Jump to content

Վերջավոր դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերջավոր դաշտ, կամ ընդհանուր հանրահաշվում Գալուայի դաշտ, դաշտ, որը բաղկացած է վերջավոր թվով տարրերից, այս թիվը կոչվում է դաշտի կարգ։

Վերջավոր դաշտը սովորաբար նշանակվում է կամ (հապավումը՝ Galois field-ից) և կոչվում է կարգի Գալուայի դաշտ, որտեղ -ն՝ դաշտի տարրերի թիվն է[1]։ Վերջնական ճշտությամբ մինչև իզոմորֆիզմը վերջավոր դաշտը լիովին որոշվում է իր կարգով, որը միշտ հանդիսանում է ինչ-որ պարզ թվի աստիճան, այսինքն՝ , որտեղ -ն պարզ թիվ է, -ը՝ ցանկացած բնական թիվ։ Ընդ որում լինելու է այդ դաշտի բնութագիրը[2]։

Վերջավոր դաշտի հասկացությունը օգտագործվում է թվերի տեսության[3], խմբերի տեսության [3], հանրահաշվական երկրաչափության[3] և ծածկագիտություն մեջ[4]։

Սահմանում և հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջավոր դաշտ կոչվում է վերջավոր բազմությունը, որի վրա սահմանված են գումարման, բազմապատկման, հանման և բաժանման (բացի 0-ի բաժանումից) կամայական գործողություններ, ըստ աքսիոմների դաշտի[5]։

Վերջավոր դաշտի մուլտիպլիկատիվ խումբը ցիկլային է։ Այսինքն, դաշտի ոչ բոլոր զրոյական տարրերն են ձևավորում խումբ բազմապատկման գործողության նկատմամբ (այս խումբը կոչվում է դաշտի մուլտիպլիկատիվ խումբ և նշանակում է )։ Այս խումբը համարվում է ցիկլային, այսինքն այն ունի ծնիչ տարր, իսկ մնացած բոլոր տարրերը ստացվում են ծնիչի աստիճանններով[5]։ Այսինքն, գոյություն ունի գեներացնող տարր, այնպես, որ ցանկացած -ի համար կարելի է գրել.

։

Գեներացնող տարրը՝ , կոչվում է նաև դաշտի պարզունակ տարր։ դաշտը պարունակում է պարզունակ տարրեր, որտեղ ՝ Էյլերի ֆունկցիան է[6]։

Դաշտը ունի նաև մի շարք այլ հատկություններ.

  • Ըստ Ֆերմայի թեորեմի, դաշտի յուրաքանչյուր տարր բավարարում է հավասարմանը[2]։
  • դաշտն իր մեջ պարունակում է ենթադաշտ այն և միայն այն ժամանակ, երբ հանդիսանում է -ի բաժանարար[1]։
  • Եթե -ը աստիճանի չբերվող բազմապատկման է, ապա դաշտը պարունակում է նրա ցանկացած արմատ, ընդ որում նրա բոլոր արմատների բազմությունն ունի տեսքը։ Այսպիսով, դաշտը հանդիսանում է բազմանդամի վերլուծման դաշտը դաշտի վար[7]։
  • Յուրաքանչյուր վերջավոր դաշտի և բնական թվերի համար բոլոր նորմավորված, բազմանդամների արտադրյալը հավասար է Մասնավորապես, այդպիսի բազմանդամների աստիճանների գումարը հավասար է [8]։
  • դաշտի վրա բերվող n աստիճանի նորմավորված բազմանդամների թիվը որոշվում է բանաձևով, որտեղ Մյոբիուսի ֆունկցիան է։ Այս պնդումը հետևում է բանաձևից[9]։

