Առնալդո Տամայո Մենդես
|
Arnaldo Tamayo Méndez | |||
Կուբայի փոստային նամականիշ, 1981 թ. |
|||
| Բնօրինակ անուն ազգանուն | Arnaldo Tamayo Méndez | ||
| Ի ծնե | Առնալդո Տամայո Մենդես | ||
| Պետություն | |||
| Մասնագիտություն | Տիեզերագնաց-օդաչու | ||
| Զինվորական կոչում | բրիգադային գեներալ | ||
| Առաքելություն | |||
| Տիեզերքում անցկացրած ժամանակը | 7 օր, 20 ժամ, 43 րոպե | ||
| Ծնվել է | հունվարի 29, 1942 (83 տարեկան) | ||
| Ծննդավայր | |||
| Պարգևներ | Ազգային շքանշան «Playa Girón» | ||

Առնալդո Տամայո Մենդես անգլ.՝ Arnaldo Tamayo Méndez, հունվարի 29, 1942, Գուանտանամո, Կուբա), կուբացի տիեզերագնաց օդաչու, Կուբայի հանրապետության հերոս (1980), Խորհրդային Միության հերոս (1980), փոխգնդապետ։
Ավարտել է Կուբայի Տեխնոլոգիական ինստիտուտը, ծառայել հանրապետության հեղափոխական զինված ուժերում։ 1961 թվականին գործուղվել է ԽՍՀՄ, սովորել բարձրագույն ավիացիոն ուսումնարանում, ապա շարունակել ծառայությունը Կուբայի հեղափոխական զինված ուժերում։ 1978 թվականից Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով «Սոյուզ» տիեզերանավով և «Սալյուտ» ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980 թվականի սեպտեմբերի 19-ին Յուրի Ռոմանենկոյի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ-38» տիեզերանավով։ Մեպտեմբեր 19-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»—«Սոյուզ-37» (տիեզերագնացներ Լեոնիդ Պոպով, Վալերի Ռյումին) ուղեծրային համալիրի հետ, և թռիչքը շարունակվել է մինչև սեպտեմբերի 26-ը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 555)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնալդո Տամայո Մենդես» հոդվածին։ |
| ||||||||||