Վիշապ (Միջերկիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիշապներ (անգլ.՝ Dragons)՝ էակներ, հիշատակվում են Ջ. Ռ. Ռ. Թոլքինի Լեգենդարիումում: Գրեթե ամբողջությամբ փոխ են առնվել Թոլքինի կողմից եվրոպական դիցաբանությունից:

Բացի dragon բառից (վերցված ֆրանսերենից) Թոլքինը ժամանակ առ ժամանակ օգտագործում է drake (հին անգլերենի տերմին՝ հին անգլերեն՝ draca, որն էլ իր հերթին եկել է լատ.՝ draco) և worm բառերը (համընդհանուր նշանակությունը՝ «որդ», հին անգլերեն՝ wyrm՝ «օձ», «վիշապ» բառից)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապները ստեղծվել են Մելկորի կողմից Առաջին Դարաշրջանում, երբ հայտնվեց առաջին վիշապը՝ Գլաուրունգը: Նրանք ծնվեցին և մեծացան Անգբանդում՝ Մելկորի ամրոցում: Թոլքինի վիշապները կարող էին իրենք իրենցով բազմանալ և ավելի ուշ դարաշրջանում նրանց հայտնվելու վայրը, ըստ երևույթին, Հյուսիսային Անմշակ տարածքներն էին, որոնք գտնվում էին Էրեդ Միթրինից հյուսիս:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոլքինի մոտ վիշապների դասկարգումը գնում է ըստ նրանց շարժվելու ձևի և կրակ արտաշնչելու ունակության:

Որոշ վիշապներ (Գլաուրունգ) քայլում էին չորս ոտքով, ինչպես Կոմոդո կղզու վիշապները և բոլոր մողեսները: Այլ վիշապներ (Անկալագոն, Սմաուգ) կարողանում էին և քայլել չորս ոտքի վրա և թռչել՝ օգտագործելով թևերը: Թևավոր վիշապները առաջին անգամ հայտնվել են Գոնդոլինի և Մորգոտի զորքերի միջև պատերազմի ժամանակ:

Հրաշունչ վիշապները անվանվում էին Ուրլոկներ (քն. Urulóki, եզ. թ. Ուրլոկե, (քն. Urulokë)), «կրակե օձեր» (անգլ.՝ Fire-drakes): Մինչև վերջ հասկանալի չէ, թե Ուրլոկներ տերմինը վերաբերում է միայն առաջին վիշապներին, ինչպիսին է Գլաուրունգը, որոնք հրաշունչ էին, բայց չունեին թևեր, թե բոլոր ցանակցած հրաշունչ վիշապներին (համապատասխանաբար այդ թվում նաև Սմաուգը): «Մատանիների տիրակալը» վեպի հավելված Ա - յում Թոլքինը հիշատակում է «սառը վիշապին» (անգլ.՝ Cold-Drake)[2]: Համընդհանուր կարծիքը ասում է (թեև ուղղակիորեն չի հիշատակվում), որ բառակապակցությունը նշանակում է վիշապը, որը չի կարողանում կրակ արտաշնչել (այլ ոչ թե վիշապ, որը արտաշնչում է ձյուն կամ սառույց)[3]: Դա ավելի է ամրապնդվում, երբ Թոլքինը հիաշունչ վիշապին անվանում է «տաք» (ոչ թ կոնկրետ լեգենդարիումում, այլ «Գյուղացի Ջայլսը Հեմից» հեքիաթում):

Սկատա վիշապին Թոլքինը կոչում է «երկարաորդ» (անգլ.՝ Long-worm), բայց հատուկ ձևով ոչ մի տեղ չի բացատրում այս տերմինը:

