Վեներայի ծնունդը (նկար, Բուգրո)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեներայի ծնունդը (այլ կիրառումներ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ուիլյամ Բուգրո |
տարի | 1879 |
բարձրություն | 300 սանտիմետր |
լայնություն | 218 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | նյու և դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Լյուքսեմբուրգի թանգարան, Գեղարվեստի թանգարան (Նանտ) և Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
սեփականատեր | Ֆրանսիա |
հիմնական թեմա | Վեներա Անադիոմենա |
մակագրություն | W. Bouguereau 1879 |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Վեներայի ծնունդը» (անգլ.՝ La Naissance de Vénus), ուշ ակադեմիստ նկարիչ Ուիլյամ Բուգրոյի նկարը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված է ոչ թե հենց ծովից ծնունդը, այլ բաց ծովից խեցու մեջ Կիպրոսի Պաֆոս Վեներայի տեղափոխությունը։ Նկարի կենտրոնում Վեներայի մարմինն է՝ մերկ կանգնած խեցու վրա[1]։ Խեցին Վեներայի պատկերումն ուղեկցող տիպական խորհրդանշան է։Այն նշանակում է բերրիություն, զգայական հաճույք և սեռականություն։ Սյուժեն և պատկերումը հիշեցնում են Սանդրո Բոտիչելլիի համանուն նկարը, ինչպես նաև Ռաֆայել Սանտիի «Գալատեայի հաղթանակը» կտավը։ Նկարի գծերը ոլորուն են, փափուկ և նուրբ։ Գունապնակը հիմնականում բաց է, սպիտակի և կապույտի միջակայքում, որոնք խորհրդանշում են մաքրություն և աստվածային ծագում։ Նկարիչը ակնհայտ շեշտադրում է արել Վեներայի մարմնին՝ մյուս կերպարներին թողնելով ստվերում։ Նկարում երկինքն ամպամած է, այն ամպրոպ է նախագուշակում, ինչը կարող է լինել ինչպես դժվարությունների, սպասվող սիրո խորհրդանշան, այնպես էլ ուղղակի օպտիկական էֆեկտ, որպեսզի բացատրվի, թե ինչու են կտավի կերպարների մեծ մասը պատկերված ստվերի մեջ։
Ներկայումս նկարը ցուցադրվում է Փարիզի Օրսե թանգարանում։
Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Salon de la Société des artistes français, Փարիզ, Ֆրանսիա, 1879
- William Bouguereau : 1825—1905, Փարիզ, Ֆրանսիա, 1984
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «William Bouguereau. The birth of Venus. La naissance de Venus c1879»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-23-ին։ Վերցված է մարտի 21, 2012
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Crespelle Jean-Paul, Les Maîtres de la belle époque, Paris, 1966
- Adhémar Hélène [sous la direction de], Chronologie Impressionniste : 1803—1905, Paris, 1981
- Gaudieri Alexander V. J. — Burollet Thérèse — Atkinson Tracy, William Bouguereau 1825—1905 [cat. exp.], Paris, 1984
- Compin Isabelle — Roquebert Anne, Catalogue sommaire illustré des peintures du musée du Louvre et du musée d’Orsay, Paris, 1986
- Compin Isabelle — Lacambre Geneviève — Roquebert Anne, Musée d’Orsay. Catalogue sommaire illustré des peintures, Paris, 1990
- Lobstein, Dominique, Les Salons au XIXe siècle. Paris, capitale des arts, Paris, 2006