Ֆամ Տուան
Ֆամ Տուան վիետ․՝ Phạm Tuân | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1947 (78 տարեկան) |
Ծննդավայր | Quốc Tuấn, Հյուսիսային Վիետնամ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան |
Մասնագիտություն | տիեզերագնաց, սպա և airman |
Զբաղեցրած պաշտոններ | Վիետնամի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Վիետնամի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ֆամ Տուան (վիետ․՝ Phạm Tuân, փետրվարի 14, 1947, Quốc Tuấn, Հյուսիսային Վիետնամ), վիետնամցի տիեզերագնաց-օդաչու, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Զինված ուժերի (1972) և Աշխատանքի (1980) հերոս, ԽՍՀՄ հերոս (1980), գեներալ-լեյտենանտ, առաջին վիետնամցի տիեզերագնացն է։
1979 թվականից Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով՝ «Սոյուզ» տիեզերանավով և «Սալյուտ» ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980 թվականի հուլիսի 23-ին, Վիետնամում առաջինը, Վիկտոր Գորբատկոյի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ-37» տիեզերանավով։ Հուլիսի 24-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6» - «Սոյուգ-36» (տիեզերագնացներ Լ․ Ի․ Պուկով, Վ․ Վ․ Ռյումին) ուղեծրային համալիրին։
Ֆամ Տուանը Վիկտոր Դորբատկոյի հետ վայրէջք է կատարել հուլիսի 31-ին, «Սոյուզ-36» տիեզերանավով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Լե Տհի Ֆիոնգ Տիենի հետ, ունի 2 երեխա։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆամ Տուան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |