Բրուք Շիլդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրուք Շիլդս
Brooke Shields (2018) (cropped).jpg
Ծնվել էմայիսի 31, 1965(1965-05-31)[1][2][3][4][5][6] (54 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք
ԿրթությունՓրինսթոնի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, մանկագիր և գրող
Ծնողներհայր՝ Francis Alexander Shields?[7], մայր՝ Teri Shields?[7]
Ամուսին(ներ)Chris Henchy?[7]
Պարգևներ և մրցանակներTheatre World Award հատուկ մրցանակ, «Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ վատագույն դերասանուհու անվանակարգում, Ոսկե ազնվամորի՝ վատագույն երկրորդ պլանի դերասանի համար և Golden Raspberry Award for Worst Supporting Actress?

Բրուք Քրիսթա Շիլդս (անգլ.՝ Brooke Christa Shields, մայիսի 31, 1965(1965-05-31)[1][2][3][4][5][6], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոդել Շիլդսը կարիերան սկսել է 1970-ական թվականների կեսերից, երբ դեռ երեխա էր։ Նրա առաջին դերասանական աշխատանքը դարձել է մասնակցությունը Ֆրանչեսկո Սկավուլոյի նկարահանած «Փղոսկրը» սերիալում։ Նրա գործակալն էր Էյլին Ֆորդը, որը Lifetime Network-ի իր ինքնակենսագրականում հայտարարել է, որ նա Բրուք Շիլդսի համար բացել է մանկական հատուկ բաժին։

1975 թվականին 10 տարեկանում Բրուք Շիլդսը մոր համաձայնությամբ մասնակցել է Գարի Գրոսի՝ «Playboy Press» ամսագրի համար էրոտիկ ֆոտոսեսիաներին` նկարահանվելով միանգամայն մերկ։ Հետագայում շատ տարիներ փորձել է ամսագրից դատարանով հետ վերցնել լուսանկարների և նեգատիվների իրավունքները, բայց պարտվել է։

1980 թվականի սկզբին Շիլդսը «Վոգ» («Vogue») ամսագրի շապիկին երբևէ հայտնված ամենաերիտասարդ մոդելն էր։ Ավելի ուշ նույն թվականին դերասանուհին նկարահանվել է Քելվին Քլայնի ջինսերի հակասական հեռուստա և տպագիր գովազդներում։ Գովազդային կարգախոսում Շիլդսը ասում է․ «Դուք ուզում եք իմանալ, թե ինչ է իմ և իմ ջինսերի միջև։ Ոչի՛նչ»[8][9]։

16 տարեկանում Շիլդսը դարձել է աշխարհի ամենաճանաչված մոդելներից մեկը[10]։ «Թայմ» ամսագիրը 1981 թվականի ֆետրվարի 9-ին հաղորդել է, որ նրա օրական աշխատավարձը կազմում է 10 000 $։ 1983 թվականին Շիլդսը հայտնվել է սեպտեմբերյան «Paris Vogue», հոկտեմբերին և նոյեմբերին՝ ամերիկյան «Vogue» ամսագրի, իսկ դեկտեմբերին՝ ամսագրի իտալական տարբերակի շապիկին[11]։

Բրուքին ամենամեծ ճանաչումը բերել է 1980 թվականի «Երկնագույն ծովալճակ» ֆիլմը։ Էմելին դերի համար առաջադրվել է որպես «Երիտասարդ դերասան» մրցանակի տարվա լավագույն դերասան։ Այդ նույն դերի համար 1981 թվականին «Վատագույն կանացի դեր» անվանակարգում ստացել է «Ոսկե ազնվամորի» կինոյի հակամրցանակը։

1990 թվականին «Արագության գոտի» ֆիլմի կամեո դերի համար «Երկրորդական պլանի վատագույն կանացի դեր» անվանակարգում երկրորդ անգամ ստացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակը։

1996-2000 թվականներին խաղացել է «Անկախատեսելի Սյուզան» հեռուստասերիալի գլխավոր դերը, որի համար 1997 թվականին «Սիրելի դերասանուհի նոր շոուում» անվանակարգում ստացել է «Ժողովրդի ընտրություն» մրցանակը և 1997, 1998 թվականներին «Որպես հեռուստատեսության լավագույն դերասանուհի» եղել է «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից մինչև 1999 թվականը ամուսնացած է եղել հայտնի թենիսիստ Անդրե Աղասիի հետ[12]։