Պարզ թվով տարրերով դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ կարգի ցանկացած դաշտ կարող է ներկայացվել տարրերի հանման օղակով (այսինքն, տարրերով ցանկացած դաշտ իզոմորֆ է հանման օղակին)։ Վերջնական դաշտի առավել հայտնի օրինակներից է՝ ըստ պարզ թվի մոդուլի հանման դասերի դաշտը, որը նշանակվում է -ով[10]։ Այդ դաշտը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. պարզ թվի համար դաշտի տարրերը կլինեն թվերը։ Գումարումը և բազմապատկումը սահմանվում են որպես թվերի ավելացում և բազմապատկվում արդյունքի բերվում մոդուլի միջոցով[11]։ Ստորև տրված են նման դաշտեր երկրու և երեք տարերով։

Նվազեցվող օղակների հետ կապը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չպետք է շփոթել վերջնական դաշտերը և նվազեցումների օղակները ։ Միայն այն ժամանակ, երբ թիվը պարզ է, օղակը համարվում է նվազեցվող [12]։

Երբ n > 1 նվազեցված օղակը դաշտ չի համարվում։ Օրինակ՝

ցանկացած տարրի համար ճիշտ է ։

Օղակը , Հաշվելով մենք կստանանք 0 միայն երկու դեպքում, երբ ։ Այս օղակը ունի զրոյական բաժանարար։

Վերջավոր դաշտերի բնութագրիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր վերջավոր դաշտի բնութագրիչը հանդիսանում է պարզ թիվ։ Թող՝ -ն լինի վերջավոր դաշտ։ Այդ դեպքում այն բաղկացած է տարրերից, որտեղ դաշտի բնութագրիչը է, իսկ բնական թիվը՝  դաշտի կարգն է իր պարզ ենթադաշտի վրա[2].

Վերջավոր դաշտի գոյության և միակության թեորեմի համաձայն, յուրաքանչյուր պարզ և բնական թվերի համար գոյություն ունի վերջավոր դաշտ՝ տարրերով և տարրերով ցանկացած վերջավոր դաշտ իզոմորֆ է բազմանդամի վերլուծման դաշտի նկատմամբ՝ դաշտի վրա։ Տվյալ թեորեմը մեզ թույլ է տալիս խոսել տրված կարգի, բավականին սահմանված դաշտի մասին (այսինքն, Գաուլայի դաշտի մասին, որը բաղկացած է՝ տարրից)[13]։

դաշտը n > 1 -ի դեպքում կարելի է կառուցվել որպես ֆակտոր օղակ, որտեղ -ը դաշտի նկատմամբ nաստիճանի չբերվող բազմանդամ է։ Այսպիսով, տարրից դաշտ կառուցելու համար բավական է գտնել աստիճանի, դաշտի վրա չբերվող բազմանդամ (նման բազմությունները միշտ գոյություն ունի)։ դաշտի տարրերը հանդիսանում են -ից փոքր աստիճաններով, -ից գործակիցներով, բազմանդանով ծնված բազմանդամների տարբերության դաս։

տարրը համարվում է բազմանդամի արմատը և դաշտը ծնվում է այդ տարրով՝ դաշտում, հետևաբար անցումը դաշտից դաշտ անվանում են չբերվող բազմանդամի արմատի միավորումը դաշտին[14][15]։

Երկու տարրերից կազմված դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

դաշտը բաղկացած է երկու տարրերից, սակայն այն կարող է տրված լինել տարբեր եղանակներով՝ կախված տարրերի ընտրությունից և նրա վրա գումարման և բազմապատկամ գործողությունների սահմանելուց[16]։

  • Որպես երկու՝ «0» և «1», թվերից բաղկացած բազմություն, որտեղ գումարման և բազմապատկման գործողությունը սահմանվում են ինչպես բերված արդյունքների 2 մոդուլով թվերի գումարում և բազմապատկում.
+01
0 01
1 10
×01
0 00
1 01
  • Որպես «ՍԽԱԼ» (F) և «ՃԻՇՏ» (T) երկու տրամաբանական օբեկտների բազմություն, որի վրա գումարման և բազմապատկման գործողությունները սահմանվում են որպես բուլյան գործողություններ համապատասխանաբար «բացառող կամ» և «և».
+ F T
F F T
T T F
× F T
F F F
T F T

Ակնհայտ է, որ տրված դաշտերը միմիանց իզոմորֆ են, այսինքն, դրանք իրականում առաջադրանքի տրման երկու տարբեր եղանակներ են։

Երեք տարրերից կազմված դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտը -ն է։ Գումարումը և բազմապատկումը սահմանված են ինչպես 3 մոդուլով թվերի գումարում և բազմապատկում։ գործողությունների աղյուսակը ունի հետևյալ տեսքը.

