Փիթեր Քերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փիթեր Ֆիլիպ Քերի (անգլ.՝ Peter Philip Carey, մայիսի 7, 1943(1943-05-07)[1][2][3][…], Bacchus Marsh), ավստրալացի վեպերի և պատմվածքների հեղինակ, երկակի Բուքերյան մրցանակակիր (1988 և 2001 թվականներին)։ Ավստրալիայի միաբանության սպա է։ Քերիի երկու վեպերը էկրանավորվել են («Օսկար և Լյուսինդա», «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը»)։

Փիթեր Քերի
անգլ.՝ Peter Carey
Ծննդյան անունանգլ.՝ Peter Philip Carey
Ծնվել էմայիսի 7, 1943(1943-05-07)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրBacchus Marsh
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, համալսարանի դասախոս և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՄոնաշի համալսարան
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներOscar and Lucinda? և True History of the Kelly Gang?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՀանթեր քոլեջ
Պարգևներ
Изображение автографа
Կայքpetercareybooks.com

Մանկություն և ստեղծագործությունների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերին ծնվել է 1943 թվականի մայիսի 7-ին՝ ավստրալական փոքր քաղաքում՝ Բակշուս Մարշում։ Նրա ծնողները զբաղվել են Ջեներալ Մոթորս ավտոմեքենաների իրացմամբ։ 11 տարեկանից ուսանել է տեղի դպրոցում, իսկ հետո հաճախել է Ջիլոնգ գիմնազիա[8]։ Հեղինակավոր կրթություն ու ուսման մեծ վճար ունեցող, տղաների համար լավագույն դպրոցներից մեկն է Ավստրալիայում[9]։ Ավարտելուց հետո Քերին ընդունվել է Մելբուռնում գտնվող Մոնաշի համալսարան, ուսումնասիրել քիմիա և կենդանաբանություն, բայց ճանապարհային ավտովթարի և հետաքրքրության բացակայության պատճառով թողել է համալսարանը։

1962 թվականին Քերին սկսել է աշխատել Մելբուռնի զանազան գովազդային գործակալություններում։ 1962 թվականի սկզբից մինչև 1967 թվականը նա մասնակցել է «Volkswagen», «Lindemans (wine)» և այլ շատ գովազդային արշավների։ Աշխատանքը նրան ծանոթացրեց գրողներ Բարրի Օկլիի և Մորրիս Լուրի հետ, որոնք, իրենց հերթին, նրան ծանոթացրել են ամերիկյան և եվրոպական գրականության հետ։

1964 թվականին Քերին ամուսնացել է Լի Ուիտմանի հետ։ Այդ տարի նա կարդացել է այսնպիսի հեղինակների ինչպիսիք են Ջեյմս Ջոյսը, Սեմյուել Բեքեթը, Ֆրանց Կաֆկան և Ուիլյամ Ֆոլքները, իսկ 1964 թվականին սկսել է գրել։ 1968 թվականին նա գրել է «Կապ» («Contacts») և «Անօգուտ ավտոմեքենա» («The Futility Machine») վեպերը, ինչպես նաև մի շարք պատմվածքներ։ Այս ստեղծագործություններից մի քանիսը պետք է հրատարակվեին, բայց վերջին պահին հրատարակիչները մտափոխվել են։

1960-ական թվականների վերջին Քերին ճանապարհորդել է Եվրոպայով և Միջին Արևելքով։ Գտնվելով Լոնդոնում, նա որոշում է կայացրել մնալ, որպիսի շարունակի աշխատել գովազդային բնագավառում։ 1970 թվականին վերադարձել է Ավստրալիա և շարունակել է նկարահանվել գովազդներում՝ Սիդնեյում և Մելբուռնում։

Կարիերայի աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ Քերին նկարահանվել է գովազդներում, նույն ժամանակ հրատարակել է պատմվածքներ՝ թերթերում և ամսագրերում։ Մեծ մասը ներառվել են «Գեր մարդը պատմության մեջ» («The Fat Man In History») ժողովածուի մեջ, որը դուրս է եկել 1974 թվականին։ Նույն տարում Քերին ամուսնալուծվել է կնոջից և մեկնել Սիդնեյ, որտեղ նորից աշխատանք է գտել գովազդային գործակալությունում։

