Վիկտոր Ան
Վիկտոր Ան | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | կորեերեն՝ 안현수 |
Մասնագիտացում՝ | short track speed skater |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 23, 1985[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սեուլ, Հարավային Կորեա |
Վիկտոր Ան (ռուս.՝ Виктор Ан, մինչև 2011 թվականի դեկտեմբեր՝ Ան Հյոն Սյու (կորեերեն՝ 안현수), նոյեմբերի 23, 1985[1][2], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական ծագմամբ մարզիկ (շորթ թրեկ), որ նախքան 2011 թվականը ներկայացրել է Հարավային Կորեան միջազգային մրցություններում, իսկ ներկայում հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2013), Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն, աշխարհի վեցակի բացարձակ չեմպիոն (2003-2007, 2014)։ Քսան անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, ութ անգամ նվաճել աշխարհի գավաթը։ Աշխարհի նախկին ռեկորդակիր 1000, 1500 և 3000 մետր տարածություններում։ Եվրոպայի, Ռուսաստանի ու Կորեայի Հանրապետության բազմակի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի ռեկորդակիր շորթ թրեկի առաջնությունում վաստակած ոսկե մեդալների թվով (6), ինչպես նաև միակ տղամարդ մարզիկը, որ արժանացել է Ձմեռային օլիմպիական խաղերի երեք ոսկե մեդալների Ռուսաստանի հավաքականի կազմում։ Պատմության մեջ ամենատիտղոսակիր շորթ թրեկիստն է։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Անը չմուշկներով սահել սկսել է տարրական դպրոցում սովորելու տարիներին։ 1994 թվականին նա առաջին անգամ հեռուստացույցով տեսել է շորթ թրեկի մրցություն՝ Լիլեհամերում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում, երբ նրա սիրելի կորեացի մարզիկներից մեկը՝ Չհե Ջիհունը, վաստակել է ոսկե մեդալ 500 մետր մրցատարածությունում և սրծաթե մեդալ 1000 մետր մրցատարածությունում։ Այդ ժամանակ Ռուսաստանը նվաճել է 11 օլիմպիական ոսկե մեդալ՝ սահմանելով ազգային ռեկորդ, որը քսան տարի անց գերազանցվել է Վիկտոր Անի օգնությամբ։ Վիկտոր Անի առաջին մարզիչը եղել է շորթ թրեկի եռակի օլիմպիական չեմպիոն Կիմ Կի Հունը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շորթ թրեկի աշխարհի առաջնությունում իր առաջին մեդալները Վիկտոր Անը վաստակել է 2002 թվականի ապրիլին Մոնրեալում, երբ դեռ տասնվեց տարեկան էր։ Մինչ այդ նա մասնակցել էր նույն թվականին Սոլթ Լեյք Սիթիում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ գրավել էր չորրորդ տեղը 1000 մետր մրցատարածությունում։
Օլիմպիական խաղեր-2006[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Թուրինում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում Անը նվաճել է երկու ոսկե մեդալ՝ առաջին տեղը գրավելով 1500 մ և 1000 մ մրցատարածություններում։ Նա սահմանել է Օլիմպիական խաղերի նոր ռեկորդ՝ 1000 մետր տարածությունն անցնելով 1:26.739 ժամանակում և առաջ անցնելով իր թիմակից Լի Հո Սուկից ու հակառակորդ Օնոյից։ Իր թիմակիցներ Լի Հո Սուկի, Սեո Հո Չժինի ու Սուն Սուկ Վուի հետ Անը ոսկե մեդալի է արժանացել նաև տղամարդկանց 5000 մետր փոխանցավազքում։ Նա դարձել է կորեացի երկրորդ մարզիկը, որին հաջողվել է նվաճել երեք ոսկե մեդալ նույն Օլիմպիական խաղերի ընթացքում (նույն օրը, սակայն Անից առաջ նման արդյունք էր գրանցել Ջին Սուն Յուն)։ Այդ Օլիմպիական խաղերում Անն արժանացել է նաև բրոնզե մեդալի 500 մ մրցատարածությունում։ Մրցության ընթացքում հազվադեպ գրավելով առաջատար դիրք՝ Անն առաջին շրջաններում հետևել է առաջատարներին, ապա փորձել անցնել հակառակորդին արտաքին կամ ներքին ռադիուսով (հնարավորության դեպքում) եզրագծին հասնելուց երկու կամ երեք շրջան առաջ։ 2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցավազքում Անը վերջին շրջանում առաջ է անցել կանադացի օլիմպիական չեմպիոնից և հաղթանակ բերել Կորեային։