+012
0 012
1 120
2 201
×012
0 000
1 012
2 021

Չորս տարրերից կազմված դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

դաշտը կարելի է ներկայացնել որպես բազմություն (որտեղ -ը բազմանդամի արմատն է դաշտի վրա, այսինքն՝ ): գործողությունների աղյուսակներն ունեն հետևյալ տեսքը[17].

+01
0 01
1 10
01
10
×01
0 0000
1 01
01
01

Ինը տարրերից կազմված դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

դաշտի կառուցման համար բավարար է գտնել 2-րդ կարգի, -ի վրա չբերվող նորմավորված բազմանդամ։ Այդպիսի բզմանդամներ են հանդիսանում.

-ի համար որոնվող դաշտը -ն է (եթե -ի փոխարեն վերցնենք այլ բազմություն, ապա կստացվի նոր դաշտ, հնին իզոմորֆ)։ Ստորև բերված աղյուսակում սիմվոլը նշանակում է բազմության համաժեքության դաս՝ ֆակտոր իղակում, հավասարմանը բավարարող։

գումարման աղյուսակը սահմանվում է հարաբերությունից ելնելով։

+ 0 1 2
0 0 1 2
1 1 2 0
2 2 0 1
0 1 2
1 2 0
2 0 1
0 1 2
1 2 0
2 0 1

-ում բազմապատկման աղյուսակը սահմանվում է հարաբերությունից։

× 0 1 2
0 0 0 0 0 0 0 0 0 0
1 0 1 2
2 0 2 1
0 2 1
0 1 2
0 1 2
0 1 2
0 2 1
0 2 1

16 տարրերից կազմված դաշտի մուլտիպլիկատիվ խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ դաշտը կազմվում է չբերվող բազմանդամի օգնությամբ, ընդլայման տարրերը տրվում են բազմանդամի գործակցների հավաքածուներով, որը ստացվում է բազմանդամի վրա բաժանման մնացորդում՝ գրված աստիճանների աճման կարգով։ Մուլտիպլիկատիվ խումբը ծնվում է տարրով, որը գրի առնվում որպես (0, 1, 0, 0)[18]

Բազմանդամ աստիճան
1 (1, 0, 0, 0)
(0, 1, 0, 0)
(0, 0, 1, 0)
(0, 0, 0, 1)
(1, 1, 0, 0)
(0, 1, 1, 0)
(0, 0, 1, 1)
(1, 1, 0, 1)
(1, 0, 1, 0)
(0, 1, 0, 1)
(1, 1, 1, 0)
(0, 1, 1, 1)
(1, 1, 1, 1)
(1, 0, 1, 1)
(1, 0, 0, 1)
(1, 0, 0, 0)

Ուսումնասիրության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջավոր դաշտերի տեսության սկիզբը սկսվում է 17-րդ և 18-րդ դարերից։ Այս թեմայի շուրջ աշխատել են գիտնականներ ինչպիսիք են Պիեռ դը Ֆերման, Լեոնարդ Էյլերը, Ժոզեֆ Լուի Լագրանժը և Ադրիեն-Մարի Լեժանդրը, որոնց կարելի է համարել պարզ կարգի վերջավոր դաշտերի տեսությունների հիմնադիրներ։ Այնուամենայնիվ, վերջավոր դաշտերի ընդհանուր տեսությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, սկսած Կառլ Գաուսի և Էվարիստ Գալուայի աշխատանքներից[19]։ Որոշ ժամանակ այս տեսությունը կիրառություն գտավ միայն հանրահաշվի և թվերի տեսության մեջ, սակայն հետագայում շփման նոր եզրեր են ի հայտ եկել հանրահաշվական երկրաչափության, կոմբինատորիկայի և կոդավորման տեսության հետ[3]։