2001 թվականից ամուսնացած է ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիս Հենչիի (անգլ.՝ Chris Henchy) հետ, որի հետ ծանոթացել է 1999 թվականին՝ «Անկախատեսելի Սյուզան» կատակերգական սերիալի աշխատանքների ժամանակ[13]։ Ամուսնությունից ծնվել են երկու աղջիկ[14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուք Շիլդսը 1983 թվականի մայիսին
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1974 հֆ Անկումից հետո After the Fall Քվենթինի դուստրը
1976 ֆ Ալի՛ս, սիրելի՛ Ալիս Alice, Sweet Alice / Communion Քարեն Սփեյջես
1979 ֆ Գնչուների թագավորը King of the Gypsies Տիտա
1979 ֆ Միայն ես և դու, փոքրիկ Just You and Me, Kid Քեյթ
1980 ֆ Երկնագույն ծովալճակ The Blue Lagoon Էմելին
1981 ֆ Անսահման սեր Endless Love Ջեյդ Բաթերֆիլդ
1982 ս Բժիշկները The Doctors Էլիզաբեթ Հարինգթոն
1983 ֆ Սահարա Sahara Դեյլ
1984 հֆ Թաց ոսկի Wet Gold Լաուրա
1988 հֆ Ադամանդե թակարդ The Diamond Trap Թարա Հոլդեն
1989 ֆ Արագության գոտի Speed Zone ստյուարդեսա / Բրուք Շիլդս
1989 ֆ Բրենդա Սթար Brenda Starr Բրենդա Սթար
1990 ֆ Ետնախորշային երազանքներ Backstreet Dreams Սթիվի
1992 ֆ Վայրի բնություն Running Wild Քրիսթին
1992 ս Քվանտային թռիչք Quantum Leap Վանեսա Ֆոսթեր
1995 հֆ Ոչինչ հավերժ չէ Nothing Lasts Forever բժիշկ Բեթ Թավթ
1996 ֆ Խճուղի Freeway Միմի Վուլվերթոն
1996 ս Ընկերներ Friends Էրիկա Ֆորդ
1999 ֆ Սևը և սպիտակը Black and White Սեմ Դոնաջեր
1999 ֆ Ամուրին The Bachelor Բաքլի Հայլ-Վինձոր
1996-2000 ս Անկախատեսելի Սյուզան Suddenly Susan Սյուզան
2001 հֆ Ինչն է կերտում ընտանիքը What Makes a Family Ժանին Նիլսեն
2002 ս Այրի կանայք Widows Շիրլի Էլեր
2004 ս Ես նրա հետ I’m with Her Իվի Թայլեր
2006 ս Օրենք և կարգ: Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Քելի Սլոան-Ռեյնս
2006 ս Մարմնի մասեր Nip/Tuck Ֆեյթ Վոլեր
2007-2009 ս Հանա Մոնտանա Hannah Montana Սյուզան Ստյուարտ, Մայլի և Ջեքսոնի մայրը
2007-2013 ս Բանակային կանայք Army Wives ВВС գնդապետ Քեթրին «Քեթ» Յանգ
2010 ֆ Փափկամազների վրեժը Furry Vengeance Թեմի Սանդերս
2013-2014 ս Մայքլ Ջեյ Ֆոքսի շոուն The Michael J. Fox Show Դեբորա, Իյենի սիրուհին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #131356089 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 FemBio
  6. 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  8. Sischy Ingrid։ «Calvin to the Core» 
  9. Style.com Brooke Shields
  10. Stated on Inside the Actors Studio, 2008
  11. "Brooke Shields – Fashion Model – Profile on New York Magazine". New York Magazine.
  12. "Cover Story: Double Fault – Vol. 51 No. 15". April 26, 1999.
  13. "Brooke Shields battles postpartum depression". MSNBC. May 7, 2009. Retrieved June 20, 2010
  14. Shields, Brooke (2005). Down Came the Rain: My Journey Through Postpartum Depression. Hyperion. p. 63. ISBN 1-4013-0189-4. Rowan Francis