Ան Հյոն Սյուն 2006 թվականի Օլիմպիական խաղերում վաստակել է ընդհանուր առմամբ չորս մեդալ, ինչն աննախադեպ արդյունք էր տվյալ մարզաձևում։ Նա կորեացի առաջին մարզիկն է, որ երեք ոսկե մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերի անհատական մարզաձևում[3]։
2006 թվականի Օլիմպիադայից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Մինեապոլիսում անցկացվող աշխարհի առաջնությունում Անը որակազրկվել է 500 և 3000 մետր տարածությունների մրցությունների եզրափակիչներում, սակայն կարողացել է հավակնել չեմպիոնի տիտղոսի 1000 մ և 1500 մ մրցատարածություններում կրած հաղթանակների շնորհիվ և 68 միավորով դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն՝ առաջ անցնելով իր հայրենակից Լի Հո Սուկից, որ ուներ 60 միավոր։
Կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո Անը վերադարձել է Հարավային Կորեա։ Ինչհոն միջազգային օդանավակայանում նրա հայրը՝ Ան Գի Վոնը, վիճել է Կորեայի չմշկորդների միության (KSU) փոխնախագահի հետ՝ պնդելով, թե մարզիչը չի շփվում իր որդու հետ և դավադրություն է նյութում մյուս չմշկորդների հետ, որպեսզի իր որդուն թույլ չտան դառնալ հաղթել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարում։
Հարավային Կորեայի շորթ թրեկի թիմը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկում Անին մարզում էր կանանց թիմի մարզիչը տղամարդկանց թիմի մարզիչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Լարվածությունն աճել է, և չմշկորդները հրաժարվել են ճաշել նույն սենյակում, ինքնաթիռում նստել իրար կողքի։ Անն ու Լի Հո Սուկը, որ նախկինում գնում էին նույն մարզական բազան, իսկ նախորդ տարում նույն սենյակումն էին մնացել չմշկորդների ճամբարում, հազվադեպ էին խոսում իրար հետ։
Իր անձնական կայքում Անը նշել է, թե լարվածությունն այնքան մեծ էր, որ ինքը դիտարկել է սպորտից հեռանալու տարբերակը։ Այդ հարցի հետ կապված չմշկորդների միությունը հայտարարել է, թե հաջորդ մրցաշրջանից սկսած թիմը կմարզի մեկ գլխավոր մարզիչ, որպեսզի կանխվի անառողջ մրցակցությունը[4]։
Կոնֆլիկտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի մարտի 9-21-ը Միլանում (Իտալիա) անցկացված աշխարհի առաջնությունում Անն առաջին տեղն է գրավել 1000 մետր մրցատարածությունում և 5000 մետր էստաֆետում իր թիմակիցներ Սուն Սի Բակի, Սոնգ Կուենգ Տաեուի և Կիմ Հեն Կոնի հետ, ինչպես նաև նվաճել է արծաթե մեդալ 3000 մետր մրցատարածությունում և րկու բրոնզե մեդալներ 500 մետև և 1500 մետր մրցատարածություններում։ Նա դարձել է առաջին մարզիկը, որ հաղթել է աշխարհի հինգ առաջնություններում[5]։
Անը միակ տղամարդ մարզիկն է շորթ թրեկում, որը հաղթել է առնվազն երեք աշխարհի առաջնություններում անընդմեջ (հաղթել է հինգ անգամ անընդմեջ). կանադացի մարզիկ Մարկ Գանյոն հաղթել է չորս անգամ։
Վնասվածք 2008 թվականի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հունվարի 16-ին Կորեայի չմշկորդների միությունը (KSU) հայտարարել է, որ Անը վնասել է ծունկը՝ Տհենինի ուսումնական կենտրոնում թիմային մարզման ժամանակ հարվածելով պատին։ Հիվանդանոցում ախտորոշվել է ծնկային հոդի կոտրվածք։
Կորեայի չմշկորդների միությունը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով Անը չի մասնակցի Քվեբեկում և Սոլթ Լեյք Սիթիում անցկացվելիք մրցություններին, ինչպես նաև հայտարարվել է, որ նա չի մասնակցի 2008 թվականին Կանինում անցկացվելիք աշխարհի առաջնությանն ու Հարբինում (Չինաստան) անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը։ Պարզ է դարձել, որ վնասվածքի պատճառով Անը պայքարել աշխարհի չեմպիոնի վեցերորդ տիտղոսի համար՝ այդ հնարավորությունը զիջելով իր հայրենակիցներին (Լի Հո Սուկին, Սոն Կուն Տհեկին և Լի Սին Հունին)։ Երեք վիրահատություններից հետո նրա ապաքինումը պետք է տևեր 2-3 ամիս[6]։
