Վիլյամ Վայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլյամ Վայներ
Вилли Вайнер.jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1955(1955-11-25) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of Israel.svg Իսրայել
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջութակահար, երգիչ, մանկավարժ
Գործիքներջութակ և դաշնամուր
Գործունեություն1974-ից առ այսօր
ԿրթությունԵրևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Վիլյամ Մաքսիմի Վայներ (եբր.՝ ויליאם ויינר‎, անգլ.՝ William Weiner, նոյեմբերի 25, 1955(1955-11-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ-իսրայելցի կոմպոզիտոր, ջութակահար, երգիչ և հասարակական գործիչ։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2008)[1][2][3], Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ (2013)[4], Հայաստանում «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ (1994)[1][2][5], Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրեն (2018

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Վայները ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում, հրեաների ընտանիքում։ Սովորել է շնորհալի երեխաների համար նախատեսված Չայկովսկու անվան տասնամյա դպրոցում (1963-1974) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է գերազանցությամբ՝ սովորելով ջութակի դասարանում՝ պրոֆեսոր Ժան Տեր-Մերկերյանի (1974-1979) մոտ[1]։ Ավելի քան երեսուն տարի աշխատել է որպես ջութակահար, ապա մշտական հեղինակ-կոմպոզիտոր Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի հետ[1][2]։

Միաժամանակ Վիլյամ Վայներն ակտիվորեն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ (1979-1992). վարել է ջութակի դասարան Երևանի մանկական երաժշտական դպրոցներում, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[4]։ Զուգահեռաբար ավելի քան 12 տարի (1977-1989) երգել է Երևանի օպերային թատրոնի Տղամարդկանց կամերային երգչախմբում, որի հետ ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Նրա անձնական համագործակցությամբ ու մասնակցությամբ հայկական երաժշտության պատմության մեջ առաջին անգամ լույս է տեսել սկավառակ Կոմիտասի՝ տղամարդկանց երգչախմբի եռաձայն պատարագի օրիգինալ ձայնագրությամբ, որ թողարկվել է «Мелодия» ընկերության կողմից (1989)[6]։

Վիլյամ Վայները հեղինակ է սիմֆոնիկ, ջազային, կամերային-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունների։ Նա ստեղծել է հրեական նվագախմբային ստեղծագործությունների շարք[7][8], որ ներկայացվել են երեք հեղինակային ալբոմներում («Exodus»[9], «Երազանք» և «Իմ ժողովուրդը») (1997-2009)[3][1][10]։ Նրա երաժշտությունը ներկայում կատարվում է հայտնի երաժիշտների կողմից աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում[11][12][7], Վրաստանում[13][8], Ռուսաստանում[14][15], Իսրայելում[16] և Գերմանիայում[17][18]։ Հայաստանի մշակույթի նախարարության պետպատվերով հրատարակվել է կոմպոզիտորի «Դաշնամուրային պիեսներ "in C"» (ISBN 978-9939-50-176-5, 2011) նոտաների ժողովածուն[19][12][20], որն արդեն դարձել է Եվրոպայի առաջատար երաժշտական ակադեմիաների գրադարանների մաս[21][22][23][24]։

Վիլյամ Վայները ծավալել է նաև նշանակալի հասարակական գործունեություն։ Նա եղել է հրեական շարժման առաջնորդներից մեկը 1970-ական թվականներից և մասնակցել Հայաստանի հրեական համայնքի հիմնադրմանը[4]։ Հայկական պետականության անկախության կայացման ամենածանր տարիներին (1992-1995) Վիլյամ Վայները եղել է համայնքի ղեկավարը[25]։ 1994 թվականին նրա կողմից հիմնադրվել է «Մենորա» հրեական մշակութային կենտրոնը[5]։ Մինչ օրս նրա գլխավորությամբ անցկացվում են բազմաթիվ փառատոններ, համերգներ ու մշակութային միջոցառումներ[25]։

Երկրի մշակույթի բնագավառում ունեցած իր բազմամյա ներդրումների համար կոմպոզիտորին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2008)[3]։ Ստեղծագործական գործունեության 30-ամյակի առթիվ երկրի դասական երաժշտական մշակույթում ունցած ներդրման, ինչպես նաև հանդուրժողականության սկզբունքների քարոզման ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար Վայներին շնորհվել է պատվոգիր Հայաստանի մշակույթի նախարարության կողմից (2011)[12]։ 2013 թվականից Վիլյամ Վայներն Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ է[4]։ Երկրի դասական երաժշտարվեստի զարգացման, համամարդկային մշակութային արժեքների տարածման միջոցով հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ասպարեզներում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանի առթիվ մաեստրո Վիլլի Վայները պարգևատրվել է ՀՀ Մաշակույթի նախարարության Ոսկե մեդալով (2015

Ընտանիքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին Վիլյամ Վայների հոր՝ Մաքսիմ Զեյլիկի Վայների ընտանիքը հայրենի Ումանից տեղափոխվել է Ամերիկա, սակայն ավելի ուշ բնակություն է հաստատել Հոլանդիայում՝ Ռոտերդամի մոտ գտնվող Շխիդամ քաղաքում, որտեղ նրանք ապրել են տասներեք տարի։ Գերմանական օկուպացիայի տարիներին (1941—1945) հրեաների ճակատագրին նվիրված «Ստվերներ Շխիդամի վրա 2» («Schaduwen over Schiedam 2» ISBN 9070450259, 1996) գրքում, որ հրատարակվել է հոլանդական մունիցիպալ արխիվների նյութերի հիման վրա, կա մի ամբողջ գլուխ «Վայներ ընտանիքը», որում մանրամասն նկարագրվում է նրանց արտաքսման ողբերգական պատմությունը։ Վայներները առաջին անգամ Հայաստանում հայտնվել են 1941 թվականին։ Բեռլինի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբարից խորհրդային անձնագրերի շնորհիվ նրանք, հայտնի «Հատուկ էշելոնով» անցնելով ողջ Եվրոպայի տարածքով, հասել են Լենինական (ներկայում՝ Գյումրի)։ Լենինականը եղել է վերջին կետը, որտեղ Արևմտյան Եվրոպայում ապրող ԽՍՀՄ քաղաքացիներին փոխանակել են Խորհրդային Միությունում աշխատած գերմանացի դիվանագետների հետ։ Այդ փոխանակման հրեշավոր դեպքերը նկարագրվել են Վալենտին Բերեժկովի «Դիվանագիտական առաքելությամբ դեպի Բեռլին 1940-1941» (1966) գրքում։ Երկու ամիս Երևանի հավաքատեղում մնալուն հաջորդել է «քաղաքական տեսանկյունից անվստահելի» անձանց արտաքսումը Հյուսիսային Ղազախստան (1941-1946)։ Ընտանիքը Հայաստանից հեռացել է առանց հոր (կոմպոզիտորի պապի՝ Զեյլիկ Վայների), որն շտապ տեղավորվել է հիվանդանոցում ստամոքսի խոցի ծակվելու պատճառով։ 1946 թվականի աշնանը Վիլյամ Վայների տատը՝ Միրիամ Այզիկի Վայները (Չերվոնայա) չորս երեխաների հետ (Մաքսիմ, Կլարա, Բրոնյա և Լիդա) մեկնելու իրավունք է ստացել և վերադարձել Երևան՝ հույս ունենալով գտնել ամուսնուն, սակայն նրա վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել չի հաջողվել։

Վիլյամ Վայների մայրը՝ Իդա Երուսալիմսկայան, ծնողների՝ Միրիամ Երուսալիմսկայայի (Վյազովսկայա) և Մարկ Երուսալիմսկու (Մորդխա-Մոյշե Վոլկովիչ) հետ 1941 թվականին հայրենի Չերկասիից տարհանվել է Կիրգիզիա, և միայն 1944 թվականին են նրանք վերադարձել տուն։ 1953 թվականին Իդա Մարկովնան ավարտել է Կիևի պետական համալսարանը և ընկերների հրավերով մեկնել Երևան, որտեղ էլ ծանոթացել է Մաքսիմ Վայների հետ։ Երկու տարի անց ծնվել է նրանց որդին՝ Վիլյամը։

