Անդրանիկ Թերզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրանիկ Թերզյան
Ծնվել էմայիսի 4, 1927(1927-05-04)
ԾննդավայրՀալէպ, Սիրիա
Վախճանվել էապրիլի 20, 1952(1952-04-20) (24 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Անդրանիկ Թերզյան Վիքիդարանում

Անդրանիկ Մարտիրոսի Թերզյան (մայիսի 4, 1927(1927-05-04), Հալէպ, Սիրիա - ապրիլի 20, 1952(1952-04-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1942 թվականին ավարտել է տեղի վեցամյա վարժարանը, 1945 թվականին՝ ամերիկյան քոլեջը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1947 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Մահացել է 1952 թվականին[1]։

Անդրանիկ Թերզյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևելք (բանաստեղծություններ), Հալեպ, տպարան «Անի», 1946, 69 էջ։
  • Արևելք (բանաստեղծություններ), Ե., Սովետական գրող, 1948, 76 էջ:
  • Երգեր, Ե., Հայպետհրատ, 1952, 82 էջ։
  • Հուշաքար, Երևան, Հայպետհրատ, 1955, 143 էջ։ Կազմեց՝ Սիլվա Կապուտիկյանը:
  • Солнцу навстречу (стихи), Е., Армгосиздат, 1956, 38 с.. Пер. с арм..
  • Բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1967, 188 էջ։ Վահագն Դավթյանի առաջաբանով:
  • Ղողանջ հիշատակի, Ե., Զանգակ-97, 2000, 158 էջ:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես հասել եմ արդեն...: «Գրական թերթ», 1948, № 1:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 152