Գալուայի ներդրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվարիստ Գալուա

1830 թվականին տասնութամյա Էվարիստ Գալուան աշխատանք հրատարակեց[20], որը հիմք դրեց վերջավոր դաշտերի ընդհանուր տեսությանը։ Այդ աշխատանքում Գալուան (կապված փոփոխականների և հանրահաշվական հավասարումների տեսության հետազոտության հետ[21]) ներ է մուծում համեմատության երևակայական արմատը, որտեղ -ն p մոդուլով չբերվող, աստիճանի կամայական բազմանդամ է։ Դրանից հետո դիտարկվում է ընդհանուր արտահայտությունը, որտեղ ՝ p մոդուլով որոշ ամբողջական թվեր։ Եթե այդ թվերին տանք բոլոր հնարավոր արժեքները, ապա արտահայտությունը կընդունի արժեքը։ Այնուհետև Գալուան ցույց է տալիս, որ այդ արժեքները դաշտ են ձևավորում և այդ դաշտի մուլտիպլիկատիվ խումբը համարվում է ցիկլիկ։ Այսպիսով, այս աշխատանքը համարվում է վերջավոր դաշտերի ընդհանուր տեսության հիմքը։ Ի տարբերություն նախորդների՝ միայն դաշտը դիտարկող, Գալուան հետազոտում է արդեն դաշտերը, որոնք իր պատվին սկսեցին անվանել Գալուայի դաշտ[22]։

Իրականում, այս ուղղությամբ առաջին աշխատանքը գրել է Գաուսը մոտավորապես 1797 թվականին, սակայն նրա կյանքի ընթացքում այս ուսումնասիրությունը երբեք չի հրատարակվել։ Այս ուսումնասիրությունը հավանաբար անտեսվել է նրա գրությունների խմբագրի կողմից և այդ իսկ պատճառով այս աշխատանքը լույս է տեսել միայն նրա մահից հետո՝ 1893 թվականին[23]։

Հետագա զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականին մաթեմաթիկոս Էլիակիմ Գաստինգս Մուրը ապացուցեց վերջավոր դաշտերի դասակարգման թեորեմ, որը հաստատում էր, որ յուրաքանչյուր վերջավոր դաշտ հանդիսանում է Գալուայի դաշտ, այսինքն՝ անդամներով յուրաքանչյուր դաշտ իզոմորֆ է -ից գործակիցներով բազմանդամների և աստիճանի չբերվող բազմանդամի հանման մոդուլի դասի դաշտին[24]։ Այդ տարի էլ կատարվում է վերջավոր դաշտերին աքսոմատիկ մոտեցում ցուցաբերելու առաջին փորձը, որը իրականացրել է Հենրիխ Մարտինը, ով իր աշխատանքում փորձել է համատեղել մաթեմատիկայի տարբեր ճյուղերում առաջացած հասկացությունները, այդ թվում նաև վերջավոր դաշտերի հասկացությունը[25]։ Այնուհետև, 1905 թվականին, Ժոզեֆ Վեդդերբյորնը ապացուցում է Վեդդերբյորնի թեորեմն այն մասին, որ յուրաքանչյուր վերջավոր մարմին կոմուտատիվ է, այսինքն՝ դաշտ է համարվում։ Աքսիոմատիկ դաշտի ժամանակակից սահմանումը (վերջավոր դաշտերով որպես մասնավոր դեպք) պատկանում է Էրնեստ Շտայնիցին և շարադրվել է նրա 1910 թվականի աշխատությունում[26]։

