Տոմաշ Ադամեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմաշ Ադամեկ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1976(1976-12-01) (47 տարեկան)
ԾննդավայրԺիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Կայքtomaszadamek.eu
 Tomasz Adamek Վիքիպահեստում

Տոմաշ Ադամեկ (լեհ.՝ Tomasz Adamek, դեկտեմբերի 1, 1976(1976-12-01), Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն), լեհ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, առաջին ծանր և գերծանր քաշային կարգերի ներկայացուցիչ։ Միջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն (2005-2007), առաջին ծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2008-2009)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմաշ Դամեկը մեծացել է իր չորս քույրերի հետ։ Երբ նա եղել է երկու տարեկան, հայրը՝ Ժոզեֆ Ադամեկը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով․ նա ավտովթարի է ենթարկվել Վոլֆ Դիպ կամրջի վրա։ Ադամեկի ընտանիքը համեստ կյանք է վարել։ Տոմաշը եղել է ընտանիքի միակ տղամարդը։ Հաճախ է ֆուտբոլ խաղացել։ Եղել է հարձակվող և աջ կիսապաշտպան։ Ամենաշատը հետաքրքրվել է մենամարտով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի հոկտեմբերի 13-ին Տոմաշը ամուսնացել է Դորոտի հետ։ Մեկ տարի անց ծնվել է նրանց աղջիկը՝ Ռոքսաննան, իսկ 2000 թվականի օգոստոսին՝ Վերոնիկան։ Սկզբնական շրջանում նա իր կնոջ հետ ապրել է բնակարանում, հետո նրանք տեղափոխվել են Գիլովիչում գտնվող նորակառուցյ շենք։ 2008 թվականին նա իր ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ նրանք ապրել է Նյու Ջերսիում։

Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամեկը բռնցքամարտով հետաքրքրվել է 4-րդ դասարանում։ 12 տարեկանում «Ալպինիստ Ժիվեց» ակումբում սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Նրա առաջին մարզիչները եղել են Ստեֆան Գավրոն և Ստանիսլավ Օրլիչին։ 1992 թվականին Ադամեկը ուղևորվել է Կորկ քաղաք, որտեղ մարզումներ է անցկացրել Կազիմեժ Ռոչալսկոյի ղեկավարությամբ։ Իր արագ հաջողությունների համար նա կանչվել է շտաբ, որտեղ նրա հետ անհատական պարապմունքներ է անցկացրել Յանկուշ Գորտատը (միջին ծանր քաշային կարգում Օլիմպիական խաղերի երկակի մրցանակակիր)

Լեհաստանի առաջին առաջնությունում, որը տեղի է ունեցել 1995 թվականին Տոմաշ Ադամեկը միջին քաշային կարգում հաղթող է ճանաչվել։ Նա այդ ժամանակ եղել է 18 տարեկան։ 1996 թվականին միջին քաշային կարգում հաղթել է Լեհաստանի առաջնությունում, իսկ 1997 թվականին դարձել է Լեհաստանի առաջնության միջին ծանր քաշային կարգի չեմպիոն։ 1997 թվականին նա Բուդապեշտում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ 1998 թվականին նա միջին ծանր քաշային կարգում ստացել է բրոնզե մեդալ։ Սիրողական բնցքամարտում նա ունեցել է 120 մարտ, որոնցից 108-ը ավարտել է հաղթանակով։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ծանր քաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոինալ ռինգում նրա առաջին մարտը տեղի է ունեցել 1999 թվականի մարտին՝ միջին ծանր քաշային կարգում։ Սկսել է ակտիվ բռնցքամարտել թույլ մրցակիցների դեմ։ Այդպես նա աստիճանաբար բարձրացել է իր ցուցանիշներով։ 6 տարի միջին ծանր քաշային կարգում լինելով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նա ունեցել է 28 հաղթանակ։

Չեմպիոնական պայքար Պոլ Բրիգսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Ադամեկը բարդ պայքարից հետո դատավորների մեծամասնության որոշմամբ հաղթող է ճանաչվել Պոլ Բրիգսի դեմ մարտում[1][2]։

Երկրորդ մարտը Պոլ Բրիգսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել երկրորդ մարտը Տոմաշ Ադամեի և Պոլ Բրիգսի միջև։ Առաջին ռաունդում ավստրիացին Ադամեկին նոկդաունի է ենթարկել։ Բայց Տոմաշը միանգամից ուշքի է եկել և ակտիվ շարունակել մարտը։ 9-րդ ռաունդում Ադամեկը իր գեղեցիկ հարվածի ստացել է մեկ միավոր։ Տոմաշ Ադամեկը կրկին հաղթել է դատավորների մեծամասնության որոշմամբ[3][4][5]։

