Վլադիմիր Կոտտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Կոտտ
Ծնվել էփետրվարի 22, 1973(1973-02-22) (51 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1996)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և ռեժիսոր
IMDbID ID 3086049

Վլադիմիր Կոնստանտինովիչ Կոտտ (ռուս.՝ Владимир Константинович Котт, փետրվարի 22, 1973(1973-02-22), Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս ռեժիսոր։ Ալեքսանդր Կոտտի երկվորյակ եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Կոտտը ծնվել է 1973 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում, Կոնստանտին Սամուիլովիչ Կոտտի (1937-2001) և Բելլա Ռախլինայի (1937-1987) ընտանիքում։ 1996 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Բորիս Գոլուբովսկու արվեստանոց)։ 1996-2000 թվականներին աշխատել է Տվերի պատանի հանդիսատեսի թատրոնում և Նովգորոդի Դոստոևսկու անվան դրամայի թատրոնում, ինչպես նաև Կալուգայի և Մոսկվայի թատրոններում։ 2002 թվականին ընդունվել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ռեժիսորական ֆակուլտետ (Վլադիմիր Խոտինենկոյի, Պավել Ֆիննի արվեստանոց), որն ավարտել է 2004 թվականին։

Կինոյում Վլադիմիր Կոտտն իր կարիերան սկսել է 1999 թվականին, երբ կատարել է «Գնում էին երկու վարորդ» ֆիլմի երկրորդ ռեժիսորի պարտականությունները, որը նկարահանել է նրա եղբայր Ալեքսանդրը։ Ռեժիսորական դասընթացներում սովորելու ժամանակ նկարահանել է կարժամետրաժ ֆիլմեր РТР (2002) և ТВЦ (2003) ալիքների համար[1]։ Դիպլոմային աշխատանքը՝ «Դուռ» (ռուս.՝ «Дверь») կարճամետրաժ ֆիլմը, թողարկվել է 2004 թվականին և արժանացել մրցանակների մի շարք փառատոններում, այդ թվում՝ ռուսական «Սուրբ Աննա», ուսանողական կինոյի Sehsüchte փառատոն Պոտսդամում (Գերմանիա) և Բրյուսելի ֆանտաստիկ ֆիլմերի փառատոն, ինչպես նաև փառատոններ Ֆրանսիայում, Իտալիայում և Սիրիայում։ Ֆիլմը ձեռք է բերվել եվրոպական մի շարք երկրներում ցուցադրելու համար[2]։

Դասընթացներն ավարտելուց հետո Վլադիմիր Կոտտը վերադարձել է հեռուստատեսություն, որպեսզի նկարահանի սերիալներ։ Նա սկսել է «Ազգակցական փոխանակում» (ռուս.՝ «Родственный обмен») ութ սերիանոց ֆիլմից, որում նկարահանվել են Քրիստինա Օրբակայտեն, Միխայիլ Պորեչենկովը, Մարատ Բաշարովը և Դմիտրի Պևցովը[2]։ 2008 թվականին թողարկվել է Վլադիմիր Կոտտի առաջին լիամետրաժ կինոֆիլմը՝ «Ճանճ» (ռուս.՝ «Муха»)։ Ֆիլմն արժանացել է մի շարք կինոփառատոնների մրցանակների, այդ թվում՝ Շանհայի միջազգային կինոփառատոնի Ոսկե գավաթի և Զլինի մանկական կինոյի փառատոնի մրցանակ եվրոպական նորամուտային լավագույն ֆիլմի համար (Չեխիա)։

2011 թվականին թողարկվել է Վլադիմիր Կոտտի «Громозека» ֆիլմը, որ նկարահանել է իր սցենարով։ Այն մասնակցել է Ռոտերդամի կինոփառատոնի մրցութային ծրագրին[3]։

