Վինչենցո I Գոնզագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վինչենցո I Գոնզագա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1562[1]
ԾննդավայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա[2]
Մահացել էփետրվարի 9, 1612(1612-02-09)[3] (49 տարեկան)
Մահվան վայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա[2]
ԳերեզմանՍանտ Անդրեա եկեղեցի
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և մեկենաս
ԱմուսինMargherita Farnese? և Էլեոնոր դե Մեդիչի
Ծնողներհայր՝ Guglielmo Gonzaga?, մայր՝ Archduchess Eleanor of Austria?
Զբաղեցրած պաշտոններDuke of Montferri?
ԵրեխաներՄարգերիտա Գոնզագա, Francesco IV Gonzaga, Duke of Mantua?, Ferdinando Gonzaga, Duke of Mantua?[4], Vincenzo II Gonzaga, Duke of Mantua?, Francesco Gonzaga? և Eleonora Gonzaga?[3]
Ստորագրություն
Firma Vincenzo I Gonzaga.jpg
Vincenzo I Gonzaga, Duke of Mantua Վիքիպահեստում

Վինչենցո I Գոնզագա, (իտալ.՝ Vincenzo I Gonzaga, սեպտեմբերի 21, 1562[1], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա[2] - փետրվարի 9, 1612(1612-02-09)[3], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա[2]), Մանտովայի դուքս, Մոնֆերատի դուքս 1587 թվականից։ Գիլյերմո Գոնզագայի և Էլեանորա Ավստրացու որդին։ Դինաստիայի վերջին կառավարող ներկայացուցիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1587 թվականին, հոր մահից հետո, Վինչենցոն դարձավ Մանտովայի և Մոնֆերատի դուքս (թագադրումը տեղի է ունեցել 1587 թվականին)։

Վինչենցոն իր ժամանակի ամենակրթված մարդկանցից էր։ Նա գիտեր մի քանի լեզուներ, տիրապետում էր պոեզիայի, երաժշտության և թատերարվեստի գիտակ էր։ Վինչենցոն նպաստել է Մանտովայի արքունիքի մշակութային զարգացմանը։

Լինելով ծագումով Հաբսբուրգներից (մայրական կողմից)` Վինչենցոն կայսերական թագի հավակնություններ ուներ, որոնք այդպես էլ մնացին անիրականանալի։

1608 թվականի մայիսի 25-ին Վինչենցոն ստեղծեց «Փրկչի արյան շքանշան» (գերմ.՝ Orden des Erlösers), որը հաստատեց Հռոմի պապ` Պողոս V-ը։

Հանգամանքների բերումով, ինչպես նաև արքունիքի ճոխության պատճառով, Վինչենցոյի օրոք, Մանտովայի քաղաքական և տնտեսական կարգավիճակը զգալի անկում ապրեց։

Արվեստի և գիտությունների հովանավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչենցո I Գոնզագա (1600-1601 թվական)

1603-1604 թվականի ձմռանը Գալիլեո Գալիլեյը եկավ Մանտովա` պաշտոն ստանալու, սակայն աշխատավարձի հետ կապված համաձայնություն ձեռք չբերվեց, բայց և այնպես Վինչենցոն գիտնականին նվիրեց ոսկե շղթա և երկու արծաթյա սկուտեղ։

Վինչենցոյի ջանքերով բանաստեղծ Տորկվատո Տասսոն ազատվեց Ֆերարայի վանքից, որտեղ նրան պահում էին խելագարների մեջ[5]։

Վինչենցոն առաջիններից էր, որ հետաքրքրվեց բանաստեղծ Բատիստա Գվարինիի գործերով։

1590 թվականից (կամ 1591 թվականից) մինչև 1612 թվականը Կլաուդիո Մոնտեվերդին աշխատատել է արքունիքում, չնայած որ Վինչենցոյի ֆինանսական աջակցությունը սահմանափակ էր։ Այնուամենայնիվ, Կլաուդիո Մոնտեվերդին այդ ժամանակաընթցքում դարձավ իր ժամանակի նշանավոր կոմպոզիտորներից մեկը, որին երաժշտության պատմության մեջ համեմատում են Բախի և Բեթհովենի հետ։

Կլաուդիո Մոնտեվերդիի օպերաները բեմադրելու համար, դուքսը կառուցեց թատրոն` հազար տեղով, սակայն 1628—1631 թվականներին պատերազմի ժամանակ շենքը ավերվեց։

Հայտնի երգիչուհի և թավջութակահար Էլեոնորա Բարոնին իր կարիերան սկսել է դուքսի արքունիքում։

Վինչենցոն օժանդակել է քարտեզագիր և աստղագետ Ջովանի Անտոնիո Մաջինիին` Իտալիայի աշխարհագրական ատլասը ստեղծելու հարցում` նրան տրամադրելով Իտալիայի տարբեր պետությունների քարտեզները։ 1594 թվականին ստեղծված ատլասը տպագրել է աստղագետի որդին, նրա մահից հետո` 1620 թվականին և նվիրել դուքսին։ Ատլասը ներառում էր Իտալիայի յուրաքանչուր մարզի քարտեզները` ճշգրիտ դասակարգումով և պատմական ակնարկով։ Մաջինին եղել է Վինչենցոյի, Ֆրանչեսկոյի և Ֆերդինանդի որդիների ուսուցիչը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1581 թվականին նա ամուսնացել է Ալեսանդրո Ֆարնեզեի դուստր` Մարգարիտա Ֆարնեզեի հետ (1567-1643), սակայն երկու տարի անց բաժանվել` երեխա չունենալու պատճառով։

1584 թվականի ապրիլի 29-ին ամուսնացել է Տոսկանայի Մեծ Դուքս, Ֆրանչեսկո I դստեր` Էլեոնոր դե Մեդիչիի հետ (1567-1611)։ Նրանք ունեցան վեց երեխա։

  • Ֆրանչեսկո (1586-1612), կառավարել է Մանտուան հոր մահից հետո (Ֆրանչեսկո IV), սակայն նրա իշխանությունը տևել է վեց ամիս։ Նա ամուսնացած է եղել Մարգարիտա Սավոյացու հետ,
  • Ֆերդինանդո (1587-1626), կառավարել է դքսական գահը (1612-1626) եղբոր մահից հետո, ինչի համար հրաժարվել է կարդինալի աստիճանից, ժառանգ չի թողել,
  • Գուլելմո (1589-1591),
  • Մարգարիտա (1591-1632), 1606 թվականին ամուսնացել է Հենրի դե Վոդեմոնի հետ,
  • Վինչենցո (1594-1627), դուքս է դարձել Ֆերդինանդոյի մահից հետո,
  • Էլեոնորա (1598-1655), 1622 թվականի փետրվարի 14-ին ամուսնացել է Ֆերդինանդ II-ի (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր) հետ, որը նրա զարմիկն էր։

Բացի այդ, Վինչենցոն ուներ ապօրինի երեխաներ մի քանի երկրներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե Գեղմի շքանշան, (անգլ.՝ Order of the Golden Fleece),
  • Փրկչի արյան շքանշան, (անգլ.՝ Blood of Jesus Christ):

Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչենցո Գոնզագան հանդիսացել է Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի Մանտուանի դուքսի կերպարի նախատիպը։ Վինչենցո Գոնզագայի մասին է «Կույսը արքայազնի համար» ֆրանկո-իտալական ֆիլմը (1966), որի ռեժիսորն է` Պասկուալե Ֆեստա Կամպանիլեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]