Գվեն Արաուհո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվեն Արաուհո
Ծնվել էփետրվարի 24, 1985(1985-02-24)
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 4, 2002(2002-10-04) (17 տարեկան) կամ հոկտեմբերի 3, 2002(2002-10-03)[1] (17 տարեկան)
Մահվան վայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունուսանող

Գվեն Էմբեր Ռոուզ «Գվեն» Արաուհո, իրական անունը Էդվարդ Արաուհո կրտսեր (անգլ.՝ Gwen Araujo փետրվարի 24, 1985(1985-02-24), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 2002(2002-10-04) կամ հոկտեմբերի 3, 2002(2002-10-03)[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տրանսգենդեր կին, որը ծեծի է ենթարկվել և խեղդամահ արվել չորս տղամարդու կողմից Կալիֆորնիա նահանգի Նյուարկ քաղաքում[2][3][4]։ Սպանությունը գրավել է ամերիկյան հանրության ուշադրությունը[5][6] և խթան հանդիսացել, որ ԱՄՆ-ի մի քանի նահանգում խստացնեն օրենսդրությունը սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների և հաշմանդամների նկատմամբ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների գործում[7]։ Սպանությունը մշտապես համեմատվել է Մեթյու Շեպարդի պատմության հետ, ինչը արդյունքում նպաստել է ամբողջ ԼԳԲՏ համայնքի միավորմանը[8][9]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաուհոն, որն այդ ժամանակ կրում էր «Լիդա» անունը[10][11], 2002 թվականի ամռանը ծանոթանում է Մայքլ Մեգիդսոնի, Խոսե Մերելի, Ջերոն Նաբորսսի և Ջեյսոն Կասարեսի հետ[12]։ Ինչպես հաղորդվել է, նա բանավոր սեքսով է զբաղվել Մեգիդսոնի հետ[13]։ Իր գործընկերների ինտիմ հարաբերությունների ժամանակ նա հայտնել է, որ դաշտանային արյունահոսություն ունի և խնդրել է չանդրադառնալ իր սեռական օրգաններին, քանի որ վախենում էր, որ կարող են հայտնաբերել իր արական սեռական օրգանները[14]։ 2002 թվականի հոկտեմբերի 3-ին ներկա է եղել մի տան երեկույթին, որը վարձակալվում էր Խոսե Մերելի և նրա եղբայր Փոլ Մերելի կողմից[15][16]։ Տանը ներկա են եղել՝ Մեգիդսոնը, Խոսե Մերելը, Նաբորսը, Կասարեսը, Փոլ Մերելը ընկերուհու՝ Նիկոլ Բրաունի և Էմանուել Մերելի հետ[17]։ Բրաունը ուժով հարկադիր զննում է անցկացրել, որի արդյունքում Գվենի մոտ հայտնաբերվել են տղամարդու սեռական օրգաններ, ինչից հետո նրա հետ սկսել են դաժանորեն վարվել[17]։ Մեգիդսոնը հարվածել է Արաուհոյի դեմքին և խեղդել է նրան։ Որոշ ժամանակ անց Փոլ Մերելը, Էմանուել Մերելը և Բրաունը լքել են տունը։ Խոսե Մերելը Արաուհոյին հարվածել է թավայով։ Նաբորսն ու Կասարեսը Մեգիդսոնի բեռնատարով ուղևորվեցին Կասարեսի տուն՝ բահի և քլունգի հետևից[18][19]։ Երբ նրանք վերադարձան, Արաուհոն դեռ գիտակցությունը չէր կորցրել և նստած էր բազմոցին[18]։ Մեգիդսոնը ծնկով հարվածել է Արաուհոյին, և նա կորցրել է գիտակցությունը[18][20]։ Կասարեսը սկսել է ոտքերով հարվածել Գվենին։ Դրանից հետո Արաուհոյին տարել են ավտոտնակ։ Նաբորսը ցույց է տվել, որ Մեգիդսոնը խեղդել է նրան պարանով, իսկ Կասարեսը բահով հարվածել է նրան[21]։ Սակայն Մեգիդսոնի ցուցմունքներով, հենց Նաբորսն է խեղդել Արաուհոյին և նրան բահով հարվածել[22]։ Կասարեսը ասել է, որ նա երբեք չի ծեծել Արաուհոյին և չի տեսել նրան մահացած[12]։ Արաուհոյի մարմինը փաթաթել են ծածկոցի մեջ և դրել պիկապում։ Մեքենան գնացել է չորս ժամ, նախքան դիակը թաղել են Սիեռա Նևադայի լեռների մոտ[23]։ Արաուհոյի անհետացման և սպանության մասին մի քանի օրվա ընթացքում ոչինչ չգիտեին[23]։ Պարզ չէ, թե որ պահին և ինչ հաջորդականությամբ է տեղի ունեցել մահը։ Սակայն դիահերձումը ցույց է տվել, որ աղջիկը մահացել է խեղդվելուց և գլխի ուժեղ վնասվածքից[13]։

Դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին կայացել է դատը։ Մեգիդսոնը և Խոսե Մերելը մեղավոր են ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության մեջ[24][25]։ Նաբորսան ու Կասարեսը մեղավոր են ճանաչել անզգուշությամբ մահ պատճառելու մեջ[24][25]։ Ատելության շարժառիթը, որպես մեղքը ծանրացնող հանգամանք, մերժվել է դատարանում, համապատասխան իրավական նորմերի բացակայության պատճառով։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. What’s On Tonight By STEVEN McELROY Published: June 19, 2006 SIGN IN TO E-MAIL PRINT 9 P.M. (Lifetime)A GIRL LIKE ME: THE GWEN ARAUJO STORY
  3. Body politics Sam Wollaston The Guardian, Friday 27 May 2005 07.45 BST Article history
  4. Two Guilty of Murder in Death of a Transgender Teenager
  5. Narrative therapy: making meaning … — Google Books
  6. The transgender studies reader — Google Books
  7. News and sexuality: media portraits … — Google Books
  8. «'Laramie' creator mourns new victim of anti-gay slaying»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-31-ին։ Վերցված է 2019-07-12 
  9. USATODAY.com — Slaying of transgender boy haunts city
  10. St. John, Kelly; Henry K. Lee (2002-10-19). «Slain Newark teen balanced between two worlds». San Francisco Chronicle
  11. «Lee, Henry K. (2004-03-16). Hayward: «Murder trial jury selection. San Francisco Chronicle»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-28-ին։ Վերցված է 2019-07-12 
  12. 12,0 12,1 SignOnSanDiego.com > News > State — Case of slain transgender teen could go to a jury this week Archived 2009-02-03 at the Wayback Machine.
  13. 13,0 13,1 HAYWARD / Defense calls transgender victim guilty of 'deception and betrayal'
  14. HAYWARD / Araujo begged for mercy, witness says
  15. 3 Are Charged In Death of Man Who Dressed Like a Woman — NYTimes.com
  16. One year since transgender teen’s death / Gwen Araujo’s family still struggling to cope
  17. 17,0 17,1 HAYWARD / Witness tells how she learned transgender teen was male
  18. 18,0 18,1 18,2 FindArticles.com | CBSi
  19. «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-18-ին։ Վերցված է 2016-02-07 
  20. «FindArticles.com | CBSi»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-17-ին։ Վերցված է 2019-07-12 
  21. «Defendant says prosecution witness admitted killing Araujo»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-03-ին։ Վերցված է 2019-07-12 
  22. «Defendant says prosecution witness admitted killing Araujo»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-03-ին։ Վերցված է 2019-07-12 
  23. 23,0 23,1 Evolution’s rainbow: diversity … — Google Books
  24. 24,0 24,1 The Bay Area Reporter Online | Two murder convictions in Araujo case
  25. 25,0 25,1 «2 Convicted of Murdering Transgender Teen — U.S. & World — FOXNews.com»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2011-01-01 
  26. Group creates Araujo memorial fund Oakland Tribune (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)