Մաքսիմ և Իդա Վայներներն իրենց երեխաների՝ Վիլյամի, Զինաիդայի ու Մարինայի հետ ապրել են Երևանում ավելի քան 40 տարի։ 1993 թվականի նոյեմբերին նրանք բոլորը թոռների հետ միասին տեղափոխվել են Իսրայել, որտեղ բնակություն են հաստատել Աքքա քաղաքում։ Հետագայում Վիլյամ Վայները շարունակել է ապրել ու աշխատել Երևանում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախմբային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ելից» (Էքսոդուս) (2000, սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Իմ Երուսաղեմ» (1998, կլառնետի, ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Խասսիդական պար» (1997, կլառնետի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Ուրախ պատմություն» (Մայսե) (1999, կլառնետի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Փոքր քաղաք» (Շտետլ) (1999, շեփորի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Ռանդեվու» (2005, սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Ծեր երգեհոնահարը» (2000, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Օրորոցային» (1998, կլառնետի, կիթառի, ֆլեյտայիև լարային նվվագախմբի համար, բասի և ալտի վոկալով)
  • «Երգ երգոց» (1999, շեփորի, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Սիրո երգը» (2006, տենոր սաքսոֆոնի, կլառնետի, շեփորի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Երազանք» (Խալոմ) (2002, տենոր սաքսոֆոնի, կլառնետի, շեփորի, տրոմբոնի և բիգ բենդի համար)
  • «Հրեական տանգո» (2000, կլառնետի, ակորդեոնի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Աշնանային սիրավեպ» (2003, տենոր սաքսոֆոնի, կլառնետի, շեփորի, տրոմբոնի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Կլեզմեր» (2001, կլառնետի և բիգ բենդի համար)
  • «Ուրախություն» (Սիմխա) (2001, շեփորի, կլառնետի և բիգ բենդի համար)
  • «Հակոբի շուշանը» (Շոշանաթ Յաակով) (2001, կլառնետի, շեփորի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Մեղեդի» (Նիգուն) (2000, կլառնետի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Էստեր թագուհու պարը» (2003, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «ՄԱԿԱԲԻ» (2003, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Ունայնություն ունայնությանց» (2002, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Իմ ժողովուրդը» (Ամի) (2006, ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Լեխաիմ» (2007, սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Վերելք» (Ալիա) (2007, բիգ բենդի համար)
  • «Մանկության մեղեդի» (2007, կլառնետի, ֆլեյտայի, հոբոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Գարնանային անձրև» (2007, սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Երեկոն ծովափին» (2008, շեփորի, տենոր սաքսոֆոնի, կլառնետի, տրոմբոնի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Մի անգամ...» (2008, բիգ բենդի համար)
  • «Հիշատակ» (Զիկարոն) (2008, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Փոքրիկ պարուհին» (2009, սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Լավ տրամադրությամբ» (2007, բիգ բենդի համար)
  • «Արարում» (2005, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Լուսնի վալս» (2004, դաշնամուրի, վիբրաֆոնի և լարային նվագախմբի համար)
  • «Երևանյան սամբա» (2006, բիգ բենդի համար)
  • «Աշնանային տերևներ» (2009, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Հաճելի մոլորություն» (2009, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)

Կամերային-գործիքային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օրորոցային» (2010, կլառնետի, կիթառի, ֆլեյտայի և լարային կվարտետի համար, բասի և ալտի վոկալով)
  • «Մեղեդի» (Նիգուն) (2010, թավջութակի կամ կլառնետի և կամերային լարային նվագախմբի համար)
  • «Ամի» հրեական ռապսոդիա (2012, ջութակի և կամերային նվագախմբի համար, թավջութակի և կամերային նվագախմբի համար, ջութակի եռյակի, թավջութակի և դաշնամուրի համար, ջութակի դուստի և դաշնամուրի համար)
  • «Գարնանային անձրև» (2007, կամերային լարային նվագախմբի համար)

Ստեղծագործություններ դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուրային պիեսներ "in C" (2009-2011)

  • «Արարում»
  • «Ելից» (Էքսոդուս)
  • «Էստեր թագուհու պարը»
  • «ՄԱԿԱԲԻ»
  • «Ունայնություն ունայնությանց»
  • «Իմ ժողովուրդը» (Ամի)
  • «Հակոբի շուշանը» (Շոշանաթ Յաակով)
  • «Փոքրիկ պարուհին»
  • «Լուսնի վալս»
  • «Վերելք» (Ալիա)
  • «Ծեր երգեհոնահարը»
  • «Աշնանային տերևներ»
  • «Հիշատակ» (Զիկարոն)
  • «Հաճելի մոլորություն»
  • «Երևանյան սամբա»

Ստեղծագործություններ երգչախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

(2013-2017)

  • «Վերելք» (Ալիա)
  • «Ելից» (Էքսոդուս)
  • «Ուրախ պատմություն» (Մայսե)
  • «Օրորոցային»
  • «Ունայնություն ունայնությանց»
  • «Մանկության մեղեդի»
  • «Լուսնի վալս»
  • «Ծեր երգեհոնահարը»
  • «Գարնանային անձրև»
  • «Լավ տրամադրությամբ»
  • «Երեկոն ծովափին»
  • «Մի անգամ...»
  • «Աշնանային տերևներ»
  • «Լեխաիմ»