Դիոֆանտյան հավասարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոֆանտովի հավասարումը հանդիսանում է ամբողջ գործակիցներով հավասարում, որտեղ փոփոխականները նաև ընդունում են ամբողջ թվի արժեքներ։ Նման հավասարումների քննարկման մեծ ալիք է առաջացրել Ֆերման՝ ձևավորելով իր թեորեմները։ Ֆերմայի թեորեմը պնդում է, որ եթե պարզ թիվ է, որը չի հանդիսանում մեկ այլ բաժանարար, ապա ։ Վերջավոր դաշտերի տեսության մեջ այս տեսությունը հանդիսանում է Լագրանժի թեորեմի ակնհայտ հետևանք, որը կիրառվում է տարրով ծնված մուլտիպլիկատիվ ենթախմբի նկատմամբ, քանի որ դաշտի ամբողջ մուլտիպլիկատիվ խումբը բաղկացած է տարրերից[5]։

Ֆերման նկատել է, որ միակ պարզ թվերը, որոնք կարող են ներկայացնել երկու քառակուսիների գումարով, դրանք այն պարզ թվերն են, որոնք տալիս են 1 մնացորդ 4-ի վրա բաժանելիս։ Մասնավորապես, նա նշում է, որ

1640 թվականի դեկտեմբերի 25-ին թվագրված իր նամակում Մարենա Մերսեննուին Ֆերման առաջարկում է լուծել հավասարումը[27]։

Հուլիոս Դեդեկինդը ուսումնասիրել է այս հավասարումը վերջավոր դաշտում, որտեղ այն ընդունում է այս տեսքը ։ Եթե , ապա հավասարումը տրիվյալ է։ Հակառակ դեպքում, երկու մասերը կարելի է բաժանել -ի և փոփոխելով ստանալ տեսքի հավասարում։ Բազմապատկելով -ով ստացվում է հավասարումը։ -ը համարելով 4 կարգի մուլտիպլիկատիվ ենթախմբի գեներատոր, p-ի վրա կարելի է ստանալ անհրաժեշտ և բավարար պայմաններ, որոնց դեպքում հավասարումը ունի լուծում։ Ֆերմա — Էյլեր թեորեմի հետագա ապացույցը, որը տարել է Դեդեկինդը, չի օգտագործում վերջավոր դաշտերի հասկացություններ և այն կարելի է գտնել համապատասխան հոդվածում[28]։

Ուղղիչ կոդերի տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղիչ կոդերի տեսության ստեղծման տարի է համարվում 1948 թվականը, երբ հրապարակվել Է Կլոդ Շենոնի հոդվածը, որում նա ցույց է տալիս, որ որևէ ալիքով ինֆորմացիայի փոխանցման ժամանակ սխալների առկայությունը այդ թվում կախված է ալիքի փոխանցման արագության և անցանելիության կարողության հարաբերակցությունից։ Փոխանցման արագությունը պետք է լինի ավելի անցանելիության կարողությունից բարձր։ Շենոնը ապացույցներ է ներկայացրել, սակայն դրանք ճանաչվել են ոչ անկախ[29]։

Ռիչարդ Հեմինգն առաջարկել է կառուցողական մոտեցում, դրանով իսկ տվյալ թեմատիկային վերաբերվող հոդվածներին զարգացման վեկտոր հաղորդելով։ Իր աշխատանքում Հեմինգը ստեղծել է պարզ կոդ, որը որոշակի ձևով ուղղում է սխալները։ Հեմինգն ուղղիչ կոդերը դիտարկում է միայն դաշտի վրա[30]։ Շուտով նմանատիպ կոդեր ստեղծվեցին կամայական վերջնական դաշտերի վրա 1949 թվականին Գոլեյում[31]։ Սակայն այդ տեսության մեջ ամենամեծ ներդրումը այնուամենայնիվ Հեմինգին է պատկանում[30]։

Ծածկագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջնավոր դաշտերը լայն կիրառություն են ստացել ծածկագիտության մեջ։ Հիմնարար աշխատանք է համարվում ծածկագրության մասին բաց բանալիով Դիֆֆի և Հելմանի հոդվածը, որի մեջ ներկայացված է բանալիների փոխանակման արձանագրություն[4]։ Այս աշխատանքում օգտագործվել են որոշակի տեսքի վերջավոր դաշտեր։ Ավելի ուշ ի հայտ եկան վերջավոր դաշտերի վրա հիմնված բազմաթիվ կրիպտոգրաֆական արձանագրություններ և կրիպտոգրաֆական համակարգեր։ Դրանց թվին են պատկանում Էլ-Գամալի սխեման, Advanced Encryption Standard[32], Շնորրի սխեման, Չաումայի (կույր ստորագրություն) ալգորիթմը, XTR կրիպտոգրաֆական համակարգը և շատ ուրիշներ։ Ժամանակակից կրիպտոգրաֆիայի մեջ հիմնական օբյեկ հանդիսացող Էլիպտական կորերի վրա հիմնված ալգորիթմները նույնպես օգտագործում են վերջավոր դաշտեր[33]։

Բացի այդ, հաճախ կոդավորման որակը կախված է մեծ պարզ թվերի արագ գեներացնելու կարողությունից։ Համապատասխանաբար, խնդիր է ծագում թվի՝ պարզ արտադրիչների վերլուծման ալգորիթմի կառուցման (այս կամ այն թվի պարզության որոշում)։ Միխայել Ռաբինը հրապարակել է ուսումնասիրություն, որում նա առաջարկում է պարզության թեստ՝ հիմնված դաշտի մուլտիպլիկատիվ խմբի հատկությունների վրա[33]։

Տիեզերական զոնդ «Վոյաջեր»

