Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիպեդիա:Ոչ մի անձնական վիրավորանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ մի դեպքում մի դիմեք հարձակումների և մի հասցրեք անձնական բնույթի վիրավորանքներ Վիքիպեդիայի այլ մասնակիցներին։ Քննարկեք հոդվածները, ոչ թե հեղինակներին, փորձեք հակաճառել ըստ էության։ Անձնական վիրավորանքները և սպառնալիքները ոչ մի կերպ չեն օգնի պաշտպանել ձեր տեսակետը, դրանք միայն վնասում են Վիքիպեդիա համայնքին և խանգարում են մյուս մասնակիցներին աշխատել որակյալ հանրագիտարանի վրա։

Յուրաքանչյուր մասնակից, ըստ հնարավորության պետք է նպաստի Վիքիպեդիա համայնքում բարեհամբույր մթնոլորտի ստեղծմանը և պահպանմանը։ Անձնական հարձակումները ցանկացած մասնակցի նկատմամբ՝ անկախ նրա նախկին վարքից, հակասում են համայնքի ոգուն։

Հիշեք, որ ցանկացած մասնակից կարող է մասնակցել քննարկման էջերում ծավալվող բանավեճերին։ Վիքիպեդիայում աշխատելիս յուրաքանչյուր մասնակցի վարք իր հետքն է թողնում հենց այդ անձի վրա և ընդհանրապես անդրադառնում է Վիքիպեդիայի հեղինակության վրա։ Բարեհամբույր եղեք և պահպանեք հանգստությունը և արժանապատվությունը. Նախ և առաջ աշխատեք խուսափել խմբագրումների ամփոփումների մեջ վիրավորական արտահայտությունների օգտագործումից. մի մոռացեք, դրանք հնարավոր չէ հեռացնել։

Վիրավորանքներ[խմբագրել կոդը]

Անձի նկատմամբ հարձակումներ և անձնական վիրավորանքներ համարվում են.

  • Հայտարարությունը այն մասին, որ այս կամ այն մասնակիցը ի վիճակի չէ այս կամ այն հոդվածը լավ գրելու կամ էլ ընդհանրապես լինելու Վիքիպեդիայի արժանի մասնակից իր տարիքի, սեռի, ազգային պատկանելիության, կրոնի, սոցիալական խմբի, մասնագիտության, կազմակերպության կամ այլ կատեգորիայի ներկայացուցիչ լինելու պատճառով։ Ընդ որում, կարևոր չէ այդ անձը իրականում պատկանում է այդ կատեգորիային, թե ոչ։
  • Ընդհանուր բացասական գնահատականը Վիքիպեդիայի տվյալ մասնակցի ներդրմանը ("Նա վատ խմբագիր է" և այլն), որը չի ուղեկցվում ծավալուն փաստարկմամբ (էական խմբագրումների զգալի քանակի վերլուծություն և այլն). [1]
  • Արտահայտչաձևի բացասական գունավորում, որը բնութագրում է մասնակցին և իր վարքը. օրինակ՝ "հիմար", "խելագար", "հիստերիկա", "հայհոյանք" ինչպես նաև ցենզուրայից դուրս արտահայտություններ (այդ թվում տառերի բացթողումներով և այլ տառերի փոխարինումով և այլ)։
  • Բացասական արտահայություններ այլոց հասցեին կամ հարձակումներ ուրիշների նկատմամբ գերազանցության զգացողության դիրքերից (օրինակ "Ես գիտությունների դոկտոր եմ, իսկ դու ով էս ընդհանրապես").
  • Մասնակցի անվան միտումնավոր աղավաղում
  • Պնդումը, որ մասնակիցը տառապում է որևէ հիվանդությամբ, մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ և այլն։
  • Հղումները Վիքիպեդիայի հոդվածներին կամ արտաքին աղբյուրներին՝ նվիրված այս կամ այն բացահայտ բացասական երևույթներին, եթե այդ հղումները դրված են այնպիսի ձևով, որ ուղղակիորեն կապեն այդ երևույթները այդ մասնակցի հետ (օրինակ «Вам, Иван, следует ознакомиться...» ).

