Տիրան Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիրան Ալեքսանյան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Diran Alexanian և արմտ. հայ.՝ Տիրան Ալեքսանեան |
Ծնվել է | ապրիլի 2, 1881[1] կամ ապրիլի 12, 1881[2][3] Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][3] |
Երկիր | ԱՄՆ և Ֆրանսիա |
Մահացել է | հուլիսի 27, 1954[1][2][3] (73 տարեկան) Շամոնի Մոն Բլան[2][3] |
Մասնագիտություն | թավջութակահար, կոմպոզիտոր, cello teacher և դիրիժոր |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Մանհեթենի երաժշտական դպրոց[2][3], Պիբոդիի համալսարան և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց[3] |
Diran Alexanian Վիքիպահեստում |
Տիրան Ալեքսանյան (ապրիլի 2, 1881[1] կամ ապրիլի 12, 1881[2][3], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][3] - հուլիսի 27, 1954[1][2][3], Շամոնի Մոն Բլան[2][3]), հայ կոմպոզիտոր, թավջութակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ 15 տարեկան հասակում մեկնել է Գերմանիա, աշակերտել Դրեզդենի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրյուցմախերին և կոմպոզիտոր Դրեզեկեին (1896-1901)։ Այնուհետև մեկնել է Փարիզ, որտեղ հռչակվել է որպես թավջութակահար։
Գրել է «Թավջութակի ուսուցումը» աշխատությունը, որը լույս է տեսել ժամանակի խոշորագույն ջութակահարներից Պաբլո Կասալսի առաջաբանով։ Երկար տարիներ որպես երաժշտության պրոֆեսոր աշխատել է Փարիզի «Էքոլ նորմալ» երաժշտանոցում, միաժամանակ եղել դպրոցի կամերային բաժնի տեսուչը։ 1938 թվականին հրավիրվել է ԱՄՆ և Նյու Յորքում հիմնել իր մեթոդով գործող թավջութակի դպրոց։
Տպագրության է պատրաստել Բախի սոնետների ժողովածուն։ Տարբեր քաղաքներում տվել է բազմաթիվ համերգներ։ Ունի մի շարք ստեղծագործություններ, ինչպես՝ «Խորհուրդ խորին», «Օրոր», «Ալագյազ», «Հով արեք, սարեր», «Կանչե կռունկ»՝ ջութակի և դաշնամուրի համար[4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թավջութակի ուսուցումը (լույս է տեսել ջութակահար Պաբլո Կասալսի առաջաբանով)։
- L՛enseignement du vionloncelle, P., 1914.
- Traite՛ the՛ore՛tique et prantique du violoncelle, P., 1922.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 49-50.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրան Ալեքսանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրան Ալեքսանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 160)։ |