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

CD

  • 2003 – «Exodus»[9] («Narek.com», ԱՄՆ) – կատարվում Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի կողմից,
  • 2008 – «Khalom» («C Digital Print», Հայաստան) – կատարվում Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի կողմից,
  • 2011 – «Piano Pieces "in C"» («C Digital Print», Հայաստան) – կատարվում է Անահիտ Ներսիսյանի կողմից,
  • 2013 – «Piano Pieces "in C"» («CDBRAND», Ռուսաստան) – կատարվում է Հայկ Մելիքյանի կողմից[26],
  • 2013 – «Orchestral Pieces» («CDBRAND», Ռուսաստան) – 2 set CD «Exodus» & «Khalom» – կատարվել է Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի կողմից,
  • 2018 – «Choral Pieces» («TM PRODUCTION», Հայաստան) – կատարվել է Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից։

DVD

  • 2006 – DVD «Willy Weiner and the best soloists of Armenia» («ROFF Technologies», Ռուսաստան), Երևանի օպերայի և բալետի թատրոնում կայացած և Վիլյամ Վայների 50-ամյակին նվիրված համերգի ձայնագրությունը – կատարվում Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի կողմից,
  • 2007 – DVD «EXODUS by Willy Weiner» («C Digital Print», Հայաստան) – Նիկա Շեկի ֆիլը կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին,
  • 2007 – DVD «ANGEL ON THE ROOFS» («Kavingrig», Հայաստան) – Կարեն Գրիգորյանի ֆիլմը՝ նվիրված Մարկ Շագալի ծննդյան 120-ամյակին, ողջ երաժշտության հեղինակը Վիլյամ Վայներն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Вилли Вайнер» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2013-12-25 
  2. 2,0 2,1 2,2 «Вилли Вайнер, заслуженный деятель искусств Республики Армения, композитор» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-25 
  3. 3,0 3,1 3,2 «Еврейский композитор - заслуженный деятель искусств Армении» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «William Weiner» (անգլերեն)։ Վերցված է 2013-12-25 
  5. 5,0 5,1 «В стране многоцветного туфа» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26 
  6. «Комитас. Патараг для мужского хора» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26 
  7. 7,0 7,1 «Jewish composer stands tall in Armenia» (անգլերեն)։ Վերցված է 2013-12-27 
  8. 8,0 8,1 Мария Киракосова։ «Паспорт его музыки»։ Վերցված է 2013-12-26 
  9. 9,0 9,1 «Willy Weiner – «EXODUS»» (անգլերեն)։ Վերցված է 2013-12-26 
  10. «Willy Weiner» (անգլերեն)։ Վերցված է 2013-12-26 
  11. «Мелодии, которые всегда в душе» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26  (չաշխատող հղում)
  12. 12,0 12,1 12,2 «К юбилею еврейской общины»։ Агентство еврейских новостей։ 14.12.2001։ Վերցված է 2013-12-26 (չաշխատող հղում)
  13. «Одна судьба – две радости, две боли» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26 
  14. «Еврейский маэстро в Москве» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26  (չաշխատող հղում)
  15. «Композитор Вилли Вайнер» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26 
  16. «Музыка маэстро Вилли Вайнера в Израиле» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26  (չաշխատող հղում)
  17. «Еврейский маэстро Вилли Вайнер в Германии» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26  (չաշխատող հղում)
  18. «КОНЦЕРТ В КЕЛЬНЕ»։ Голос Армении։ 09.05.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2013-12-26 
  19. «В Ереване состоится презентация сборника произведений композитора Вилли Вайнера» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-27 
  20. «Пьесы для фортепиано in C Вильям Вайнер» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-27 
  21. «Piano Pieces “in C” Collection by composer Willy Weiner» (անգլերեն)։ Վերցված է 2013-12-27 
  22. «Презентация сборника Вилли Вайнера «Фортепианные пьесы “in C”»» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-26 
  23. «Willy Weiner - Recital» (անգլերեն)։ Վերցված է 2013-12-27 
  24. «Musik aus Armenien» (գերմաներեն)։ Վերցված է 2013-12-27 
  25. 25,0 25,1 «О КОМПОЗИТОРЕ ВИЛЛИ ВАЙНЕРЕ» (ռուսերեն)։ Վերցված է 2013-12-27 
  26. «WILLY WEINER: Piano Pieces in C, 2013, piano» (անգլերեն)։ Վերցված է 2013-12-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]