Փոլ Բլեքթորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Բլեքթորն
Ծննդյան թիվ՝մարտի 5, 1969(1969-03-05) (54 տարեկան)
Ծննդավայր՝Wellington, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, լուսանկարիչ, երգիչ, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0085860
paulblackthorne.com

Փոլ Բլեքթորն (անգլ.՝ Paul Blackthorn, մարտի 5, 1969(1969-03-05), Wellington, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Ծնվել է Անգլիայում՝ Շրոփշիրում, սակայն մանկության մեծ մասն անցկացրել է Անգլիայի և Գերմանիայի բրիտանական ռազմակայաններում[1]։ Բլեքթորնը դերասան է դարձել՝ Անգլիայում գովազդում նկարահանվելով։ Նրա համար բեկումնային է դարձել Virgin Atlantic ընկերության համար գովազդը, որում նա խաղացել է մի տղայի, որի առջևով անցնում է նրա ողջ կյանքը, երբ նրա հետևից է գալիս մահը։ Գովազդը դարձել է չափազանց հաջող, և դրան հաջորդել է ռադիո գովազդը։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոէկրանների առաջին հաջող դերը Բլեքթորնի համար դարձել է կապիտան Էնդրյու Ռասելի դերը «Օսկարի» առաջադրված հնդկական «Լագաան։ Մի անգամ Հնդկաստանում» ֆիլմում։ Նա 6 ամիս դերի համար ուսումնասիրել է հինդի։

Նա նաև նկարահանվել է «Mindcrime»-ում, ինչպես նաև« Four Corners of Suburbia» ֆիլմում, որը հաղթել է Խաչմերուկ ֆիլմերի փառատոնում՝ լավագույն պատմողական ֆիլմ անվանակարգում (2006) և լավագույն կոմպոզիտոր անվանակարգում Ավինյոնի ֆիլմերի փառատոնում՝ Ֆրանսիայում (2006)։

Փոլը նկարահանվել է նաև այլ անկախ ֆիլմերում։ Նա խաղացել է Բրետ Իստոնի «This is Not an Exit Ellis» ֆիլմում, ինչպես նաև նկարահանվել Է բրիտանական «The Truth Game» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Փոլի վերջին դերերից մեկը դարձել է Ջոնաս Էքսայլերի դերը հինդի «Special» ֆիլմում՝ Մայքլ Ռապորտի հետ միասին։ Նկարահանվել է «Դեյզի Ուինտերս» (2017) ֆիլմի գլխավոր դերում։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Բլեքթորնը «Presidio Med» սերիալում խաղացել է դոկտոր Մեթ Սլինգերլենդի դերը և հայտնվել է «Holby City» բրիտանական սերիալում՝ Գայ Մորտոնի երևացող դերում։ Խաղացել է Լիամ Մաքգրեգորի դերը «Peak Practice» հեռաստուսերիալում, բժիշկ Ջերեմի Լոուսոնին՝ «Շտապ օգնություն» և կենսաբանական ահաբեկիչի դեր Սթիվեն Սանդերսին «24 ժամ» հեռուստասերիալում։ Նա նաև հայտնվել է «Մեդիում» (երկու դերերում, երկրորդը չի նշվել տիտրերում), «Դեդվուդ» և «Դետեկտիվ Մոնկ» սերիալներում։

«Շրթներկային ջունգլիներ» սերիալում նա երկու եթերաշրջանների ընթացքում խաղացել է Շեյնի Հիլի՝ երաժիշտ և սերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Ուենդի Հիլիի (մարմնավորեց Բրուք Շիլդս) ամուսնու դերը։ 2009 թվականին Բելքտորնը «Black Mark» ֆիլմի մեկ դրվագում հայտնվել է իռլանդացի ահաբեկչի դերում։ 2010 թվականին նա հայտնվել է «Impact»-ի երկու դրվագներում որպես զենք վաճառող և «C.S.I. Miami Crime Scene»-ի մեկ դրվագում, որի ռեժիսորն էր Ռոբ Զոմբին։ Նույն թվականին՝ ավելի ուշ, Բլեքթորնը Քրիստիան Հարփերի մշտական դերն է ստացել «Դարպաս» սերիալում։ 2010 թվականի դեկտեմբերի 7-ին նա հայտնվել է «Պահեստ 13» սերիալի Սուրբ ծնունդ դրվագում։ Նա նաև հայտնվել է «Սպիտակ օձիք» հեռուստասերիալի միջեթերաշրջանային դրվագում։

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի «Դրեզդենի ֆայլերը» սերիալում, որը թողարկվել է Sci Fi ալիքով, Բլեքտորը խաղացել է պրոֆեսիոնալ կախարդ Հարի Դրեզդենի գլխավոր դերը։

Պոլը նաև հայտնվել Է ABC հեռուստաալիքի «Գետ» սերիալի Քլարկ Քուայեթլիի դերում, որի սյուժեն պտտվում է մարդկանց խմբի շուրջ, որոնք գնացել են Ամազոնում կորած բնության հետազոտողին որոնելու։

2012 թվականի աշնանը Փոլ Բլեքթորնը միացել է «Նետ» սերիալի նկարահանող թիմին, որպես գլխավոր կերպարներից մեկը՝ դետեկտիվ Քվենտին Լենսը՝ Սառա և Լորել Լենս քույրերի հայրը։