2008 թվականի սեպտեմբերի 5-ին կորեական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ ութամսյա ընդմիջումից հետո Անը վերադարձել է մարզումների՝ օրական երկու ժամ նվիրելով մարզավիճակի վերականգնմանն ու սահելուն և հինգ ժամ՝ ռեաբիլիտացիայի ու ուժային ծանրաբեռնումներին։ Հայտարարվել է նաև, որ Անը նպատակ ունի մասնակցել 2010 թվականին Վանկուվերում անցկացվելիք Օլիմպիական խաղերին[7]։
2010 թվականի Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սակայն Անը չի անցել Հարավային Կորեայում տեղի ունեցած ազգային ընտրության որակավորումը, որի արդյունքում որոշվել են աշխարհի առաջնության ու Օլիմպիական խաղերի մասնակիցները. Անը գրավել էր յոթերորդ տեղը, իսկ թիմում ընդգրկվելու համար պետք է լիներ առաջին երեքի թվում։
Տեղափոխություն Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի օգոստոսի 15-ին Ռուսաստանի չմշկորդների միությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության հետ իրենք դիմել են Ռուսաստանի Դաշնության նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին՝ Ան Հյոն Սուին Ռուսաստանի քաղաքացիություն տալու խնդրանքով։ Հայտարարության համաձայն՝ Անը Անը Ռուսաստանի հավաքականի հետ մարզվել սկսել է 2011 թվականի հունիսին, ինչպես նաև սովորում է ռուսերեն և պատրաստվում է մտական բնակության համար տեղափոխվել Ռուսաստան[8][9][10]։
Անը որոշել է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի կարողանա երկրի հավաքականի կազմում մասնակցել 2014 թվականին Սոչիում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին։ Նրա հայրը հայտարարել է, որ այդ որոշման պատճառը եղել է աջակցության բացակայությունը Հարավային Կորեայի չմշկորդների միության կողմից[11]։ Նախքան Ռուսաստան տեղափոխվելն Անը չի իմացել ռուսերեն և հարազատներ չի ունեցել Ռուսաստանում։ Նա դիտարկել է նաև Միացյալ Նահանգներ տեղափոխվելու հնարավորությունը, սակայն ընտրել է Ռուսաստանը, քանի որ այդ երկրի քաղաքացիություն ստանալն ավելի հեշտ է, ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանն առաջարկել է ավելի լավ պայմաններ[12]։ 2011 թվականի դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ստորագրել է Ան Հյոն Սուին Ռուսաստանի քաղաքացիություն տալու մասին հրամանը[13]։ Քաղաքացիությունը փոխելիս մարզիկը վերցրել է Վիկտոր Ան անունը։ Անվան ընտրությունն Անը բացատրել է երեք պատճառներով[14].
Առաջին հերթին, Վիկտոր անունը կապված է «վիքթորի» բառի հետ, որ նշանակում է «հաղթանակ»։ Ստացվում է խորհրդանշանական, ես ուզում եմ, որ այդ անունն ինձ հաջողություն բերի։ Երկրորդ՝ ես ճանաչում եմ Վիկտոր անունով ևս մեկ կորեացու, որը մեծ ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում և շատ հայտնի է Կորեայում. դա Վիկտոր Ցոյն է։ Ես կուզենայի դառնալ նույնքան հայտնի Ռուսաստանում։ Եվ երրորդ՝ ինձ ասել են, որ ռուսախոս մարդկանց համար Վիկտորը հեշտ ու արագ հիշվող անուն է։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Во-первых, имя Виктор связано со словом «виктори», что значит «победа». Получается символично, я хочу, чтобы это имя принесло мне удачу. Во-вторых, я знаю ещё одного корейца по имени Виктор, который очень популярен в России и хорошо известен в Корее — это Виктор Цой. Я хотел бы стать настолько же знаменитым в России. И в-третьих, мне сказали, что Виктор для русскоговорящих людей — имя лёгкое и быстро запоминается.
