Վիլհելմ Կինցլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Կինցլ
Բնօրինակ անունգերմ.՝ Wilhelm Kienzl
Ծնվել էհունվարի 17, 1857(1857-01-17)[1][2][3][…]
Waizenkirchen, Grieskirchen District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5]
Երկիր Ավստրիական կայսրություն,  Նացիստական Գերմանիա,  Առաջին Ավստրիական Հանրապետություն և  Ցիսլեյտանիա
Մահացել էհոկտեմբերի 3, 1941(1941-10-03)[1] (84 տարեկան)
Վիեննա, Նացիստական Գերմանիա[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, դաշնակահար և կենսագիր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՎիեննայի համալսարան, Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Պրահայի կոնսերվատորիա
ԱմուսինPauline Kienzl? և Helene Kienzl?[6]
Պարգևներ
 Wilhelm Kienzl Վիքիպահեստում

Վիլհելմ Կինցլ (գերմ.՝ Wilhelm Kienzl, հունվարի 17, 1857(1857-01-17)[1][2][3][…], Waizenkirchen, Grieskirchen District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5] - հոկտեմբերի 3, 1941(1941-10-03)[1], Վիեննա, Նացիստական Գերմանիա[4]), ավստրիացի կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտագետ։

Մեծացել է Գրացում, որտեղ առաջին քայլերն եմ կատարել Յոհան Բուվայի դպրոցում դաշնամուրի նվագակցությամբ, սակայն հաջողությունների բացակայության պատճառով անցել է ջութակի պարապմունքներին քաղաքային նվագախմբի կոնցերտմայստեր Իգնաց Ուլի ղեկավարությամբ, այնուհետև զբաղվել է Վիլհելմ Մայերի ստեղծագործությամբ, նաև դաշնամուրի դասեր է վերցրել Մորտյե դե Ֆոնտենի մոտ, որն այդ ընթացքում աշխատել է առավելապես Մյունխենում։ Այնուհետև սովորել է Պրահայի և Լայպցիգի կոնսերվատորիաներում, պաշտպանել է ատենախոսություն Վիեննայի համալսարանում երաժշտագիտության գծով։ Կինցլի ուսուցիչները տարբեր ժամանակներում եղել են Էդվարդ Գանսլիկը, Ֆերենց Լիստն ու Յոզեֆ Քրեյչին․ Քրեյչին իր հետ Բայրոյթ է վերցրել «Նիբելունգի մատանին» պրեմիերայի ժամանակ, և օպերային ժանրի Վագներյան ըմբռնումը մեծապես ազդել է Կինցլի վրա։

Վիեննայի Կինցլի տան հուշատախտակը
Վիլհելմ Կինցլի գերեզմանը Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը

Ըստ էության, Կինցլը օպերային կոմպոզիտոր էր, և առավել հայտնի դարձավ «Ավետարանչականները» օպերայի շնորհիվ (գերմ.՝ Der Evangelimann, 1895)։ Նրա մյուս օպերաները։ «Urvasi» (1886), «Heilmar der Narr» (1892), «Դոն Կիխոտ» (1898), «Der Kuhreigen» (1911)։ Կինցլը համարվում է նաև Գուգո Վոլֆի հետ միասին, Շուբերտի ժամանակներից ի վեր կարևորագույն երգահան։ Նրա մշակումների թվում են նաև «Տղայի կախարդական եղջյուրը» հավաքածուի երգերը[7] (օրինակ, «An einen Boten»[8])։ Կինցլի վոկալ այլ փոքր ստեղծագործությունների թվում էր նաև Ավստրիայի առաջին պետական օրհներգը (մինչև 1929 թվականը)։

Կինցլի երաժշտագիտական աշխատանքները ներառում են Վագների կենսագրությունը (1904), «Երաժշտական ասմունք» գիրքը (գերմ.՝ «Die musikalische Declamation») և բազմաթիվ հոդվածներ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինցլը պատկերված է 2007 թվականի ավստրիական փոստային նամականիշի վրա[9]։
  • Վիեննայում կոմպոզիտորի ապրած տանը հուշատախտակ է տեղադրվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Krackowizer F., Berger F. Biographisches Lexikon des Landes Österreich ob der Enns (գերմ.): Gelehrte, Schriftsteller und Künstler Oberösterreichs seit 1800Pas, Linz: Verein und Institut für Ostbairische Heimatforschung, 1931. — S. 152—154. — 411 p.
  6. Deutsche Nationalbibliothek Record #118777149 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Catalog of Copyright Entries: Musical compositions. Library of Congress, Copyright Office. 1941. էջ 1362.(անգլ.)
  8. «Wilhelm Kienzl». www.muziekweb.nl (հոլանդերեն). Stichting Centrale Discotheek. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  9. Sonderpostmarke.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Կինցլ» հոդվածին։