Թաթուլ Հուրյան
Թաթուլ Հուրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1912 |
Ծննդավայր | Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 21, 1944 (31 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Թաթուլ Հուրյան Վիքիքաղվածքում | |
Թաթուլ Հուրյան Վիքիդարանում |
Թաթուլ Սամսոնի Հուրյան (Խաչատրյան) (հուլիսի 4, 1912, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 21, 1944), հայ բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ Արցախի գրական միավորման հիմնադիրներից։ Թաթուլ Խաչատրյանին Հուրյան գրական անունով է կնքել Եղիշե Չարենցը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաթուլ Սամսոնի Հուրյանը (Խաչատրյան) ծնվել է 1912 թ. հուլիսի 4-ին Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի Թեջրլու գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Նա աչք է բացել համատարած վշտի ու կարիքի մեջ։ Շուտով գալիս են աղետի տարիները. սկսվում է համաշխարհային պատերազմը, որը սանձազերծեց թուրք բարբարոսներին։ Այնուհետև հաջորդում է ջարդերի շրջանը։ Խուսափելով համատարած բնաջնջումից լքելով հայրենի տունը՝ Հուրյանենց ընտանիքը բռնեց գաղթի տառապալից ճանապարհը և անցավ Անդրկովկաս։ Նրանք բնակություն հաստատեցին Երևանից ոչ հեռու գտնվող Փարաքար գյուղում, այնուհետև տեղափոխվեցին Զեյվա (այժմ Տարոնիկ)։ Հենց այստեղ էլ 1920 թ. մահանում է Թաթուլի մայրը՝ Սաթենիկ Խաչատրյանը։ Մոր մահը ցնցում է երեխային։ Այդ խոր վիշտը նրա հոգում ապրում է երկար տարիներ։ Թաթուլի հայրը՝ Սամսոն Եսայի Խաչատրյանը, կնոջ մահից հետո իր երկու երեխաների՝ Թաթուլի և Անգինի (ծնված 1914 թ.) հետ տեղափոխվում են Հոկտեմբերյանի շրջանի Էվջիլար (այժմ Արազափ) գյուղը։ Նույն թվականին Սամսոն Խաչատրյանը բարեկամների խորհրդով նորից է ամուսնանում։ Թաթուլի հայրը միջահասակ, կենսուրախ, անմիջական բնավորությամբ հողի աշխատավոր էր։ Հաճախ էր երեխաներին պատմում հեքիաթներ, լեգենդներ, առակներ։ Աշխատանքի ընկերները հաճախ էին խնդրում հետաքրքիր պատմություններ պատմել։ Նույնիսկ պատրաստ էին նրա փոխարեն աշխատել, միայն թե չզրկվեն նրան լսելու բավականությունից։ Ոչ մի կրթության չուներ, բայց տառաճանաչ էր։ Թաթուլը իր ստեղծագործելու շնորքը ժառանգել էր հորից։ Մանուկ Թաթուլը ութ տարեկանից արդեն հոգսի մեջ էր, զբաղվում էր գյուղական զանազան աշխատանքով։ Հուրյանի լույս տեսած երգերի ժողոցածուների մի մասը բացվում է «Աստղ» բանաստեղծությամբ, որը պոետի մանկության ու երազների սքանչելի պատկերն էր տալիս։ Նկարագրելով գիշերը՝ «վառվող ու մարող աստղերով», հոգեբանական մի պահի միջոցով Հուրյանը հիշում է իր մանկությունը, բարկ տատին և նրա չարագուշակ զրուցը, թե իր նորածին թոռը աստղից զուրկ է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի խմբագրա-հրատարակչական ինստիտուտի գրական ֆակուլտետը (1931)։
Կյանքի վերջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին մեղադրվել է ազգայնականության մեջ, հալածանքների պատճառով թողել է Բաքուն և եկել Արցախ։ Հետագայում ուղարկվել է ռազմաճակատի ծանր գիծ, որտեղ և զոհվել 1942 թվականի հունիսի 21-ին Սևաստոպոլի համար մղված մարտում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններն աչքի են ընկնում հայրենասիրական պաթոսով («Հասակ», 1934, «Աստղ», 1943, «Բանաստեղծություններ և պոեմներ», 1949, «Հուշարձան», 1970 և այլ ժողովածուներ)։ Թաթուլ Հուրյանը Արցախի գրական միավորման հիմանդիրներից և առաջին անդամներից մեկն է եղել։ Նա արժանացավ Եղիշե Չարենցի քաջալերանքին և բարձր գնահատականին[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հողի արյունը (բանաստեղծություններ և պոեմներ), 1932։
- Դնեպր (պոեմ), 1933։
- Հասակ, 1934։
- Պոեմներ, 1941։
- Աստղ (բանաստեղծություններ և պոեմներ), 1943։
- Ֆրիկ (Թաթուլ Հուրյան) (դրամա), 1945։
- Բանաստեղծություններ և պոեմներ (ժողովածու), 1949։
- Երկրի հետ (բանաստեղծություններ և պոեմներ), 1951։
- Բանաստեղծություններ, 1956։
- Հուշարձան (բանաստեղծություններ), 1970։
- Լուսապսակ (բանաստեղծություններ), 1982։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ալեքպեր Թահիրզադե Սաբիր.- Բագու։ Типография «III Интернационал», 1936.- 72 էջ.- Բովանդ-ից՝ Անվերնագիր; Սուտասան չոբանը; Գարնան օրեր։
- Բագվի ինտելիգենցիայի նամակն ընկեր Ստալինին։ Ընդունված է Բագվի ինտելիգենցիայի համաքաղաքային ժողովում 1939 թվի ապրիլի 10-ին։ Նամակ ընկեր Ստալինին Նամակը գրել են Ս. Վուրղուն, Ռ. Ռզան, Ս. Ռուստամ /Թարգմ՝ Թ. Հուրյան, Ա. Գրաշի, Ս. Գրիգորյան - Բագու։ Ազերնեշր, 1939.- 15 էջ։
- Նեկրասով Նիկոլայ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 223 էջ։
Վերատպությունը տե՛ս Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1962.- 108 էջ; Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1971.- 124 էջ.- Բովանդ-ից՝ Մանուկների լացը։
- Վագիֆ Մոլլա-Փանահ։ Հատընտիր.- Երևան։ Հայաստան, 1970.- 151 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Թաթուլ Հուրյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթուլ Հուրյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթուլ Հուրյան» հոդվածին։ |
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 684)։ |
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 21 մահեր
- 1944 մահեր
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հայ բանաստեղծներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