Ընդ որում, կարևոր չէ վիրավորանքը հասցված է մասնակցի հետ անմիջական շփման ժամանակ, թե ինչ որ ուրիշ իրադրությունում։ Ինչպես նաև, կարևոր չէ վիրավորվողին դիմել են անունով, թե կոնտեքստում՝ երկիմաստ ակնարկով։

Եթե դուք հանդիպել եք անձնական վիրավորանքի[խմբագրել կոդը]

Մասնակցին, ով գտնում է, որ իրեն հասցվել է վիրավորանք, խորհուրդ է տրվում դիմել ընդդիմախոսին,պարզելու՝ արդյոք վիրավորանքը եղել է կանխամտածված և խնդրել, որ ներողություն հայտնեն։ Այն դեպքում երբ հասցված վիրավորանքի փաստը կասկած չի հարուցում և ընդդիմախոսը չի պատասխանում խնդրանքին, մասնակիցը իրավունք ունի դիմելու անկողմնական ադմինիստրատորներից որևէ մեկին, ով համոզվելով, որ տեղի է ունեցել նման դեպք, պաշտոնական զգուշացում է ներկայացնում նմանատիպ գործողությունների անթույլատրելիության մասին։

Եթե մասնակիցը հայտնաբերել է վիրավորանք և գտնում է, որ դա պատահական չէ, խորհուրդ է տրվում այդ մասին տեզեկացնել մյուս մասնակիցներին հետևյալ էջում Վիքիպեդիա:Խորհրդարան։

Անձնական վիրավորանքների ջնջում[խմբագրել կոդը]

Ցանկացած քննարկման ժամանակ հնչած կարծիքները, որոնք ամբողջովին բաղկացած են անձնական վիրավորանքներից, կարող են hեռացվել ցանկացած մասնակցի կողմից, ով հեռացված հաղորգադրության փոխարեն պետք է գրի. Անձնական վիրավորանք։ Հեռացված է։

Կարծիքները, որոնք մասամբ բաղկացած են անձնական վիրավորանքներից, կարող են խմբագրվել ցանկացած մասնակցի կողմից՝ վիրավորական մասի հեռացման նպատակով։ Այդ դեպքում անհրաժեշտ է թողնել հետևյալ նշումը. Անձնական վիրավորանք։ Տեքստը խմբագրված է։

Սպառնալիքներ[խմբագրել կոդը]

Երբեք մի սպառնացեք այլ մասնակիցների։

  • Իրավական հետևանքներով (կամ դատական հայցերով);
  • ֆիզիկական հաշվեհարդարով;
  • գործողություններով, որոնց հետևանքով Վիքիպեդիայի մեկ այլ մասնակից կարող է քաղաքական կամ կրոնական հետապնդումների ենթարկվել կառավարության, գործատուի, մեկ այլ անձի կամ կազմակերպության կողմից։

Նման սպառնալիքներ թույլ տվող մասնակիցը կարող է առանց զգուշացման և նախնական քննարկման արգելափակվել երկար ժամանակով կամ ընդմիշտ։

Խարդախություն և կեղծարարություն[խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում լուրջ խախտումներ են համարվում նաև խարդախությունն ու կեղծարարությունը, այսինքն.

  • Ուրիշների հաղորդագրությունների կանխամտածված փոփոխությունները, որոնք ազդում են իմաստի վրա, դրանց հեռացումը կամ ուրի՜շի անվան նեքո հաղորդագրություններ գրելը։
  • Ուրիշ մասնակիցների անվան կանխամտածված կեղծում և նրանց անձնական էջերից դժվար տարբերվող էջերի և քննարկումների կրկնօրինակների ստեղծում, որոնց բովանդակությունը կարող է պատվազրկել տվյալ մասնակցին։
  • Ուրիշ մասնակիցների անվան կանխամտածված կեղծում և նրանց անձնական էջերից դժվար տարբերվող էջերի և քննարկումների կրկնօրինակների ստեղծում, մասնակցին պատվազրկող կանխամտացված խմբագրումներ կատարելու նպատակով։

Տես նաև[խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Նյույնիսկ ծավալուն փաստակրմամբ ուղեկցվող և էքսպերսիվ արտահայտություններ չպարունակող բացասական գնահատականները մասնակցի ներդրմանը կարող է խախտել այլ կանոններ (մասնավորապես վարքագծի էթիկայի կանոնը)