Վրույր Բալասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրույր Բալասան
Ծննդյան անունհայ․՝ Յուրի Յակովլևի Բալասանով,
Ծնվել էմարտի 14, 1914(1914-03-14)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 9, 2000(2000-02-09) (85 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԲակինսկի ռաբոչի, Լիտերատուրնի Ազրբայդժան և Լիտերատուրնայա Արմենիա
Վրույր Բալասան Վիքիդարանում

Վրույր Բալասան (Յուրի Յակովլևի Բալասանով, 1914, մարտի 14, Մոսկվա - 2000, փետրվարի 9, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում։ Սովորել է Ադրբեջանի համալսարանի (Բաքու) պատմության ֆակուլտետում (մինչև երկրորդ կուրսը)։ 1934-1937 թթ. աշխատել է Բաքվի «Բակինսկի ռաբոչի», «Մոլոդոյ ռաբոչի» թերթերի և «Լիտերատուրնի Ազրբայդժան» ամսագրի խմբագրություններում։ 1947 թվականից ապրել է Երևանում։ 1959-1974 թթ. աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրությունում որպես բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար։

Հայ բանաստեղծների և արձակագիրների գործերը թարգմանել է ռուսերեն։ Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Նար-Դոսի «Պատմվածքները» (Երևան, 1949), Դերենիկ Դեմիրճյանի «Հատընտիրը» (Երևան, 1950), Հակոբ Հակոբյանի «Հատընտիրը» (Երևան, 1948), Թաթուլ Հուրյանի «Բանաստեղծություններ և պոեմները» (Երևան, 1952), Սուրեն Վահունու «Երգերի գիրքը» (Երևան, 1952), Անդրանիկ Թերզյանի «Արևին ընդառաջը» (Երևան, 1956), Համո Սահյանի «Բարձունքներում» (թարգմանության հեղինակակից Վ. Զվյագինցևա և Տ. Սպենդիարովա, Երևան, 1956), Մկրտիչ Սարգսյանի «Սերժանտ Կարոն» (Երևան, 1972, Մոսկվա, 1979), Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» (Երևան, 1969)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 94-95