենց վախերից ու կարծրատիպերից ։

– Ռոբերթ Էյչբերգ, 1993[4]

ՔԱԱՕ-ն սկզբնապես կառավարվում էր Արևմտյան Հոլիվուդում գտնվող Գեյերի իրավունքների ազգային պաշտպանների գրասենյակներից։ Առաջին անգամ այն անցկացվել է 18 նահանգներում, արժանանալով ագզային մեդիայի ուշադրությանը։ Երկրորդ տարի ՔԱԱՕ-յի գրասենյակը տեղափոխվել է Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաք և մասնակից նահանգների թիվն աճել է մինչև 21-ը։ 1990 թվականին ՔԱԱՕ-ն արդեն անցկացվում էր բոլոր 50 նահանգներում և 7 այլ երկրներում։ Մասնակցությունը շարունակել է աճել և 1990 թվականին ՔԱԱՕ-ն կապեր է հաստատել Մարդու իրավունքների արշավի հետ[2]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամինգ աութի ազգային օրը նշվում է ամեն տարի քամինգ աութները նշելու և ԼԳԲՏ համայնքի ու քաղաքացիական իրավունքների շարժման մասին իրազեկումը բարձրացնելու համար։ Ծիսակատարությունների առաջին տասնամյակները նշվել են այն բանով, որ մի շարք հասարակական գործիչներ քամինգ աութ են կատարում՝ հաճախ մեդիայում։ Այս ամենն արվում էր այն բանի համար, որ մեյնսթրիմն աճի և յուրաքանչյուր մարդ հասկանա, որ ճանաչում է առնվազն մեկ անձի, ով լեսբի կամ գեյ է[2]։ Ներկայումս, քանի որ Արևմտյան երկրներում որպես լեսբի կամ գեյ քամինգ աութն արդեն այդքան վտանգավոր չէ, ՔԱԱՕ-ն սկսել է տոնի նմանվել։ Մասնակիցները հիմնականում կրում են հպարտության խորհրդանիշներ, ինչպիսիք են վարդագույն եռանկյունները և ծիածանի դրոշները։

Քամինգ աութի ազգային օրը նաև նշվում է Իռլանդիայում[5], Շվեյցարիայում, Նիդերլանդներում և Մեծ Բրիտանիայում[6]։ Միացյալ Նահանգներում Մարդու իրավունքների արշավը հովանավորում է ՔԱԱՕ-յի միջոցառումներն իր Քամինգ աութի ազգային նախագծի ներքո, օգնություն առաջարկելով ԼԳԲՏ անձանց, ամուսնական զույգերին, ծնողներին և երեխաներին, ինչպես նաև նրանց անմիջական ընկերներին և հարազատներին՝ ԼԳԲՏ ընտանիքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։ 1995 թվականի ապրիլին Քենդիս Գինգրիչը դարձել է ՔԱԱՕ-յի խոսնակը[2]։ 1999-2014 թվականներին Մարդու իրավունքների արշավը հայտարարում էր ամեն ՔԱԱՕ-յի «թեմատիկ երգը»[2]

  • 1999: Come Out to Congress
  • 2000: Think it O-o-ver (Who Will Pick the New Supremes?)
  • 2001: An Out Odyssey
  • 2002: Being Out Rocks!
  • 2003: It's a Family Affair
  • 2004: Come Out. Speak Out. Vote.
  • 2005: Talk About It
  • 2006: Talk About It
  • 2007: Talk About It
  • 2009: Conversations from the Heart
  • 2010: Coming Out for Equality
  • 2011: Coming Out for Equality
  • 2012: Come Out. Vote.
  • 2013: Coming Out Still Matters
  • 2014: Coming Out Still Matters

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ՔԱԱՕ-ն տոնական օր էր ԼԳԲՏ համայնքի համար, կային որոշ քննադատական դիտողություններ, թե ինչպես է այս տոնը հավերժացնում հոմոնորմատիվությունը[7]։ Փրեսթոն Միթչումը՝ սևամորթ քվիր հեղինակը, հոդված է գրել, որտեղ քննարկել է ՔԱԱՕ-յի բոլոր ենթադրությունները։ Այս հոդվածում Միթչումը չի վարկաբեկում նրանց, ովքեր քամինգ աութ են կատարել, այլ գովաբանում է նրանց խիզախության համար[8]։ Սակայն նա ընդունում է, որ քամինգ աութը միշտ չէ, որ կարող է անվտանգ լինել ԼԳԲՏ մարդկանց համար, ովքեր բազմաթիվ մարգինալացված համայնքների մի մասն են կազմում[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://yagg.com/2011/10/11/cest-la-journee-du-coming-out/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «History of Coming Out & Themes of NCOD». Human Rights Campaign. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Hoffman, Amy (2007) An Army of Ex-Lovers: My life at the Gay Community News. University of Massachusetts Press. pp.xi–xiii. 978-1558496217
  4. 4,0 4,1 4,2 «Robert Eichberg, 50, Gay Rights Leader». The New York Times. 1995 թ․ օգոստոսի 15.
  5. O'Carroll, Sinead (2013 թ․ հոկտեմբերի 11). «Today is 'National Coming Out Day'». TheJournal.ie. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. Connor, Liz (2017 թ․ հոկտեմբերի 11). «National Coming Out Day: Advice for parents of LGBTQ teens». London Evening Standard. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. Rich, Adrienne. «Compulsory Heterosexuality and Lesbian Existence» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 17-ին.
  8. 8,0 8,1 Mitchum, Preston (2013 թ․ հոկտեմբերի 11). «On National Coming Out Day, Don't Disparage the Closet». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]