Այլ առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոլքինի մոտ բոլոր վիշապները սիրում էին գանձեր (հատկապես ոսկի), ունեն նուրբ խելք, անսահման խորամանկություն, մեծ ֆիզիկական ուժ և հիպնոսացնող հայացք, որը դնում է «վիշապական նզովք» (անգլ.՝ Dragon-spell): Նրանք չափազանց ուժեղ են և վտանգավոր, չնայած աճում ու մեծանում են շատ դանդաղ: Դրա պատճառով Մելկորի վիշապներին իր թշնամիների դեմ օգտագործելու առաջին փորձերը ձախողվեցին, քանի որ նրանք դեռ բավականաչափ ուժեղ չէին, որպեսզի օգտակար լինել ճակատամարտում: Չնայած նրանց ստեղծման չար մտադրությունների, վիշապները իրենց բնույթով չեն հանդիսանում մաքուր կործանիչներ, ինչը շատ լավ երևում է Սմաուգի մեջ, որը ուզում էր, որ նրան հանգիստ թողնեն, թեև նա ստիպեց թզուկներին փախչել Միայնակ Լեռից:

Վիշապների կրակը (նույնիսկ Անկալագոնինը) նկարագրվում է, որպես ոչ ընդունակ Համիշխանության մատանուն հալել[4], սակայն թզուկների յոթ Իշխանության մատանիները ոչնչացրել է հենց նրանց կրակը:

Առանձին վիշապներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկալագոն Սև[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկալագոն (Ancalagon, «սրընթաց ծնոտներ») — ամենամեծը և ամենաուժեղը բոլոր վիշապների մեջ, առաջին թևովոր «կրակե օձը»: Նա այնքան մեծ էր, որ նրա թևերը կարող էին ծածկել արևը նույնիսկ մեծ հեռավորությունից, իսկ մարմնի անկումը կարող էր ոչնչացնել Բելերիանդի ամենաբարձր գագաթ Տոնգորոդրիմը: Ինչպես բոլոր ուրլոկները, Անկալագոնը նույնպես հրաշունչ էր և նրա կարակը, ըստ ավանդության, տաք է ցանկացած այլ հայտնի կրակից:

Գլաուրունգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաուրունգ (Glaurung) — Վշապների հայրը, Անգբանդի առաջին ուրլոկներից մեկը: Քայլում էր չորս ոտքի վրա, հրաշունչ էր և չուներ թևեր:

Սկատա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկատա (անգլ.՝ Scatha), եղել է Մոխրագույն լեռների հզոր «երկարաորդ» (անգլ.՝ Long-worm): Վիշապի անունը ամենայն հավանականությամբ փոխառնվել է անգլո - սաքսոնական скеада (հին անգլերեն՝ sceaða) բառից՝ «վտանգավոր մարդ, հանցագործ, գող, մարդասպան»[5]:

Սմաուգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմաուգը (անգլ.՝ Smaug) եղել է Միջերկրի վերջին մեծ վւշապը: Եղել է մահացու, թևավոր և հրաշունչ վիշապ, նա նկարագրվում է, ինչպես կարմիր-ոսկեգույն գույնով, համատարած թանկարժեք քարերով ու գոնձերով պատված փորով, որի վրա Միայնակ Լեռը գրավելուց հետո հաճախ քնում էր:

Այլ վիշապներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդարիումում նշվող այլ անանուն վիշապներից կարող ենք նշել վիշապներին, որոնք Մելկորի բանակի մեջ էին, երբ նա հարձակվում էր Գոնդոլինայի վրա, ինչպես նաև «սառը վիշապին», ով սպանեց թզուկների թագավոր Դայինա I - ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Толкин Дж. Р. Р. (под ред. К. Толкина). Книга утраченных сказаний, т. II.
  2. Им был убит король гномов Даин I, см. раздел Приложения А «Народ Дурина».
  3. См., например, соответствующую статью в «Энциклопедии Арды».
  4. Толкин Дж. Р. Р. Властелин Колец, т. I «Братство Кольца»: книга I, гл. 2 «Тени прошлого» (любое издание)
  5. J.R.R. Tolkien, Wayne G. Hammond, Christina Scull (ред.), Nomenclature of The Lord of the Rings, опубликовано в Wayne G. Hammond, Christina Scull, The Lord of the Rings: A Reader’s Companion, page 762(անգլ.)