Ադամեկը Սթիվ Կանինգեմի դեմ մարտից հետո, 2009 թվական։

Առաջին պարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի փետրվարին մարտ է տեղի ունեցել միջին ծանր քաշային կարգում անհաղթելի չեմպիոն Տոմաշ Ադամեկի և Չեդ Դոուսոնի միջև։ 7-րդ ռաունդում Դոուսոնը ձախ կրոսով հարվածել է Ադամեկի որովայնին։ Ադամեկը ընկել է և միանգամից բարձրացել։ Մրցադատավորը նոկդաուն է գրանցել։ 10-րդ ռաունդում ձախ հուկ է իրականացրել և իր մրցակցին նոկդաունի ենթարկել։ Մարտի շարունակությունից հետո Ադամեկը անընդհատ փորձել է հարվածել Դոուսոնին, բայց անարդյունք։ Դոուսոնը միավորներով հաղթել է Ադամեկին և դարձել նոր չեմպիոն։ Մարտի ավարտից հետո Ադամեկը խոստովանել է, որ նրան արագությունը չի հերիքել, և Դոուսոնը հաղթել է։ Պարտությունից հետո Ադամեկը բարձրացել է առաջին ծանր քաշային կարգ[6][7][8][9]։

Առաջին ծանր քաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմպիոնական մարտ Քանինգեմի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերին հաղթել է գործող չեմպիոն Միր Սթիվ Քանինգեմն։ Ադամեկը երեք անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել և իր կարիերային ընթացքում երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն[10]։

2008 թվականի հուլիսին Ադամեկը հանդիպել է Գերի Գոմեսին։ Առաջին մի քանի ռաունդում բռնցքամարտիկները եղել են ակտիվ։ Սակայն սակայն մարտի կեսին Ադամեկն ավելի շատ հարվածներ է հասցրել մրցակիցին։ Վնասվել է Գոմեսի աջ ձեռքը և նա չի կարողացել դուրս գա 7-րդ ռաունդ։ Ադամեկը հաղթել է տեխնիկական նոկաուտով։

