Տրանսգենդերների հիշատակի օր
Տրանսգենդեր անձանց հիշատակի օր անգլ.՝ Transgender Day of Remembrance | |
---|---|
![]() Տրանսգենդեր անձանց հպարտության դրոշը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում, 2018 | |
Տեսակ | միջազգային, մշակութային |
Ամսաթիվ | Նոյեմբերի 20 |
սկսած | 1999-06-8 ) |
Հաստատված | նոյեմբերի 20, 1999[1] |
Ի հիշատակ | Սպանված տրանսգենդեր անձանց |
Հիմնադիր | Gwendolyn Ann Smith? |
Կայք | transgenderdor.org |
Տրանսգենդեր անձանց հիշատակի օր (անգլ.՝ Transgender Day of Remembrance), ամեն տարի նոյեմբերի 20-ին նշվող տրանսֆոբիայի պատճառով սպանված մարդկանց հիշատակի օր[2][3], որի ընթացքում մարդիկ նաև փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել տրանսգենդեր անձանց հանդեպ բռնության վրա[4]։
Այդ օրը տարբեր իրավապաշտպան, ֆեմինիստական և ԼԳԲՏ կազմակերպությունները ցույցեր, դասընթացներ և մոմերով սգո երթեր են անցկացնում[5][6]։ Միջոցառումների նպատակն է հասարակության ուշադրությունը դարձնել նրան, որ տրանսգենդեր անձիք այլ փոքրամասնություններից առավել հաճախ են դառնում բռնի հանցագործությունների զոհ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականի նոյեմբերի 28-ին իր բնակարանում սպանվել է բոստոնցի սևամորթ ռոք երաժիշտ և տրանսգենդեր կին Ռիտա Հեսթերը[7]։ Անհայտ հանցագործը դանակով մի քանի հարված էր հասցրել նրան։ ԼԳԲՏ համայնքում հայտնի երգչուհին արդեն 10 տարի ապրում էր որպես կին[8]։
Մեկ տարի անց Ռիտա Հեսթերի ընկերները և ծանոթները կազմակերպել են «հիշատակի հերթապահություն»․ 1999 թվականին՝ հիշատակի առաջին օրը մոմերով Սան Ֆրանցիսկոյի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ[9]։ Դրանից հետո այդ միջոցառումը սկսել է անցկացվել մի շարք քաղաքներում ինչպես ԱՄՆ-ում, այդպես էլ այլ երկրներում։ 2008 թվականին առաջին անգամ այս օրը նշել են Ուկրաինայում (Կիև)[10] և Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգ)[11]։ 2010 թվականին այդ միջոցառումների վրա հարձակումներ են տեղի ունեցել[12][13][14]։
Համացանցում կազմվում են այն տրանսգենդեր անձանց ցուցակները, որոնց սպանել են տարբեր երկրներում վերջին տասնամյակի ընթացքում[15][16]։ Ցուցակները ներառում են ավելի քան 350 անուն։ Ցանկեր կազմելու գործընթացը բախվում է մի շարք խնդիրների. այդ հանցագործությունների մասին տեղեկությունները հաճախ լռության են մատնվում, տարբեր պատճառներով բազմաթիվ զոհերի անուններն մնում են անհայտ։ Արձանագրվել են դեպքեր, երբ մայրերը սպանել են իրենց նորածին երեխաներին այն պատճառով, որ նրանք ինտերսեքս անձանց կատերգորիային էին պատկանում:[փա՞ստ]
Կառավարությունների կողմից ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի դեկտեմբերի 12-ին Կանադայի Օնտարիո նահանգը միաձայն ընդունել է Տրանսգենդեր անձանց հիշատակի օրվա մասին օրենքը՝ պաշտոնապես ճանաչելով այն և Օնտարիոյի օրենսդիր ժողովից պահանջելով ամեն տարի լռության րոպե անցկացնել նոյեմբերի 20-ին[17]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սպանված տրանսգենդերներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.komitid.fr/2019/11/19/transgender-day-of-remembrance-tdor-20-ans-dhommages-aux-personnes-trans-assassinees/
- ↑ «Trans Day of Remembrance»։ Massachusetts Transgender Political Coalition։ 2013։ Արխիվացված է օրիգինալից August 14, 2010-ին։ Վերցված է November 20, 2013
- ↑ «Transgender Day of Remembrance»։ Human Rights Campaign։ Արխիվացված է օրիգինալից November 15, 2019-ին։ Վերցված է November 20, 2013
- ↑ Millen Lainey (November 20, 2008)։ «North Carolinians mark Transgender Remembrance Day»։ QNotes
- ↑ Smith G.։ «Biography»։ Gwensmith.com։ Արխիվացված է օրիգինալից April 24, 2008-ին։ Վերցված է November 20, 2013
- ↑ Jacobs Ethan (November 15, 2008)։ «Remembering Rita Hester»։ EDGE Boston։ Արխիվացված է օրիգինալից October 8, 2012-ին։ Վերցված է November 28, 2010
- ↑ 'Remembering Rita Hester' Archived November 5, 2014, at the Wayback Machine. November 15, 2008, Edge Boston
- ↑ Nancy Nangeroni (1999-02-01)։ «Rita Hester's Murder and the Language of Respect»։ Արխիվացված է օրիգինալից August 24, 2019-ին։ Վերցված է նոյեմբերի 20, 2017
- ↑ Irene Monroe (2010-11-19)։ «Remembering Trans Heroine Rita Hester»։ Huffington Post։ Արխիվացված է օրիգինալից November 16, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2013
- ↑ Украинские транссексуалы впервые отметили День памяти трансгендеров(չաշխատող հղում)
- ↑ «КиноВыход: дубль два — человек в чужом теле…»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-04-ին։ Վերցված է 2020-05-01
- ↑ Неизвестные в масках разгромили киевских трансгендеров
- ↑ «Заявление ЛГБТ-организации Инсайт»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է 2010-11-23
- ↑ В Беларуси гомофобы сорвали проведение Дня памяти трансгендеров
- ↑ Remembering Our Dead Archived 2013-09-19 at the Wayback Machine.
- ↑ «2008 at Transgender Day of Remembrance»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2009-02-01
- ↑ «Ontario enshrines Trans Day of Remembrance in law as Nov. 20»։ CP24 (en-CA)։ The Canadian Press։ December 12, 2017։ Արխիվացված է օրիգինալից December 22, 2017-ին։ Վերցված է December 21, 2017