1976 թվականին Քերին տեղափոխվել է և ընդունվել «Աստղային լույս» («Starlight») «այլընտրանքային ընկերություն»՝ Բրիսբենում։ Այդ ժամանակ նրա գրած ստեղծագործությունների մեծ մասը ներառվել են «Պատերազմական հանցագործություններ» («War Crimes») 1980 թվականի ժողովածուում, ինչպես նաև 1981 թվականին Քերին գրել է իր առաջին հրատարակված վեպը՝ «Երանություն»-ը («Bliss»)։ 1970-ական и 1980-ական թվականներին Քերին որոշել է բնակվել անգլիացի հայտնի նկարիչ Մարգո Հատչեսոնի հետ[10]։

1980 թվականին Քերին Բանի ՄակՍպիդդենի հետ հիմնադրել է սեփական գովազդյաին գործակալություն։ Ավելի ուշ՝ 1981 թվականին, նա տեղափոխվել է Նոր Հարավային Ուելս։ 1985 թվականին Քերին ամուսնացել է թատրոնի տնօրեն Էլիսոն Սամմերսի հետ։ 1988 թվականին նա գրել է «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda») վեպը, որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ, գլխավոր դերերում են եղել Քեյթ Բլանշետը և Ռեյֆ Ֆայնսը[11]։

Տեղափոխում Նյու Յորք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Քերին վաճառել է գովազդային գործակալության իր մասնաբաժինը և կնոջ ու տղայի հետ միասին տեղափոխվել Նյու Յորք, որպեսզի դասավանդի գրելու հմտություններ Նյու Յորքի համալսարանում[12]։ Նա զուգահեռաբար գրել է «Հարկային տեսուչ» («Tax Inspector») վեպը, որը հրապարակվել է 1991 թվականին։ Քերին նաև դասավանդել է Փրինսթոնի համալսարանում, Նոր դպրոցում և Կոլումբիայի համալսարանում[8]։ 2005 թվականին բաժանվել է երկորդ կնոջից, և շուտով սկսել է հանդիպել Մեծ Բրիտանիայի հպատակ Ֆրենսիս Կոդի հետ։ Ներկայումս նրանք ամուսիններ են։

1997 թվականին դուրս է եկել «Ջեկ Մեգս» («Jack Maggs») վեպը։ Գիրքը դարձել է հաջողակ, և 1998 թվականին գրողին հրավիրել են Եղիսաբեթ II-ի մոտ ունկնդրության, սակայն նա հրաժարվել է հրավերից։ Շատերը մտածում են, որ դա բացատրվում է Քերիի քաղաքական համոզմունքներով (նա կողմնակից է Ավստրալիայի կառավարության փոփոխությանը դեպի հանրապետական տեսակի)։ Ավելի ուշ Քերիին ասել է, որ նա չի կարող հանդիպել թագուհու հետ նշված օրը և խնդրել է հետաձգել ունկնդրության օրը[13]։

2000 թվականի Քերին գրել է «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang») գիրքը՝ ավազակ և Ավստրալիայի ազգային հերոս Նեդա Քելլիի մասին։ 2020 թվականի հունվարի կեսին հայտնվել է էկրանավորումը՝ ռուսական վարձույթում։ Ֆիլմի գլխավոր դերերում են եղել Ջորջ Մաքքեյը, Ռասսել Քրոուը, Չարլի Հանեմը և Նիկոլաս Հոլտը։ Քերի Փիթերի հաջորդ գիրքը՝ «Իմ կյանքն ինչպես կեղծիք»-ը («My Life as a Fake»), հրապարակվել է 2003 թվականին։ Հիմնական սյուժեն գրական խաբեությունն է, որը գրավել է Ավստրալիան 1940-ական թվականներին[14]։ Ավելի ուշ նա գրել է «Գողություն» («Theft: A Love Story») (2006 թվականին) և «Նրա անօրինական եսը» («His Illegal Self») (2008 թվականին) վեպերը։ 2010 թվականին լույս է տեսել Քերիի նոր գիրքը՝ «Թութակը և Օլիվիեն Ամերիկայում» («Parrot and Olivier in America»)։

Քերին ունի երեք պատվավոր գիտական աստիճան[12]։ 2010 թվականին Քերիի նկարը տեղադրվել է սահմանափակ քանակով թողարկված ավստրալական նամականիշում՝ «Ավստրալիայի լեգենդներ»-ում[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերին բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։

