Վոն (Օնտարիո)
Քաղաք | ||
---|---|---|
Վոն | ||
անգլ.՝ City of Vaughan | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Յորք | |
Նահանգ | Օնտարիո | |
Քաղաքապետ | Մաուրիցիո Բևիլակուա | |
Հիմնադրված է | 1792 թ. | |
Տվյալ կարգավիճակում | 1991 թվականից | |
Մակերես | 273,56 կմ² | |
ԲԾՄ | 180 մ | |
Բնակչություն | 306 233 մարդ (2016) | |
Խտություն | 1098,6 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC-5, ամառը UTC-4 | |
Հեռախոսային կոդ | 905, 289 | |
Պաշտոնական կայք | vaughan.ca (անգլ.) | |
| ||
Վոն (անգլ.՝ Vaughan), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Մտնում է Յորք մունիցիպալիտետի կազմի մեջ։ Բնակչությունը՝ 300 557 մարդ (2011 թ․-ի հունիսի 30-ի մարդահամարի արդյունքներով)[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոն քաղաքը գտնվում է Օնտարիո նահանգի հարավային հատվածում, նույնանուն՝ Օնտարիո լճի մերձակայքում։ Ամենամոտ քաղաքներն են Տորոնտոն, Մարկեմը և Ռիչմոնդ Հիլլը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև եվրոպացիների հայտնվելը ներկայիս Վոնի տարածքում բնակվում էին հնդկացիական հուրոնները։ 16-րդ դարում այստեղ ապրում էին մոտ 2000 հուրոններ[2]։ 1970 թ․-ին քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են այն ժամանակաշրջանին վերաբերող ոսկրատներ, երբ այստեղ բնակվում էին հնդկացիները[3]։
Այս տեղանք այցելող առաջին եվրոպեացին եղել է ֆրանսիացի ճանապարհորդ Էտեն Բրյուլեն։ 1615 թ․-ին նա շրջում էր Հուրոնների գոտով։ Սակայն տարածքը սպիտակամորթներով (եվրոպացիներ) բնակեցվեց միայն 1972 թ․-ին Հյուսիսային Կանդայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Սիմքոյի հրամանով[4]։ Քաղաքի անունը դրվել է ի պատիվ Բենջամին Վոնի։ Նա հայտնի է այն բանով, որ 1783 թ․-ին մասնակցել է Փարիզյան հաշտության պայմանագրին (Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի միև ընթացող պատերազմ)՝ ներկայացնելով Մեծ Բրիտանիան։
19-րդ դարում քաղաքը աստիճանաբար աճեց․ եթե 1800 թ․-ին այստեղ ապրում էր ընդամենը 54 մարդ ապա 1840 թ․-ին քաղաքի բնակչության թիվը արդեն հասնում էր 4300-ի։ Այստեղ եկած վերաբնակիչների մեջ կային և՛ անգլիացիներ, և՛ ֆրանսիացիներ, և՛ գերմանացիներ։ 1850 թ․-ին Վոնը ստացավ թաունշիփի (Township) կարգավիճակ։ Նույն թվականին էլ գցվեց Վոնը Տորոնտոյին միացնող ճանապարհը[5]։
Ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը Վոնի բնակչության թիվը նվազեց (1940 թ․-ին այստեղ ապրում էին 4873 մարդ), սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նոր Աշխարհում ներգաղթը աճեց, և համապատասխանաբար սկսեց աճել նաև քաղաքի բնակչությունը՝ 1960 թ․-ին հասնելով 15 957 մարդու։ Ներգաղթյալների մեջ մեծ թիվ են կազմում իտալացիները, հրեաները և Արևմտյան Եվրոպայի գաղթականները։
1991 թ․-ին Վոնը ստացավ քաղաքի կարգավիճակ (անգլ.՝ city)[6]։
2009 թ․-ին տորնադոյից քաղաքը ծանր վնասներ կրեց, կործանվեցին մոտ 200 տներ[7][8]։ Զոհեր չեն եղել։
Տեղական իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի գլուխ կանգնած է քաղաքապետը։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Կանադայի լիբերալական կուսակցության անդամ Մաուրիցիո Բևիլակուան (ընտրված 2010 թ․-ի հոկտեմբերի 25-ին)[9]։ Քաղաքապետը գլխավորում է քաղաքային խորհուրդը, որի կազմված է 8 հոգուց[10]։
Չեզոք տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոնի սահմաններում կա 5 չմիավորված տարածք․ Վուդբրիջ, Մեյփլ, Թորնհիլ, Քոնքորդ, Քլեինբուրգ։
Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբողջ պատմության ընթացքում Վոնում չի գործել հիվանդանոց և տեղի բնակիչները ու հարակից բնակավայրերի բնակիչները ստիպված էին օգտվել Համբեր գետի հիվանդանոցից, որ գտնվում էր հարավային Տորոնտոյում, կամ էլ Նորթ-Յորքի արևելքում գտնվող North York General Hospital հիվանդանոցից: Այժմ (2019թ.) կառուցվում է հիվանդանոց, որն ըստ պլանավորածի հիվանդների համար իր դռները կբացի 2020թ.ին:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գրանցված են բիզնեսի ոլորտում աշխատող 9000 իրավաբանական անձ: Բոլորը միասին վերցված այդտեղ աշխատում է 160 հազար մարդ`Վոնի բնակչության կեսից ավելին[11]: 2001-2006 թթ. հաշվեգրումների արդյունքների համաձայն քաղաքում մասնավոր բիզնեսի 25 000 աշխատավայր կա (22,2 % աճ): Քաղաքում աշխատող ամենախոշոր ընկերություններն են[11]։
- Bausch & Lomb Canada
- Cara Operations
- Jones New York/Jones Apparel
- MDS Analytical Technologies
- Miele Canada
- Royal Group Technologies
- Sanyo Canada
- Toromont Industries
- Concord Confections
- Adidas Solomon Canada
Առավել զարգացած արդյունաբերական բնագավառներից մեկը Վոնում շինարարությունն է: 2010 թ.-ին գումարային շրջանառությունը կազմել է 1,406 մլրդ դոլար[12]։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված է Վոն քաղաքի քույր քաղաքների ցանկը[13]․
Սորա, Իտալիա (1992)
Ռամլա, Իսրայել (1993)
Սանդձյո, Ճապոնիա (1993)
Յանչժոու, Չինաստան (1995)
Բագիո, Ֆիլիպիններ (1997)
Դելիա, Իտալիա (1998)
Լանչանո, Իտալիա (2002)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Population» (անգլերեն)։ City of Vaughan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ «First Nations want say in the preservation of important archaeological sites in Ontario» (անգլերեն)։ Toronto News։ օգոստոսի 29, 2010։ Վերցված է 2011-08-07
- ↑ «Main Seed Barker Page» (անգլերեն)։ Seed-Barker։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ «History Briefs. Bulletin # 8» (անգլերեն)։ City of Vaughan։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ «The Tollkeepers Cottage and Early Roads such as Vaughan Road» (անգլերեն)։ Lost River Walks IUrban Ecology։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ Bulletin #4: Settlement, Education, Social and Political History. City of Vaughan Archives, Cultural Services Division. 1992.
- ↑ «Relief and disbelief in Vaughan» (անգլերեն)։ CNews։ օգոստոսի 21, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ Rob Roberts (օգոստոսի 21, 2009)։ «Vaughan man suffers heart attack after tornado injuries; McGuinty visits damaged neighbourhood Read more: http://network.nationalpost.com/np/blogs/toronto/archive/2009/08/21/vaughan-man-suffers-heart-attack-after-tornado-injuries-mcguinty-visits-damaged-neighbourhood.aspx#ixzz1ULushCFE» (անգլերեն)։ National Post։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ «Mayor Maurizio Bevilacqua Profile» (անգլերեն)։ City of Vaughan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ «Members of the council» (անգլերեն)։ City of Vaughan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ 11,0 11,1 «Business in Vaughan» (անգլերեն)։ City of Vaughan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ «Development & Construction» (անգլերեն)։ City of Vaughan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ «City of Vaughan International Partnerships» (անգլերեն)։ City of Vaughan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-08-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|