2014 թվականի մարտին Վլադիմիր Կոտտն ստորագրել է «Կինոմիության» (ռուս.՝ «КиноСоюз») «Մենք Ձեզ հետ ենք» (ռուս.՝ «Мы с Вами!») նամակն ի պաշտպանություն Ուկրաինայի[4]։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային կինոփառատոն Լաս Պալմասում (Իսպանիա) 2004 – Գրան-պրի (ֆիլմ «Դուռ»)
  • Բրյուսելի միջազգային կինոփառատոն (Բելգիա) 2004 – Գրան-պրի լավագույն կարճամետրաժ ֆանտաստիկ ֆիլմի համար (ֆիլմ «Դուռ»)
  • Դամասկոսի միջազգային կինոփառատոն (Սիրիա) 2005 – Գրան-պրի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար (ֆիլմ «Դուռ»)
  • Միջազգային կինոփառատոն Իսմայիլիայում (Եգիպտոս) 2005 – Գրան-պրի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար (ֆիլմ «Դուռ»)
  • Միջազգային կինոփառատոն Տրիեստում (Իտալիա) 2005 – Գրան-պրի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար (ֆիլմ «Դուռ») և Հանդիսատեսի համակրանքի մրցանակ
  • Միջազգային կինոփառատոն Անժերում (Ֆրանսիա) 2005 – Հանդիսատեսի համակրանքի մրցանակ և Ուսանողական ժյուրիի մրցանակ (ֆիլմ «Դուռ»)
  • Poitiers Film Festival միջազգային կինոփառատոն Պուատիեում (Ֆրանսիա) 2005 – Ռեժիսորների հատուկ մրցանակ (ֆիլմ «Դուռ»)
  • «Սուրբ Աննա» 2004, Մոսկվա – II մրցանակ «Խաղարկային կինո» կատեգորիայում, դափնեկիրների ժյուրիի մրցանակ (ֆիլմ «Դուռ»)
  • «Paris Tout Court» Փարիզում (Ֆրանսիա) 2005 – Մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար և Հանդիսատեսի համակրանքի մրցանակ (ֆիլմ «Դուռ»)
  • Միջազգային կինոփառատոն Բաքվում (Ադրբեջան) 2005 – Մրցանակ լավագույն սցենարի համար (ֆիլմ «Դուռ»)
  • «Մոսկովյան պրեմիերա» Մոսկվայում (Ռուսաստան) 2005 – Հանդիսատեսի համակրանքի մրցանակ (ֆիլմ «Դուռ»)
  • Միջազգային ուսանողական փառատոն Պոտսդամում 2006 – Լավագույն ֆիլմ (ֆիլմ «Դուռ»)
  • Շանհայի կինոփառատոն 2008 – Ոսկե գավաթ լավագույն ֆիլմի համար (ֆիլմ «Ճանճ», Եվգենի Գինդիլիսի հետ համատեղ)
  • Զլինի մանկական ու պատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն 2008 – ժյուրիի հատուկ մրցանակ եվրոպական նորամուտային լավագույն ֆիլմի համար (ֆիլմ «Ճանճ»)
  • Նորամուտների միջազգային կինոփառատոն «Կրակի ոգի» 2008 – «Բրոնզե տայգա» մրցանակ (ֆիլմ «Ճանճ»)
  • UNIVERCINE ռուսական կինոյի թառատոն Նանտում (Ֆրանսիա) 2009 – Հանդիսատեսի համակրանքի մրցանակ (ֆիլմ «Ճանճ»)
  • New Directors/New Films Նյու Յորքում (ԱՄՆ) 2009 (ֆիլմ «Ճանճ»)
  • Եվրոպական կինոյի փառատոն Լեչեում (Իտալիա) 2009 – FIPRESCI մրցանակ (ֆիլմ «Ճանճ»)
  • Արևելաեվրոպական կինոյի փառատոն Կոտբուսում (Գերմանիա) – Մրցանակ լավագույն նորամուտի համար (ֆիլմ «Ճանճ»)
  • Ակադեմայի խորհրդի հատուկ մրցանակ «Հեռուստատեսային կինեմատոգրաֆիայի արվեստում ստեղծագործական ձեռքբերումների համար» (կինոմրցանակ «Նիկա» 2018) – «Պյոտր Լեշչենկո։ Այն ամենն, ինչ եղել է...» (ռուս.՝ «Пётр Лещенко. Всё, что было…») ֆիլմի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 – Ազգակցական փոխանակում (ռուս.՝ «Родственный обмен»)
  • 2006 – Որսորդ (ռուս.՝ «Охотник»)
  • 2007 – Խաղի թագավորները (ռուս.՝ «Короли игры»)
  • 2008 – Ճանճ (ռուս.՝ «Муха»)
  • 2008 – 9 մայիսի։ Անձնական առնչություն (ռուս.՝ «9 мая. Личное отношение», նովել «Надпись»)
  • 2008 – Օրանիենբաում։ Արծաթե սամուրայ (ռուս.՝ «Ораниенбаум. Серебряный самурай»)
  • 2011 – «Громозека»
  • 2011 – «Գորգոնա» գործողություն (ռուս.՝ «Операция «Горгона»)
  • 2012 – Ռիսկի գոտում (ռուս.՝ «В зоне риска»)
  • 2012 – Շտապելու կարիք չկա (ռուս.՝ «Некуда спешить», նովել «Էլիզային», ռուս.՝ «К Элизе»)
  • 2013 – Պյոտր Լեշչենկո։ Այն ամենն, ինչ եղել է... (ռուս.՝ «Пётр Лещенко. Всё, что было…»)
  • 2014 – Հատակում (ռուս.՝ «На дне»)
  • 2015 – Բևեռախույզներ (ռուս.՝ «Полярники»)
  • 2016 – «Բևեռային աստղի» հրամանատարը (ռուս.՝ «Командир «Полярной звезды»)
  • 2016 – Ածուխ (ռուս.՝ «Уголь»)
  • 2017 – Ցրտահարված ծածան (ռուս.՝ «Карп отмороженный»)[5]
  • 2018Մեկ օր առաջ (ռուս.՝ «День до»)
  • 2019 – Երդում (ռուս.՝ «Клятва»)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 – Ճանճ (ռուս.՝ «Муха»)
  • 2008 – Անձնական առնչություն (ռուս.՝ «9 мая. Личное отношение», նովել «Գրություն», ռուս.՝ «Надпись»)
  • 2011 – «Громозека»
  • 2011 – «Գորգոնա» գործողություն (ռուս.՝ «Операция «Горгона»»)
  • 2012 – Շտապելու կարիք չկա (ռուս.՝ «Некуда спешить», նովել «К Элизе»)
  • 2014 – Հատակում (ռուս.՝ «На дне»)
  • 2015 – Բևեռախույզներ (ռուս.՝ «Полярники»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ирина Пушкарева. (11—17 февраля 2008). «Взгляд фаталиста (интервью с В. Коттом)» (PDF). СинеФантом Week. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 Сергей Гаврилов. (15 мая 2006). ««Дверь» к успеху». Европа-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  3. Сусанна Альперина. (4 февраля 2011). «Год Котта: Фильм российского режиссёра Г«ромозека» представляет Россию на Роттердамском кинофестивале». Российская газета. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «Мы с вами!». kinosoyuz.com. 2014 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Завершились съёмки фильма Владимира Котта с участием Фрейндлих и Неёловой». Культура. 2017 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կոտտ» հոդվածին։