Ռուսաստան տեղափոխվեու վերաբերյալ Վիկտոր Անն ասել է. «Ռուսաստանում ինձ առաջարկել են իդեալական պայմաններ մարզումների համար։ Այստեղ տեղափոխվելը լավագույն որոշումն էր նրանցից, որ ես կարող էի կայացնել այդ պահին»[15]։
Մրցումների ժամանակ Վիկտոր Անը ներակայացնում է Մոսկվան, որտեղ էլ բնակվում է։ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հետո նա դարձել է Ձմեռային օլիմպիական խաղերի միակ եռակի չեմպիոնը Ռուսաստանից, որ շարունակում է իր կարիերան։
2012 թվականի մարտին կայացած Ռուսաստանի շորթ թրեկի առաջնությունում Վիկտոր Անն առաջին տեղն է գրավել 1000 մ և 3000 մ մրցատարածություններում, ինչպես նաև եղել է երկրորդը 1500 մ մրցատարածությունում[16]։
2012 թվականի հոկտեմբերի 21-ին Վիկտոր Անն Աշխարհի գավաթի 2012/2013 խաղարկության առաջին փուլում հաղթել է 1000 մ մրցատարածությունում, ինչը դարձել է առաջինը վնասվածքից ու քաղաքացիությունը փոխելուց հետո[17]։ Դրանից հետո նա հաղթել է Աշխարհի գավաթի խաղարկության՝ Նագոյայում (1000 մ)[18] և Շանհայում (1500 մ)[19] անցկացված փուլերում։
2013 թվականի աշխարհի առաջնությունում, որ անցկացվել է Դեբրեցենում, Վիկտոր Անը նվաճել է արծաթե մեդալ 500 մ մրցատարածությունում, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի կազմում գրավել է երկրորդ տեղը էստաֆետում։ Բացարձակ առաջնությունում նա զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։
Օլիմպիադա-2014[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցելով 2014 թվականին Սոչիում անցկացված Օլմիպիական խաղերին՝ Վիկտոր Անը դարձել է բրոնզե մեդալակիր 1500 մետր մրցատարածությունում և նվաճել ոսկե մեդալ 1000 մ մրցատարածությունում[20], որը դարձել է Ռուսաստանի առաջին օլիմպիական ոսկին շորթ թրեկում։ Դրանից հետո նա ոսկե մեդալների է արժանացել նաև 500 մ մրցատարածությունում և 5000 մ էստաֆետում Ռուսաստանի թիմի կազմում։
Հարավային Կորեայի հասարակության արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Կորեայում Անի՝ 2014 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելը մեծ աղմուկ է առաջացրել։ Սոչում նրա տարած հաղթանակներից հետո հարավկորեական լրատվամիջոցները քննադատել են երկրի չմշկորդների միությանը։ Հարավային Կորեայի սպորտի նախարարն ու նախագահը խոստացել են 2018 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքում արմատախիլ անել կոռուպցիան ու երկպառակությունը, որ առկա են չմշկորդների միությունում, և որոնք, ամենայն հավանականությամբ, պատճառ են դարձել մարզիկի հեռանալու համար։ Կորեական հասարակությունն ընդհանուր առմամբ սատարել է Վիկտոր Անին[21][22]։
2014 թվականի Օլիմպիադայից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզական կարիերան ավարտելուց հետո Վիկտոր Անը նախատեսում է դառնալ Ռուսաստանի շորթ թրեկի հավաքականի մարզիչ[23][24]։
2017 թվականին Վիկտոր Անը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության՝ 500 մետր մրցատարածությունում[25]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Անն ամուսնացած է կորեուհի Ու Նա Ռիի (կորեերեն՝ 우나리, ծնվել է 1984 թվականին) հետ, որը տեղափոխվել է Ռուսաստան 2013 թվականին և ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Նախկինում Ու Նա Ռին եղել է Անի երկրպագուհին և նրա ֆան-ակումբներից մեկի անդամ։ Անի խոսքերով՝ Ու Նա Ռիի ներկայությունն ու հոգատարությունը իրեն օգնել են լիովին հարմարվել Ռուսաստանի կյանքին[26][27]։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Ջեյն Անը (ծնվել է 2015 թվականի դեկտեմվերի 29-ին)[28]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (24 փետրվարի, 2014) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2014 թվականին Սոչի քաղաքում XXII Ձմեռային օլիմպիական խաղերում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[29],