Լուսանկար և բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Բլեքթորնը նաև կարկառուն լուսանկարիչ է։ Նրա Delhi to Manhattan անվամբ ցուցահանդեսը անցկացվել է Նյու Յորքի Տիբեթի տանը 2009 թվականի ապրիլ-հունիս ամիսներին։ Այն իրականացվել է Դհարմսալա գյուղում բնակվող տիբեթցի երեխաների համար[2][3]։

2001 թվականին Հնդկաստանում «Lagaan» ֆիլմի նկարահանումներից անմիջապես հետո այն քաղաքը, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները, վնասվել է երկրաշարժից, որն ազդել է նաև նկարահանող խմբի բնակարանների վրա։ Երկրաշարժից տուժածներին օգնելու համար Բլեքթորնը իր լուսանկարները ցուցադրել է Լոնդոնում կայացած հատուկ բարեգործական ցուցահանդեսում[4][5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա նաև Լոնդոնյան Արսենալի երկրպագու է[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Romeo Thinks Again (1998) — Ռոմեո[8]
  • The Truth Game (2001) — Դեն[9]
  • «Լագաան։ Մի անգամ Հնդկաստանում» (2001) — Կապիտան Էնդրյու Ռասել
  • Mindcrime (2003)
  • Four Corners of Suburbia (2005) — Ուոլտ Սամսոն
  • Special (2006) — Ջոնաս
  • The Gold Lunch (2008) — Նախկին ամուսին
  • Արդարության Լիգա. Մահ (2012) — Մետալո, Հենրի Ակերսոն
  • Հիմարը և ավելի հիմարը 2 (2014) — Բժիշկ, հայտնվում է ֆիլմի վերջում
  • Դեյնզի Ուինտերս (2017) — Ռոբերտ Ստրենժ

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jonathan Creek — Ջինո (1 դրվագ, «The Eye of Tiresias», 1999)
  • Rhythm & Blues (2000) — John[10]
  • Holby City — Գայ Մորտոն (11 դրվագ, 2001)
  • Presidio Med (13 դրվագ, 2002—2003) — Դոկտոր Մեթ Սլինգերլենդ
  • Gramercy Park (unaired pilot 2004) — Ջեք Քուին
  • Շտապ օգնություն — Դոկտոր Ջերեմի Լոուսոն (5 դրվագ, 2004)
  • 24 — Սթիվեն Սանդերս (10 դրվագ, 2004)
  • Մեդիում (2005) — Հենրի Ստոլեր
  • Դետեկտիվ Մոնկ (2006) — դրվագ «Mr. Monk and the Leper» — Դոկտոր Ահարոն Պոլանսկի
  • The Dresden Files (2007) — Հարի Դրեզդեն
  • Big Shots (2007) — Թերենս Հիլլ
  • Lipstick Jungle (2008—2009) — Շեյն Հիլի
  • Burn Notice (2009) — Թոմաս Օ՛Նիլ (1 դրվագ, «Long Way Back»)
  • Պահեստ 13 — Լարի Նյուլի (1 դրվագ, «Secret Santa», 2010)
  • Leverage (2010) — Թոնի Կադյակ (2 դրվագ)
  • C.S.I. Miami Crime Scene (2010)
  • Սպիտակ օձիք (2010)
  • Դարպաս — Քրիստիան Հալլեր (2010)
  • Գետ — Քլարք ԿվայտելիКларк Квайэтли (2012)
  • C.S.I. Crime Scene — Պրոֆեսոր Թոմ Լոնդեր (2012)
  • Անհրաժեշտ դաժանություն — Ջեք Ստ. Կլաուդ (2012)
  • Նետ (2012-2018) — Քվենտին Լենս
  • Ֆլեշ («Ո՞վ է Հարիսոն Ուելսը» դրվագ) — Քվենտին Լենս (2015)
  • Վաղվա լեգենդները («Ժամանակի գետ» և «Լեգենդար» դրվագներ) — Քվենտին Լենս (2016)

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Star Wars: Battlefront II» - Գիդեոն Հասկ (2017)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eirik Knutzen (2007 թ․ հունվարի 26)։ «TV Close-Up: Paul Blackthorne»։ Bend Weekly News for Bend Oregon։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին։ Վերցված է 2009 թ․ հունիսի 16 
  2. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 26  Фотографии выставки
  3. [1] Фотографии мероприятия
  4. «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 26  Интервью с Полом Блэкторном. Выставка упоминается в ответе на 9-ый вопрос
  5. «Paul Blackthorne pictures, bio, movies»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29 
  6. [2] Рассказ о съёмках фильма Lagaan
  7. «Paul Blackthorne (@paulblackthorne) • Фото и видео в Instagram» (ռուսերեն)։ www.instagram.com։ Վերցված է 2017 թ․ մայիսի 29 
  8. Romeo Thinks Again, Brief Synopsis from The British films Catalogue(չաշխատող հղում)
  9. The Truth Game, Brief Synopsis from The British films Catalogue Archived 2007-10-28 at the Wayback Machine.
  10. Rhythm & Blues, Brief Synopsis from The British films Catalogue Archived 2007-08-11 at Archive.is Archived 2007-08-11 at Archive.is


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]