Ակսելի Գալլեն-Կալլելա
Ակսելի Գալեն-Կալելա (ապրիլի 26, 1865[2][3][4][…], Պոռի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[5] - մարտի 7, 1931[2][3][6][…], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդախոս ֆինն նկարիչ, ով հատկապես հայտնի է իր՝ Կալեվալայի և ֆիննական էպոսի պատկերազարդումներով։ Նրա աշխատանքները շատ կարևոր են համարվել ֆիննական ազգային ինքնության հարցում։ 1907 թվականին Գալլեն անունը փոխել է Գալլեն-Կալլելայի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալեն-Կալելան (Ալեքս Ուոլդոմեր Գալլեն) ծնվել է Ֆինլանդիայի Պոռի քաղաքում ֆինն շվեդախոս ընտանիքում։ Նրա հայրը՝ Պետրոս Գալելան ոստիկանապետ և փաստաբան էր[14]։ Երբ Ակսելին 11 տարեկան էր նրան ուղարկեցին սովորելու Հելսինկիի միջնակարգ դպրոցում, քանի որ հայրը դեմ էր իր՝ գեղանկարիչ դառնալու ցանկությանը։ 1879 թվականին հոր մահից հետո Գալեն-Կալելան սկսեց հաճախել նկարչական դասերի Ֆինլանդիայի արվեստի ընկերությունում և 1881-1884 թթ․ մասնավոր դասեր առավ Ադոլֆ վոն Բեքերի մոտ։ 1884 թվականին տեղափոխվեց Փարիզ սովորելու Ջուլիանի ակադեմիայում[15]։ Փարիզում նա մտերմանում է ֆինն գեղանկարիչ Ալբերտ Էդելֆիլդի, Նորվեգացի գեղանկարիչ Ադամ Դորնբերգերի և շվեդացի գրող Ավգուստ Սթրինթբերգի հետ։ 1980 թվականին Գալեն Կալելան ամուսնանում է Մարի Սլուրի հետ։ Նրանք ունենում են երեք երեխա՝ Իմփի Մարջատան, Կիրսթին և Ջորմա Գալեն-Կալենան։ Արևմտյան Կարելիայում իրենց մեղրամսի ընթացքում Գալեն-Կալելան սկսեց նյութեր հավաքել իր՝ Կալեվալաի նկարազարդման համար։ Այս ժամանակաշրջանին բնորոշ է Կալվելայի ռոմանտիկ նկարազարդումները, ինչպիսիք են Աինո Եռյակը, և մի քանի բնանկարներ։ 1984 թվականի Գալեն Կալելան տեղափոխվեց Բեռլին իր և նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանչի համատեղ աշխատանքների ցուցահանդեսը վերահսկելու համար։ Այստեղ նա ծանոթանում է սիմվոլիստների հետ։ 1895 թվականի մարտին Գալելան մի նամակ է ստանում է, որում հայտնում են, որ իր դուստրը՝ Իմփի Մարջաթան մահացել է դիֆտերիայից։ Սա շրջադարձային է դառնում Կալելեային հետագա աշխատանքներին համար։ Մինչ դստեր մահը կալելայի աշխատանքները ռոմանտիկ էին, իսկ մահից հետո Գալեն Կալելան սկսեց նկարել ավելի ագրեսիվ աշխատանքներ, ինչպիսիք են «Սամպոի պաշտպանությունը», «Ջուկահայնենի վրեժը», «Կուլերվոի անեծքը» և «Լեմինկայնենի մայրը»։ Գերմանիայից վերադառնալով Գալեն Կալելան փորագրություն է ուսումնասիրում, այցելում է Լոնդոն խորացնելու իր գիտելիքները, իսկ 1898 Իտալիայում որմնանկարչություն է ուսումնասիրում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսի (Exposition Universelle) համար Գալեն Կալելան նկարազարդեց ֆիննական տաղավարի պատերը։ Այս որմնանկարներում նրա քաղաքական հայացքներն ավելի ակնհայտ դարձան։ «Իժերի դաշտում իլմարինեն վարուցանքի» իժերից մեկը կրում է Ռոմանովի թագը, իսկ իժերի մաքրումը, վերացումը դաշտից հստակորեն ակնարկում է Ֆինլանդիայի անկախացման իր ցանկությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Biografiskt lexikon för Finland (շվեդերեն) — SLS.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Akseli Valdemar Gallen-Kallela (նիդերլ.)
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 Register of the Artists' Association of Finland (фин.)
- 1 2 Akseli Valdemar Gallen-Kallela — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 29.
- ↑ Castrén C. Korkeimpien suomalaisten kunniamerkkien haltijat 1918–1969 (фин.) — Tietosanakirja-osakeyhtiö, 1970. — P. 32.
- ↑ 1918 Vapaudenristien ja Vapaudenmitalien perustaminen (фин.)
- ↑ Bergroth T. C. Vapaudenristin ritarikunta: Isänmaan puolesta (фин.) — 2 — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2014. — P. 47. — ISBN 978-951-0-40498-0
- ↑ Martin, T. & Pusa, E. 1985, p. 5.
- ↑ Martin, T. & Pusa, E. 1985, p. 6.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակսելի Գալլեն-Կալլելա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 656)։ |