Վլադիմիր Կովալյոնոկ
|
| |||
Վլադիմիր Կովալյոնոկ Վասիլևիչ |
|||
| Բնօրինակ անուն ազգանուն | բելառուս․՝ Уладзімір Васільевіч Кавалёнак | ||
| Ի ծնե | Վլադիմիր Կովալյոնոկ Վասիլևիչ | ||
| Պետություն | |||
| Մասնագիտություն | Տիեզերագնաց-օդաչու | ||
| Զինվորական կոչում | |||
| Առաքելություն | «Սոյուզ-25», «Սոյուզ-29», «Սոյուզ Т-4», «Սալյուտ-6» | ||
| Տիեզերքում անցկացրած ժամանակը | 216 օր, 09 ժամ, 08 րոպե | ||
| Ծնվել է | մարտի 3, 1942 (84 տարեկան) | ||
| Ծննդավայր | գյուղ Բելոյե, Կրուպկիի շրջան, Մինսկի մարզ, ԲԽՍՀ, | ||
| Ազգություն | բելառուս | ||
| Պարգևներ | |||
Վլադիմիր Կովալյոնոկ Վասիլևիչ (բելառուս․՝ Уладзімір Васільевіч Кавалёнак (մարտի 3, 1942[1], Bielaje, Chaciuchoŭski sieĺsaviet, Chalopienicki rajon, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, գնդապետ, Խորհրդային Միության հերոս (1978), ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։ Տիեզերագնացների ջոկատում է 1967 թվականից։
1976 թվականին ավարտել է Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան։ 1977 թվականի հոկտեմբերի 9-11-ին, որպես հրամանատար, Վ. Վ. Ռյումինի հետ թռիչք է կատարել «Սոյուզ-25» տիեզերանավով։ 1978 թվականի հունիսի 15-ից նոյեմբերի 2-ը, որպես հրամանատար, Ա. Ս. Իվանչենկովի հետ թռիչք է կատարել «Սոյուզ-29» տիեզերանավով, որը 1978 թվականի հունիսի 17-ին կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին։
140 օր 14 ժ 48 ր տևած թռիչքի ընթացքում ուղեծրային կայանին են կցվել «Պրոգրես» տիպի բեռնատրանսպորտային նավեր և «Սոյուզ-30» ու «Սոյուզ-31» տիեզերանավերը։ Վերադարձել է «Սոյուզ-31» տիեզերանավով։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշաններով, մեդալներով։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ковалёнок Владимир Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կովալյոնոկ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 626)։ |
- Խորհրդային Միության հերոսներ
- Վլադիմիր Կովալյոնոկ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Տիեզերագնացներ
- Մարտի 3 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Օդաչուներ
- Ռուս տիեզերագնացներ
- Խորհրդային տիեզերագնացներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային տիեզերագնաց-օդաչուներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Խորհրդային հուշագիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ պատգամավորներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Անձինք նամականիշերի վրա