- «Ռազմական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, 2014) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2014 թվականին Սոչի քաղաքում XXII Ձմեռային օլիմպիական խաղերում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[30]։
Մարզական մրցանակների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձմեռային օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե մեդալ 1500 մ մրցատարածությունում
Ոսկե մեդալ 1000 մ մրցատարածությունում
Ոսկե մեդալ 5000 մ էստաֆետում
Բրոնզե մեդալ 500 մ մրցատարածությունում
Ոսկե մեդալ 500 մ մրցատարածությունում
Ոսկե մեդալ 1000 մ մրցատարածությունում
Ոսկե մեդալ 5000 մ էստաֆետում
Բրոնզե մեդալ 1500 մ մրցատարածությունում
Աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե մեդալ 5000 մ էստաֆետում 2002 թվականին
Ոսկե մեդալ ընդհանուր հաշվարկում 2003 թվականին
Ոսկե մեդալ 1500 մ մրցատարածությունում 2003 թվականին
Ոսկե մեդալ 5000 մ էստաֆետում 2003 թվականին
Ոսկե մեդալ ընդհանուր հաշվարկում 2004 թվականին
Ոսկե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2004 թվականին
Ոսկե մեդալ 1500 մ մրցատարածությունում 2004 թվականին
Ոսկե մեդալ 5000 մ էստաֆետում 2004 թվականին
Ոսկե մեդալ ընդհանուր հաշվարկում 2005 թվականին
Ոսկե մեդալ 1500 մ մրցատարածությունում 2005 թվականին
Ոսկե մեդալ ընդհանուր հաշվարկում 2006 թվականին
Ոսկե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2006 թվականին
Ոսկե մեդալ 1500 թվականին 2006 թվականին
Ոսկե մեդալ ընդհանուր հաշվարկում 2007 թվականին
Ոսկե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2007
Ոսկե մեդալ 5000 մ էստաֆետում 2007 թվականին
Ոսկե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2014 թվականին
Ոսկե մեդալ ընդհանուր հաշվարկում 2014 թվականին
Արծաթե մեդալ ընդհանուր հաշվարկում 2002 թվականին
Արծաթե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2002 թվականին
Արծաթե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2003 թվականին
Արծաթե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2005 թվականին
Արծաթե մեդալ 5000 մ էստաֆետում 2005 թվականին
Արծաթե մեդալ 500 մ մրցատարածությունում 2013 թվականին
Արծաթե մեդալ 5000 մ էստաֆետում 2013 թվականին
Բրոնզե մեդալ 500 մ մրցատարածությունում 2005 թվականին
Բրոնզե մեդալ 1500 մ մրցատարածությունում 2007 թվականին
Բրոնզե մեդալ 500 մ մրցատարածությունում 2007 թվականին
Աշխարհի թիմային առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե մեդալ 2004 թվականին
Ոսկե մեդալ 2006 թվականին
Արծաթե մեդալ 2003 թվականին
Արծաթե մեդալ 2005 թվականին
Արծաթե մեդալ 2007 թվականին
Բրոնզե մեդալ 2002 թվականին
Եվրոպայի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե մեդալ 5000 մ էստաֆետում 2013 թվականին
Փոքր ոսկե մեդալ 500 մ մրցատարածությունում 2014 թվականին
Թոքր ոսկե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2014 թվականին
Ոսկե մեդալ բազմամրցությունում 2014 թվականին
Ոսկե մեդալ 5000 մ էստաֆետում 2014 թվականին
Փոքր արծաթե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2013 թվականին
Փոքր բրոնզե մեդալ 500 մ մրցատարածությունում 2013 թվականին
Աշխարհի պատանեկան առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե մեդալ ընդհանուր հաշվարկում 2002 թվականին
Փոքր ոսկե մեդալ 1000 մ մրցատարածությունում 2002 թվականին
Փոքր ոսկե մեդալ 1500 մ մրցատարածությունում 2002 թվականին
Աշխարհի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող 500 մ մրցատարածությունում (2005/06 և 2013/14)
Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող 1000 մ մրցատարածությունում (2003/04 և 2007/08)
Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող 1500 մ մրցատարածությունում (2003/04 և 2005/06)
Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող բազմամրցությունում (2003/04 և 2005/06)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Ahn Hyun Soo Profile»։ Yahoo! Sports։ Արխիվացված օրիգինալից 2007-03-11-ին։ Վերցված է 2007-03-12