1960 թվականին Ռեյ Բոուզը և Ռոյ-Չոուդխուռին հրապարակեցին աշխատանք, որում հետազոտել են բազմանդամների ընտանիքը վերջավոր դաշտում։ Ալեքսիս Հոկվինգն ընդհանրացրեց նրանց տեսությունը, ինչը հանգեցրեց ԲՉՀ կոդի ստեղծմանը, որի մասնավոր դեպքը Ռիդ - Սոլոմոնի հայտնի կոդն է, որը ունի շատ լայն կիրառություն։ Այն օգտագործվում է ձայնագրման և ընթերցման ժամանակ՝ օպերատիվ հիշողության կարգավորիչներում, տվյալների արխիվացման, ինֆորմացիայի կոշտ սկավառակների (ECC) և CD/DVD վրա ձայնագրման համար։ Հատկանշական է, որ տեղեկատվության զգալի ծավալի վնասման կամ սկավառակային կրիչի մի քանի հատվածների վնասման դեպքում Ռիդա - Սոլոմոնի կոդը թույլ է տալիս վերականգնել կորցրած տեղեկատվության մեծ մասը։ ԲՉՀ կոդը օգտագործվում է ՆԱՍԱ -ի որոշ զոնդերի (ինչպիսին է Վոյաջերը[34]) կապի համակարգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Лидл, Нидеррайтер, 1988, էջ 68
  2. 1 2 3 Лидл, Нидеррайтер, 1988, էջ 66
  3. 1 2 3 4 Лидл, Нидеррайтер, 1988, էջ 5
  4. 1 2 Diffie, Hellman, 1976
  5. 1 2 3 Ю.И.Журавлев, Ю.А.Флеров, М.Н.Вялый. Дискретный анализ. Основы высшей алгебры. — М.: МЗ Пресс, 2007. — С. 151. — 224 с.
  6. ↑ Лидл, Нидеррайтер, 1988, էջ 69-70
  7. ↑ Лидл, Нидеррайтер, 1988, էջ 71
  8. ↑ Лидл, Нидеррайтер, 1988, էջ 119
  9. ↑ Лидл, Нидеррайтер, 1988, էջ 121
  10. ↑ Лидл, Нидеррайтер, 1988, էջ 65
  11. ↑ Егоров А. А. Сравнения по модулю и арифметика остатков // Квант. — 1970. — № 5. — С. 28—33.
  12. ↑ Винберг, 2011, էջ 32
  13. ↑ Лидл, Нидеррайтер, 1988, էջ 67-68
  14. ↑ Винберг, 2011, էջ 409
  15. ↑ Лидл, Нидеррайтер, 1988, էջ 51, 66
  16. ↑ Габидулин Э. М., Кшевецкий А. С., Колыбельников А. И., Владимиров С. М. Защита информации. Учебное пособие. Версия от 22 ноября 2015 года. — С. 249.
  17. ↑ Mullen, Gary L.; Panario, Daniel Handbook of Finite Fields. — CRC Press, 2013. — ISBN 978-1-4398-7378-6
  18. ↑ Ю.И.Журавлев, Ю.А.Флеров, М.Н.Вялый. Дискретный анализ. Основы высшей алгебры. — М.: МЗ Пресс, 2007. — С. 152. — 224 с.
  19. ↑ Лидл, Нидеррайтер, 1988, էջ 10
  20. ↑ Evariste Galois (1830), Sur la théorie des nombres. Bulletin des sciences mathématiques de M. Férussac 13, pp 428—435 (1830)
  21. ↑ Бурбаки Н. Очерки по истории математики / пер. с фр. И. Г. Башмаковой под ред. К. А. Рыбникова. — М.: ИЛ, 1963. — С. 102.
  22. ↑ Israel Kleiner. A History of Abstract Algebra. — Birkhäuser, 2007. — С. 70. — 168 с. — ISBN 978-0-8176-4684-4
  23. ↑ G. Frei. The Unpublished Section Eight: On the Way to Function Fields over a Finite Field. — Goldstein Schappacher Schwermer, 2007. — С. 159-198.
  24. ↑ Moore, Eliakim Hastings. A doubly-infinite system of simple groups // Chicago Congr. Papers. — 1896. — P. 208-242. Архивировано из первоисточника 19 նոյեմբերի 2015.
  25. ↑ H. Weber, " Die allgemeinen Grundlagen der Galois’schen Gleichungstheorie ", Mathematische Annalen, vol. 43, 1893, p. 521—549
  26. ↑ Ernst Steinitz, " Algebraische Theorie der Körper ", Journal für die reine und angewandte Mathematik, vol. 137, 1910, p. 167—309 (ISSN 0075-4102)
  27. ↑ Ю.И.Журавлев, Ю.А.Флеров, М.Н.Вялый. Дискретный анализ. Основы высшей алгебры. — М.: МЗ Пресс, 2007. — С. 38. — 224 с.
  28. ↑ R. Dedekind, Supplément XI des Leçons en théorie des nombres de Dirichlet, 1894
  29. ↑ Шеннон, К. Математическая теория связи // Работы по теории информации и кибернетике. — М.: Издательство иностранной литературы, 1963. — С. 243—332.
  30. 1 2 Хэмминг, К. Коды с обнаружением и исправлением ошибок. — М.: Издательство иностранной литературы, 1956. — С. 7-23.
  31. ↑ Golay M. J. E. Notes on digital coding // Proceedings IRE. 1949. V. 37, P.657.
  32. ↑ О.С Зензин, М.А. Иванов Стандарт криптографической защиты - AES. Конечные поля.. — КУДИЦ-Образ, 2002. — С. 41 - 78. — 176 с. — ISBN 5-93378-046-4
  33. 1 2 Анатолий Болотов, Сергей Гашков, Александр Фролов, Анатолий Часовских Элементарное введение в эллиптическую криптографию. Алгебраические и алгоритмические основы. — КомКнига, 2006. — С. 390 — 398. — 527 с. — ISBN 5-484-00443-8
  34. ↑ Bose R. C., Ray-Chaudhuri D. K. On a class of error-correcting binary group codes // Inform. Control. — vol. 3. — mars 1960. — p. 68—79.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]