Տորա Վեգա-Հոլմստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տորա Վեգա-Հոլմստրյոմ
Tora Holmström.jpg
Ծնվել էմարտի 2, 1880(1880-03-02)[1][2][3][…]
ԾննդավայրTottarp church parish, Svedala Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1][2][4][…]
Վախճանվել էհունվարի 28, 1967(1967-01-28)[1][3][5] (86 տարեկան)
Մահվան վայրLunds Allhelgonaförsamling, Լունդի կոմունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[3]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[6]
ԿրթությունՎալանդի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
ՈւսուցիչԱդոլֆ Հյոլցել[7] և Կառլ Վիլհելմսոն[7]
ԱնդամակցությունDe tolv?
ՀայրLeonard Holmström?[4][8]
Commons-logo.svg Tora Vega Holmström Վիքիպահեստում

Աննա Տորա Էլիզաբետ Վեգա-Հոլմստրյոմ (շվեդերեն՝ Anna Tora Elisabeth Vega Holmström, մարտի 2, 1880(1880-03-02)[1][2][3][…], Tottarp church parish, Svedala Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1][2][4][…] - հունվարի 28, 1967(1967-01-28)[1][3][5], Lunds Allhelgonaförsamling, Լունդի կոմունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[3]), մոդեռնիզմի դարաշրջանի շվեդ նկարիչ։ Նկարել է հիմնականում դիմանկարներ և բնանկարներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Տորա Էլիզաբեթ Վեգա Հոլմստրյոմը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Տորա Վեգա Հոլմստրյոմ, ծնվել է 1880 թվականին, Տոտտարպում։ Ընտանիքում եղել է հինգ երեխա։ Տորայի ծնողները ղեկավարում էին Ժողովրդական համալսարանը և մեծ կարևորություն էին տալիս իրենց երեխաների կրթությանը, սակայն ընդդիմանում էին իրենց դստեր նկարիչ դառնալու ցանկությանը[9][10]։

Երբ Տորա Վեգան դարձավ 16 տարեկան, նա ընդունվեց Կոպենհագենի նկարչության և քանդակի դպրոցի դասընթացներին, այնուհետև անատոմիա սովորեց Լունդում։ 1900 թվականին նա սկսեց հաճախել Վալանդի արվեստի դպրոց (շվեդերեն՝ Valand målarskola, այժմ ՝ Վալանդի ակադեմիա) Գյոթեբորգում[9], որտեղ նրա ուսուցիչն էր Կառլ Վիլհելմսոնը։ Բացի այդ, դպրոցական ընկերների հետ միասին նա որոշ ժամանակ սովորեց Դակաուում Ադոլֆ Հյոլցելի մոտ, որի գույնի տեսությունը մեծ ազդեցություն թողեց նրա վրա[10]։ Երկու տարի սովորելուց հետո Տորա Վեգան վերադարձավ տուն՝ ծնողներին օգնելու։ Միայն 1907 թվականին նա կարողացավ շարունակել իր գեղարվեստական ուսումը Փարիզում, որտեղ նա վեց ամիս հաճախեց Կոլարոսի ակադեմիա։ Փարիզում նա հանդիպեց Մատիսին և Ռիլկեին, որոնց հետ նա հետագայում երկար տարիներ նամակագրական կապ էր պահպանում[9]։ Տորա Վեգան չէր ձգտում ընտանիք կազմել և հիմնել իր սեփական տունը՝ նախընտրելով թափառական ապրելակերպը[9]։ Որոշ ժամանակ նա ապրում էր ավագ քրոջ հետ և եղբայրներից մեկի տանը արվեստանոց էր կազմակերպել։ Նա երկար ժամանակ մնաց նաև մյուս քրոջ հետ Նորրլանդում, որտեղ սկսեց հետաքրքրվել Ֆինլանդիայով և Ակսելի Գալլեն-Կալլելաի գեղանկարչությամբ։ Հոլմստրյոմը հիմնականում նկարում էր մերձավորների դիմանկարները նեոիմպրեսիոնիստական ոճով, բայց 1912 թվականը նրա համար բեկումնային եղավ, նա ձեռք բերեց իր սեփական ոճը[9]։ 1914 թվականին նկարիչը ցուցադրեց իր աշխատանքների տասնյակը Մալմյոյի ցուցահանդեսում, բայց քննադատները դրանք գնահատեցին չափազանց կոպիտ և «ոչ կանացի»[10]։ 1918 թվականին Ստոկհոլմում կայացավ Հոլմստրոմի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքների էներգիան և հզորությունը ստիպեցին քննադատներին նրա արվեստը անվանել «տղամարդկային»[9]։

1920 թվականին Տորա Վեգան կրկին մեկնեց Փարիզ, ուսումնասիրեց Սեզանի ստեղծագործությունները և ծանոթացավ նկարիչ Մարիա Բլանշարին։ Հոլմստրյոմը բարեկամական հարաբերություններ էր պահպանում բազմաթիվ կին նկարիչների հետ (Էսթեր Ալմկվիստ, Էլլեն Տրոտցիգ, Ագդա Հոլստ), բայց նա անընդհատ շեշտում էր, որ ուզում էր ընկալվել և գնահատվել որպես նկարիչ, և ոչ թե նկարչուհի[10]։ 1924 թվականից Հոլմստրյոմը անընդհատ ճանապարհորդում էր Ստոկհոլմում, Նորրլանդում, Սկոնեում և Ֆրանսիայի հարավում։ 1935 թվականին նա մի քանի շաբաթ անցկացրեց Էստոնիայում։ Նա նկարում էր հիմնականում դիմանկարներ ՝ ընտրելով անսովոր դիմագծերով կոլորիտային մոդելներ և կուբիստական ոճով բնանկարներ[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարիչը գրեթե դադարեց նկարել` մասնակցելով փախստականների աջակցության տարբեր նախագծերի։ Միակ բացառությունը հրեա փախստականների դիմանկարների շարքն էր[10]։ Մինչև զառամյալ տարիքը, Հոլմստրյոմը շարունակում էր ճանապարհորդությունները՝ մեկնելով Գերմանիա, Իտալիա և Հյուսիսային Աֆրիկա։ 1904 թվականից նա տառապում էր հոդաբորբով, որը 1950-ական թվականներին նրան գամեց անկողնուն։ Այդ ժամանակահատվածում նա դիմեց գունամատիտներով նկարչությանը և սկսեց նկարել վերացական կոմպոզիցիաներ Հյոլցելի ոգով[9]։

Տորա Վեգա Հոլմստրյոմը կյանքի վերջին տարիներին բնակվել է Լունդում[10]։ Նկարիչը մահացել է 1967 թվականի հունվարի 28-ին։ Նրա աճյունասափորը թաղված է Սկոնեի գերեզմանատանը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]