Վալերի Ռյումին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Ռյումին
Валерий Викторович Рюмин

Ռյումին Վալերի
Բնօրինակ անուն ազգանուն Валерий Викторович Рюмин
Ի ծնե Ռյումին Վալերի Վիկտորովիչ
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն Տիեզերագնաց-օդաչու
Առաքելություն «Սոյուզ-25»
«Սոյուզ-32»
«Սոյուզ-35»
«Սոյուզ-36»
«Սոյուզ-37»
«Սոյուզ-38»
Բաց տիեզերքում անցկացրած ժամանակը 371 օր, 16 ժամ, 24 րոպե, 29 վայրկյան
Ծնվել է օգոստոսի 16, 1939(1939-08-16)[1]
Ծննդավայր Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել է հունիսի 6, 2022(2022-06-06)[2] (82 տարեկան)
Մահվան վայրը Միտիշչի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Ազգություն ռուս
Ամուսին Yelena Kondakova?
Պարգևներ

Վալերի Վիկտորովիչ Ռյումին (ռուս.՝ Валерий Викторович Рюмин, օգոստոսի 16, 1939(1939-08-16)[1], Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 6, 2022(2022-06-06)[2], Միտիշչի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1979, 1980), Հունգարիայի ժողովրդական Հանրապետության (1980), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության աշխատանքի (1980), Կուբայի Հանրապետության հերոս (1980

Ծնվել է 1939 թվականի օգոստոսի 16-ին՝ Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում։ Տիեզերագնացների ջոկատում է ընգրկվել 1973 թվականին։ Ավարտել է Մոսկվայի անտառատեխինստիտուտը։

1977 թվականի հոկտեմբերի 9-11-ին Վլադիմիր Կովալյոնոկի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-25» տիեզերանավով։ 1979 թվականի փետրվարի 25-ին, Վլադիմիր Լյախովի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-32» տիեզերանավով, և թռիչքը տևել է մինչև 1979 թվականի օգոստոսի 19-ը (175 օր)։ 1980 թվականի ապրիլի 9-ին Լեոնիդ Պոպով հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-35» տիեզերանավով։ Ապրիլի 10-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ- 6»—«Պրոգրես-8» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Աալյուտ-6» ուղեծրակայանով։ Վերջինին թռիչքի ընթացքում կցվել են «Սոյուզ-36» (մայիսի 27-ին տիեզերագնացներ՝ Վալերի Կուբասով, Բերտալան Ֆարկաշ), «Սոյուզ Տ-2» (հունիսի 5-ին տիեզերագնացներ՝ Յուրի Մալիշև, Վլադիմիր Ակսյոնով), «Սոյուզ-37» (հուլիսի 24-ին տիեզերագնացներ՝ Վիկտոր Գորբատկո, Ֆամ Տուան), «Սոյուզ-38» (սեպտեմբերի 19-ին տիեզերագնացներ՝ Յուրի Ռոմանենկո, Առնալդո Տամայո Մենդես) տիեգերանավերը՝ «Պրոգրես-9, 10,11» ավտոմատ բեռնափոխադրական տիեզերանավերը։ 1980 թվականի հոկտեմբերի 11-ին Լեոնիդ Պոպովի հետ վայրէջք է կատարել «Սոյուզ-37» տիեզերանավով (թռիչքը տևել է 185 օր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Рюмин Валерий Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Скончался космонавт Валерий Рюмин

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Ռյումին» հոդվածին։