Էսթեր Ալմկվիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսթեր Ալմկվիստ
EAlmqvist.jpg
Ծնվել էնոյեմբերի 3, 1869(1869-11-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲրոմմա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][4][2][…]
Վախճանվել էհունիսի 11, 1934(1934-06-11)[2][5] (64 տարեկան)
Մահվան վայրLunds Cathedral Assembly, Շվեդիա[5]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[6]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրբնանկար[1]
Ester Almqvist Վիքիպահեստում

Էսթեր Դորոտեյա Ալմկվիստ (շվեդերեն՝ Ester Almqvist, նոյեմբերի 3, 1869(1869-11-03)[1][2][3][…], Բրոմմա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][4][2][…] - հունիսի 11, 1934(1934-06-11)[2][5], Lunds Cathedral Assembly, Շվեդիա[5]), շվեդ նկարիչ, Էքսպրեսիոնիզմի գեղարվեստական ոճի հիմնադիրը շվեդական գեղանկարչության մեջ։

Ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմկվիստը ծնվել է Ստոկհոլմի արևմտյան արվարձանում` Բրոմայի շրջանում։ Մանկության տարիներն անցել են Ստոկհոլմում, որտեղ ծնողները դասավանդում էին քրիստոնեական միսիոներների դպրոցում։ Նրա հայրը քահանա էր և մահացավ, երբ աղջիկը 9 տարեկան էր։ Ալմկվիստը ծնվել է դեֆորմացված ողնաշարով, ինչը սահմանափակել է նրա շարժունակությունը ողջ կյանքի ընթացքում, բայց միևնույն ժամանակ նրան ստիպել ստեղծագործական ազատության արվեստն ուսումնասիրելու համար։ Կենցաղային աշխատանքներ կատարելու փոխարեն նա զբաղվում էր ստեղծագործությամբ։ Էսթեր Դորոթեա Ալմկվիստը սովորել է Ստոկհոլմի տեխնիկական դպրոցում, որն ավարտել է 1891 թվականին։ Մասնավոր դասեր է ստացել նկարիչ Գուստավ Ցեդերստրյոմից։ 1890-ականներին նա ուսումը շարունակեց Գյոթեբորգի Վալանդի արվեստի ակադեմիայում (1892–1893), այնուհետև սովորեց Ստոկհոլմի Artist League School-ում (1894–1895): Նրա ուսուցիչներն էին Պեր Հասսելբերգը (Per Hasselberg) և Բրունո Լիլեֆորսը։ Գեղարվեստի դպրոցում սովորելիս նա աշխատում էր որպես գրքեր պատկերազարդող։ Էսթեր Դորոտեա Ալմկվիստը մահացել է 1934 թվականի հունիսի 11-ին Շվեդիայի Լունդ քաղաքում։

Գեղարվեստական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմկվիստն իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անցկացրել է Շվեդիայի Լունդ քաղաքում, իսկ նրա ամենահայտնի նկարներից մի քանիսը նկարվել են Շվեդիայի Սկոնե գավառի շրջակայքում։ Նրա քույրը՝ Մարիան, նույնպես տեղափոխվել էր Լունդ, այնտեղ աշխատում էր որպես ծերանոցի տնօրեն և ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Էսթերին, քանի որ նա չէր կարող ապրել նկարների վաճառքից ստացված եկամտի հաշվին։ Էսթերը իր ստեղծագործությունները սկսեց ցուցադրել 1890-ականների վերջերից, 1904 թվականին նա մասնակցեց ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսին։

Ալմկվիստի վաղ շրջանի գործերը, հիմնականում բնանկարները, նկարվել են իմպրեսիոնիստական արվեստի ոճով և համապատասխանում էին շվեդական նկարչության սիրահարների գերակշռող մասի տրամադրություններին և նախասիրություններին։ Մոր մահից հետո, սկսած «Սղոցաշրջանակ» նկարից, նա անցավ էքսպրեսիոնիզմին։ 1913 թվականի նրա հիմնական նկարները կատարված են այդ ոճով։ Նկարչի ստեղծագործությունների ոճը, նկարելու եռանդուն ձևը, պայծառ գույները և ծանր վրձնահարվածները, նման են Վինսենթ վան Գոգի ստեղծագործությունների ոճին։

Ալմկվիստը պատկանում էր շվեդ կին նկարիչների այն խմբին, որոնք սիրում էին ճանապարհորդել, երբեմն միասին էին ապրում և իրենց աշխատանքները միասին ցուցադրում ցուցահանդեսներում։ Նկարիչների այդ խմբին էին պատկանում Տորա Վեգա-Հոլմստրյոմը, Ագնես Վիզլանդերը և Մայա Ֆյեստադը։ Կյանքի վերջին տարում Ալմկվիստի մեջքը այնպես էր ցավում, որ անհնար էր աշխատել և նույն թվականին կին նկարիչները Ստոկհոլմում կազմակերպեցին նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Նկարչի լայն ճանաչումը վրա հասավ 1938 թվականին՝ նրա մահից հետո։ Այդ տարի Բրյուսելում «Մոդեռն» պատկերասրահում կազմակերպվեց նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Ներկայումս նկարչի գործերը պահվում են Շվեդիայի ազգային թանգարանում, Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանում, Մալմոյի գեղարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։ Նկարչի արխիվային փաստաթղթերը պահվում են Լունդի համալսարանում։ Էսթեր Դորոտեա Ալմկվիստը Շվեդիայում ճանաչվում է որպես էքսպրեսիոնիզմի ոճի հիմնադիր։

1992 թվականին նրա «Հանդիպում» (շվեդերեն՝ Sammankomste, 1929) նկարը, պատկերվել է շվեդական փոստային նամականիշի վրա, որը թողարկվել է ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ հոդվածի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boëthius, Gerda: «Ester Almqvist». In Svenskt biografiskt lexikon, 1918.
  • Rausing, Birgit. Ester Almqvist och hennes krets. Lund: Signum, 1998, s. 49.
  • Oliver, Maud I. G. «Swedish art at the St. Louis Exposition». The Studio, 1905, s. 51-57.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]