- ↑ Gwang-lip Moon (2006-04-06)։ «Korean Skaters Come Apart»։ The Korea Times։ Արխիվացված է օրիգինալից 2006-04-11-ին։ Վերցված է 2007-03-12
- ↑ «Ahn defends titles five times in a row»։ Yonhap News։ 2007-03-12։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2007-03-12
- ↑ «Skating Champ Injures Knee While Training»։ The Korea Times։ 2008-01-17։ Վերցված է 2009-02-20
- ↑ «Ahn is back training»։ Chosun.com (Korean)։ 2008-09-05։ Վերցված է 2009-02-20
- ↑ «Трехкратный олимпийский чемпион будет выступать за сборную России»։ «Спорт-Экспресс»։ 16 августа 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-16
- ↑ «Олимпийский чемпион по шорт-треку из Кореи будет выступать за Россию»։ РИА Новости։ 16 августа 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-18
- ↑ Выдающийся корейский спортсмен Ан Хен Су принял решение выступать за сборную России по шорт-треку Archived 2011-09-26 at the Wayback Machine., Союз конькобежцев России
- ↑ «Ahn likely to skate for Russia in Sochi Olympics»։ The Korea Times։ 2011-08-17։ Վերցված է 2011-12-18
- ↑ Sam Borden (փետրվարի 9, 2014)։ «Rejecting the U.S. to Skate for Russia»։ New York Times
- ↑ «Трехкратный олимпийский чемпион Ан Хен Су получил российский паспорт»։ РИА Новости։ 28 декабря 2011։ Վերցված է 2011-12-28
- ↑ «Мастер шорт-трека Ан Хен Су хочет догнать по популярности Виктора Цоя»։ РИА Новости։ 28 декабря 2011։ Վերցված է 2011-12-28
- ↑ Быть русским до конца. Таков особенный характер олимпийских чемпионов // Аргументы и факты. — 2014. — № 8 (1737) за 19 февраля. — С. 3, 6. (Ստուգված է 5 Մարտի 2016)
- ↑ «Шорт-трек. Чемпионат России-2012»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-05-ին։ Վերցված է 2017-12-27
- ↑ «Shorttracklegende An terug aan wereldtop»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2017-12-27
- ↑ Short Track season 2012/2013 — Nagoya — Men — 1000m
- ↑ Short Track season 2012/2013 — Shanghai — Men — 1500m
- ↑ Виктор Ан выиграл золотую медаль в забеге на 1000 м в шорт-треке
- ↑ Agence France-Presse (փետրվարի 17, 2014)։ «Fury over Viktor Ahn's 'Russian' gold aimed at Korean Skating Union»։ South China Morning Post
- ↑ Tony Manfred (փետրվարի 16, 2014)։ «Why A Korean Speed Skating Star Changed His Name And Started Racing For Russia»։ Business Insider
- ↑ Mark Zeigler (փետրվարի 10, 2014)։ «Viktor Ahn: For Russia, with love»։ U-T San Diego
- ↑ Alexander Vilf (2014-02-11)։ «Viktor Ahn to Coach Russian Short-Track Speedskaters»։ R-Sport (RIA Novosti)։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-11-ին
- ↑ Виктор Ан стал третьим на чемпионате Европы по шорт-треку на дистанции 500 метров
- ↑ «Корейцы в восторге от девушки Виктора Ан»։ «Российская Газета»։ 09 февраля 2014
- ↑ «Виктор Ан: все свои победы я посвящаю любимой»։ Аргументы и факты։ 22 февраля 2014։ Վերցված է 2014-03-07
- ↑ «У Виктора Ана родилась дочь»։ Радио Вести։ 30 декабря 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-01-09
- ↑ Указ Президента Российской Федерации от 24 февраля 2014 года № 100 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ В Культурном центре Вооруженных Сил Министр обороны России встретился с армейскими спортсменами — чемпионами и призёрами завершившихся в Сочи XXII Олимпийских зимних игр
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտոր Անի օլիմպիական վիճակագրությունը Archived 2009-12-09 at the Wayback Machine. Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Վիկտոր Անի անձնական կայքը Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Վիկտոր Անը ԲԿՄԱ-ի կայքում
|