Մարտի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ Ամսաթիվ Հակառակորդ Դատավորներ Մարտի վայր Ռաունդներ Լրացուցիչ տեղեկություն
59 հոկտեմբերի 6 2018 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլեր Ջարել (21-0-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարկ Նելսոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ 12 (KO2)
58 ապրիլի 21 2018 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոուի Աբել (34-9) Բելգիա Դանիել Վան դե Վիլե Լեհաստան Չեստոխովա, Լեհաստան 10 (TKO7) Պաշտպանել է գերծանր քաշային կարգում Լեհաստանի չեմպիոնի միջազգային տիտղոսը։
57 նոյեմբերի 18 2017 թվական Կամերուն Ֆրեդ Կասի (18-6-1) ԲելգիաԴանիել Վան դե Վիլե Լեհաստան Չեստոխովա, Լեհաստան 10 (UD) Պայքարել է գերծանր քաշային կարգում Լեհաստանի չեմպիոնի միջազգային տիտղոսի համար։
56 24 հունիսի 2017 թվական Ավստրալիա Սոլոմոն Հաումոնո (24-3-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևիդ Ֆիլդս Լեհաստան Գդանսկ, Լեհաստան 10 (UD)
55 ապրիլի 2 2016 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Մոլինա (24-3) Լեհաստան Լեշեկ Յանկովյակ Լեհաստան Կրակով Արենա, Կրակով, Լեհաստան 12 (KO10) Պայքարել է IBF վարկածով աշխարհի միջազգային չեմպիոնի տիտղոսի համար։
54 սեպտեմբերի 26 2015 թվական Լեհաստան Սալետա Պշեմըսլավ (44-7) Լեհաստան Լեշեկ Յակովյակ Լեհաստան Ատլաս Արենա, Լոձ, Լեհաստան 10 (RTD5)
53 նոյեմբերի 8 2014 թվական Լեհաստան Արթուր Շպիլկա (16-1) Բելգիա Ժան Պյեռ Վան Իմշուտ Լեհաստան Կրակով Արենա, Կրակով, Լեհաստան 10 (UD) Պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար և գերծանր քաշային կարգում Լեհաստանի չեմպիոնի տիտղոսի համար։
52 մարտի 15 2014 թվական Ուկրաինա Վյաչեսավ Գլազկով (16-0-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերի Ռոզատո Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sands Casino Resort, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ 12 (UD) Գերծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսի համար։
51 օգոստոսի 3 2013 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոմինիկ Գուին Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդի Կոտոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անկասվիլ, ԱՄՆ, Նյու Ջերսի, ԱՄՆ 10 (UD)
50 դեկտեմբերի 22 2012 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Կաննինգեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերի Ռոսադո Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sands Casino Resort, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ 12 (SD)
49 սեպտեմբերի 8 2012 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տրևիս Ուոլկեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդի Կոտոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պրուդենշալ կենտրոն, Նյուարկք, Նյու Ջերսի, ԱՄՆ 12 (TKO5)
48 հունիսի 16 2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդի Չեմբերս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բենջի Էստեվես Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պրուդենշալ, կենտրոն, Նյուարկք, Նյու Ջերսի, ԱՄՆ 12 (UD) Գերծանր քաշային կարգում IBF վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն։
47 մարտի 24 2012 թվական Դոմինիկյան Հանրապետություն Նագի Ագիլերա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Եարլ Բրաուն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուկլին, Նյու Յորք, ԱՄՆ 10 (UD)
46 սեպտեմբերի 10 2011 թվական Ուկրաինա Վիտալի Կլիչկո Իտալիա Մասիմո Բարովեկիո Լեհաստան Վրոցլավ, Լեհաստան (ТКО10) Մարտը տեղի է ունեցել գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի համար։
45 ապրիլի 9 2011 թվական Իռլանդիա Կևին Մակբրայդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռենդի Նյուման Ամերիկայի Միացյալ Նահանգներ Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ 12 (UD)
44 դեկտեմբերի 9 2010 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մադալոնե Վինի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսի Փեյջ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ 12 (TKO5)
43 օգոստոսի 21 2010 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Գրանտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսի Փեյջ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ 12 (UD)
42 ապրիլի 24 2010 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Արեոլա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Ռեյզ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Citizens Business Bank Arena, Օնտարիո, Կալիֆոռնիա, ԱՄՆ 12 (MD)
41 փետրվարի 6 2010 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյսոն Էստրադա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսի Պեյջ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ 10 (UD) Գերծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
40 սեպտեմբերի 24 2009 թվական Լեհաստան Անջեյ Գոլոտա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսի Պեյջ Լեհաստան Լոձ, Լեհաստան 12 (TKO5) Պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսի համար։
Բոբի Գանին հաղթելուց հետո Ադամեկը տեղափոխվել է գերծանր քաշային կարգ։
39 հուլիսի 11 2009 թվական Կանադա Բոբի Գան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Եարլ Բրաուն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ 12 (RTD4) Առաջին ծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
38 փետրվարի 27 2009 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Բենկս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդի Կոտոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ 12 (TKO8) Առաջին ծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
37 դեկտեմբերի 11 2008 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Կանինգեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Եարլ Մորտոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ 12 (SD) Առաջին ծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
36 հուլիսի 11 2008 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերի Գոմես Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջերալդ Սքոթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Արագորն Բոլրում, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ 10 (RTD7)
35 ապրիլի 19 2008 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օ՛Նիլ Բել Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերտ Բյորդ Լեհաստան Սպոդեկ, Կատովիցե, Լեհաստան 12 (TKO8)
34 դեկտեմբերի 29 2007 թվական Խորվաթիա Իոսիֆ Հալուսիկ Ավստրիա Ջոզեֆ Տեմլ Գերմանիա Բիլեֆելդ, Գերմանիա 8 (UD)
33 հունիսի 9 2007 թվական ՊանամաԼուիս Անդրես Պինդերա Միացյալ Թագավորություն Մարկուս Մակդոնել Լեհաստան Սպոդեկ, Կատովիցե, Լեհաստան 12 (TKO7) Առաջին ծանր քաշային կարգում պայքարել IBO վարկածով ազատ տիտղոսի համար.
Չեդ Դոուսոնից պարտություն կրելուց հետո նա անցել է առաջին ծանր քաշային կարգ
32 փետրվարի 3 2007 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չեդ Դոուսոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Խորխե Ալոնսո Ամերիկայի Միացյալ Նահանգներ Силвер Спарс Арена, Ֆլորիդա, Լեհաստան 12 (UD) Միջին ծանր քաշային կարգում պայքարել է WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։
31 հոկտեմբերի 7 2006 թվական Ավստրալիա Պոլ Բրիգս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տիմոտի Ադամս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոուզմոնտ, Իլինոյս, ԱՄՆ 12 (MD) Միջին ծանր քաշային կարգում պայքարել է WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։
30 հոկտեմբերի 15 2005 թվական Գերմանիա Թոմաս Ուլրիխ Միացյալ Թագավորություն Իեն Ջոն Լյուիս Գերմանիա Դյուսելդորֆ, Գերմանիա 12 (KO6)
29 մայիսի 21 2005 թվական Ավստրալիա Պոլ Բրիգս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տիմոտի Ադամս Ամերիկայի Միացյալ Նահանգներ United Center, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ 12 (MD) Մարտը տեղի է ունեցեկ Միջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
Մարտ Ամսաթիվ Հակառակորդ Դատավորներ Մարտի վայր Ռաունդներ Լրացուցիչ տեղեկություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Ադամեկ» հոդվածին։