Քադիր Թոփբաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քադիր Թոփբաշ
Kadir Topbas at 38th Istanbul Vodafone Marathon (2) cropped.jpg
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն՝ ճարտարապետ, քաղաքական գործիչ, պետական ծառայող, ձեռնարկատեր, ուսուցիչ, քարոզիչ և աստվածաբան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 8, 1945(1945-01-08)
Ծննդավայր Բերդագրակ, Արդվինի մարզ, Թուրքիա
Վախճանի օր փետրվարի 13, 2021(2021-02-13)[1] (76 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Ինքնագիր Kadir Topbaş signature.svg

Կադիր Թոփբաշ (թուրք.՝ Kadir Topbaş, հունվարի 8, 1945(1945-01-08), Բերդագրակ, Արդվինի մարզ, Թուրքիա - փետրվարի 13, 2021(2021-02-13)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, ճարտարապետ և բիզնեսմեն։ 2004-2017 թվականներին զբաղեցրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականին Արդվինի մարզի Յուսուֆելի քաղաքում։ Ընտանիքի հետ 1946 թվականին տեղափոխվել է Ստամբուլ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի համալսարանի ճարտարապետության պատմության բաժնում։ 1972 թվականին ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը, իսկ 1974 թվականին՝ ճարտարապետության բաժինը։ Աշխատել է որպես քարոզիչ և ուսուցիչ Էդիրնեում։ 1994- 1998 թվականներին եղել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական՝ զբաղվելով օսմանյան պատմական պալատների և շենքերի վերականգնմամբ։ Նա Բեյօղլուում ունի սեփական ռեստորան՝ «Saray Muhallebicisi» անվամբ։ Էրդողանի վարչապետ նշանակվելուց հետո, Թոփբաշը դարձել է Բեյօղլու շրջանի ղեկավար, որտեղ էլ բնակվում է ներկայումս։ Դեռևս 1977 և 1987 թվականներին առաջադրել էր իր թեկնածությունը՝ Արդվինի մարզից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր դառնալու համար, սակայն երկու փորձն էլ ձախողվել է։ Մահացել է 2021 թվականի փետրվարի 13-ին, Ստամբուլում։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանի երիզը Շքանշանի անվանում Երկիր Ամսաթիվ Վայր Նոթեր Ծնթ.
ROK Order of Cultural Merit Bo-gwan (3rd Class) ribbon.PNG Մշակութային ներդրման համար մրցանակ Հարավային Կորեա Հարավային Կորեա 12 սեպտեմբերի 2014 Սեուլ [2][3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]