Սավառնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճախրաթիռի թռիչք

Սավառնում, ճախրում, օդի վերընթաց հոսանքներում ճախրաթիռի թռիչք, որի ժամանակ այն վեր է բարձրանում կամ շարժվում նույն բարձրության վրա։ Սավառնել հնարավոր է այն դեպքում, երբ վերընթաց հոսանքի ուղղագիծ արագությունը գերազանցում է հանդարտ մթնոլորտում ճախրաթիռի վայրէջքի արագությանը։ Սավառնել իրականացվում է բարձրությունների լանջերի՝ քամիներով շրջահոսվելու հետևանքով առաջացած վերընթաց հոսանքներում, երկրի մակերևույթի անհավասար տաքացումից առաջացած ջերմային հոսանքներում և լեռնաշղթաների շուրջն առկա ալիքային հոսանքներում։ Սավառման միջոցով ճախրաթիռը երբեմն անցնում է հարյուրավոր կմ-եր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 205 CC-BY-SA-icon-80x15.png