Բուքերյան մրցանակ «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1985 թվական, «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1988 թվական, «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2001 թվական, «Գողություն» («Theft: A Love Story»)՝ 2006 թվական, Պիտեր Քերին երեք գրողներից մեկն է ով ստացել է Բեքերյան մրցանակ։
The Miles Franklin Award «Երանություն» («Bliss»)՝ 1981 թվական, «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1989 թվական, «Ջեկ Մեգս» («Jack Maggs»)՝ 1998 թվական, «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2001 թվական, «Գողություն» («Theft: A Love Story»)՝ 2007 թվական
The Age Book of the Year Award «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1985 թվական, «Տրիստանա Սմիթի անսովոր կյանքը» («The Unusual Life of Tristan Smith»)՝ 1994թվական, «Ջեկ Մեգս» («Jack Maggs»)՝ 1997 թվական
Colin Roderick Award «Օսկարը և Լյուսինդան» («Oscar and Lucinda»)՝ 1988 թվական, «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2001 թվական[15]
The Commonwealth Writers Prize «Ջեկ Մեգս» («Jack Maggs»)՝ 1998 թվական, «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2001 թվական
New South Wales Premier’s Literary Award «Պատերազմական հանցագործություններ» («War Crimes»)՝ 1980 թվական, «Երանություն» («Bliss»)՝ 1982 թվական
NBC Banjo Award «Երանություն» («Bliss»)՝ 1982 թվական, «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1985 թվական, «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1989 թվական
FAW Barbara Ramsden Award «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1985 թվական
Victorian Premier’s Literary Award «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1986 թվական
Townsville Foundation for Australian Literary Studies Award «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1988 թվական
South Australia Festival Award «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1990 թվական
Ditmar Award for Best Australian Science Fiction Novel «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1986 թվական
Prix du Meilleur Livre Étranger «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2003 թվական

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր և վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թվական՝ «Երանություն» («Bliss»)
  • 1985 թվական՝ «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)
  • 1988 թվական՝ «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)
  • 1991 թվական՝ «Հարկային տեսուչ» («Tax Inspector»)
  • 1994 թվական՝ «Տրիստանա Սմիթի անսովոր կյանքը» («The Unusual Life of Tristan Smith»)
  • 1997 թվական՝ «Ջեկ Մեգս» («Jack Maggs»)
  • 2000 թվական՝ «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)
  • 2003 թվական՝ «Իմ կյանքն ինչպես կեղծիք» («My Life as a Fake»)
  • 2006 թվական՝ «Գողությւն» («Theft: A Love Story»)
  • 2008 թվական՝ «Նրա անօրինական եսը» («His Illegal Self»)
  • 2010 թվական՝ «Թութակը և Օլիվիեն Ամերիկայում» («Parrot and Olivier in America»)
  • 2012 թվական՝ «Արցունքների քիմիա» («The Chemistry of Tears»)
  • 2018 թվական՝ «Տնից հեռու» («A Long Way from Home[16]»)

Պատմվածքների հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 թվական՝ «Գեր մարդը պատմության մեջ» («The Fat Man In History»)
  • 1980 թվական՝ «Պատերազմական հանցագործություններ» («War Crimes»)
  • 1990 թվական՝ «Էկզոտիկ հաճույք» («Exotic Pleasures»)

Մանկական գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվական՝ «Մեծ Բազուլին» («The Big Bazoohley»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. https://thebookerprizes.com/fiction/backlist/2001
  5. http://www.thebookseller.com/news/carey-receive-bodley-medal
  6. https://thebookerprizes.com/fiction/backlist/1988
  7. Australian Honours Search Facility
  8. 8,0 8,1 8,2 «Биография на официальном сайте». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  9. «Англ. страничка вики гимназии Джилонг». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  10. Wyndham, Susan. «A love-hate story» Արխիվացված 2011-06-05 Wayback Machine, The Sydney Morning Herald, 1 April 2006. Retrieved 5 February 2010.
  11. «Страничка Oscar and Lucinda на IMDb». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  12. 12,0 12,1 «Биография на bookbrowse.com». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  13. Название статьи «Carey on Dickens, the Queen and Ned Kelly», Alan Atwood interviewed Carey for The Sydney Morning Herald, 05.06.1998 p13. Кэри объясняет, что встреча с королевой была всего лишь перенесена, а не отменена, как подали эту историю английские репортёры.
  14. «Биография на contemporarywriters.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  15. Страница награды Colin Roderick Award Արխիվացված 2009-10-27 Wayback Machine
  16. Carey, Peter, 1943- A long way from home. — London, England. — 359 pages с. — ISBN 978-0-571-33883-2, 0-571-33884-4, 978-0-571-33885-6, 0-571-33885-2, 978-0-571-33884-9, 0-571-33883-6, 978-0-571-33886-3, 0-571-33886-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]