Էլլեն Տրոտցիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլեն Տրոտցիգ
Ծնվել էմարտի 5, 1878(1878-03-05)[1][2]
ԾննդավայրՄալմյո
Վախճանվել էնոյեմբերի 6, 1949(1949-11-06) (71 տարեկան)
Մահվան վայրՍիմրիսհամն, Կրիստիանստադ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[3]
ԿրթությունԿոպենհագենի գեղարվեստի իգական դպրոց, Վալանդի գեղարվեստի դպրոց և Կոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ
ՈւսուցիչԿառլ Վիլհելմսոն[4] և Քրիստիան Քրոհգ[4]
 Ellen Trotzig Վիքիպահեստում

Էլլեն Տրոտցիգ (շվեդ.՝ Ellen Trotzig, մարտի 5, 1878(1878-03-05)[1][2], Մալմյո - նոյեմբերի 6, 1949(1949-11-06), Սիմրիսհամն, Կրիստիանստադ, Շվեդիա), շվեդ նկարիչ, որը հիմնականում հայտնի է Էսթերլենի բնանկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Տրոտցիգը ծնվել է 1878 թվականին, Մալմյո քաղաքում։ Նա հինգ երեխաներից մեծն էր։ Երբ Էլենը հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սիմրիսհամն, որտեղ հայրն աշխատանքի է անցել որպես փոստային բաժանմունքի ղեկավար։ Հոր մահից հետո նրա մայրը տասնութ տարեկան Էլենի և մնացած երեխաների հետ վերադարձել է Մալմյո։ Էլենի հորեղբայրն աջակցել է աղջկան և օգնել նրան կրթություն ստանալ[5]։

1896-1898 թվականներին Էլեն Տրոտցիգը սովորել է Կոպենհագենի կանանց արվեստի դպրոցում (Կաղապար:Lang-dk): Այնուհետև մի քանի տարի աշխատել է Մալմյո քաղաքում որպես քարտեզագրող, որից հետո ուսումը շարունակել է Գյոտեբորգում՝ Վալանդի գեղարվեստի դպրոցում (շվեդ.՝ Valand målarskola, այժմ՝ Վալանդի ակադեմիա), որտեղ նրա ուսուցիչն է եղել Կառլ Վիլհելմսոնը։ 1905 թվականին նա առաջին անգամ ցուցադրել է իր գործերը[5]։

1907 թվականին Տրոտցիգը մեկնել է Փարիզ։ Նա հաճախել է Կոլարոսի ակադեմիա, որտեղ սովորել է Քրիստիան Քրոհգի մոտ։ Սկանդինավիայի շատ արվեստագետներ այդ տարիներին սովորում և աշխատում էին Փարիզում, այդ թվում` Տորա Վեգա Հոլմստրյոմը։ Նա և Էլենը ընկերներ են դարձել և շարունակել իրենց մտերմությունը, նույնիսկ Փարիզը լքելուց հետո[5]։

Տրոտցիգը շատ էր սիրում բնություն և միայնության մեջ ավելի լավ էր զգում, քան հասարակության մեջ։ Նրան հատկապես գրավում էին Էսթերլենի բնապատկերները, որոնք նրա համար դարձան ոգեշնչման մշտական աղբյուր։ Կարճ ուղևորություններ կատարելով Ստոկհոլմ կամ Գյոթեբուրգ` նա միշտ շտապում էր վերադառնալ Էսթերլեն։ Փարիզից հետո Տրոտցիգը 1927 թվականին ուղևորվեց Իտալիա Գերմանիայով[5]։

Բնանկարների հետ միասին, Տրոտցիգը նկարել է նաև նատյուրմորտներ և դիմանկարներ` հիմնականում նկարելով կանանց որպես կանոն լուրջ կամ մտախոհ։ Հարևան գյուղերի բնակիչները հաճախ էին դառնում նրա մոդելները։ Տրոտցիգը նկարել է նաև մերձավոր ընկերների դիմանկարներ և ինքնանկարներ, բայց 1916 թվականից նա կենտրոնացել էր բացառապես բնանկարների և նատյուրմորտների վրա։ Նրա բնապատկերներում ոչ մի հովվերգություն չկար, բնանկարները խիստ և մռայլ էին, զուսպ, մուգ երանգներով։ Սակայն նրանց մեջ առկա էր ամպերի միջից առկայծող լույսը, որը երբեմն ստեղծում էր դրամատիկ էֆեկտ[5]։

Տրոտցիգը հետաքրքրվում էր բուսաբանությամբ և իր պարտեզում ծաղիկներ էր աճեցնում, որոնցից կազմում էր կոմպոզիցիաներ գունային սկզբունքով։ Իր ծաղկային նատյուրմորտներում նա շատ փորձեր էր կատարում ծաղիկներով[5]։ Տրոտցիգը բազմիցս մասնակցել է Շվեդիայում և Դանիայում կազմակերպված տարբեր ցուցահանդեսների։ Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են 1928 թվականին Մալմյոում, 1942 թվականին՝ Իստադում[5]։

Էլեն Տրոտցիգը մահացել է Սիմիրսհամն քաղաքում, 1949 թվականին։ Նրա մահից հետո կազմակերպվել են նրա ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություններ. 2010 թվականին Իստադում կայացավ նրա լայնածավալ անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը թողել է զգալի ստեղծագործական ժառանգություն, որի մի մասը, ըստ իր կտակի, վաճառվել է` «Էլեն Տրոտցիգ» հիմնադրամ հիմնելու նպատակով։ Հիմնադրամն ամեն տարի կրթաթոշակ է վճարում երիտասարդ նկարիչներին, որոնք ինչ-որ կերպ կապված են Սկոնեի հետ[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Birgit Rausing Ellen Trotzig: Österlens första målarinna. — Carlsson, 2003. — 197 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yrr Jonasdottir. «Ellen Kristina Amalia Trotzig». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլեն Տրոտցիգ» հոդվածին։