Ռոմանենկո Յուրի Վիկտորովիչ (օգոստոսի 1, 1944(1944-08-01)[1][2], Q4228728?, Բուզուլուկսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ՍՍՀՄ տիեզերագնաց-օդաչու։ Սովետական Միության կրկնակի հերոս (1978, 1980), Կուբայի Հանրապետության հերոս (1980), գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1965 թվականից։ Տիեզերագնացների ջոկատում է 1970 թվականից։ Ավարտել է Չեռնիգովի բարձրագույն զինվորական ավիացիոն օդաչուական ուսումնարանը (1966)։ 1977 թվականի դեկտեմբերի 10-ին, Գ․ Մ․ Գրեչկոյի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-26» տիեզերանավով և «Սալյուտ-6» ուղեծրակայանով, որին կցվել են «Սոյուզ-27» (տիեզերագնացներ վ․ Ա․ Ջանիբեկով, Օ․ Գ․ Մակարով), «Սոյուզ-28» (տիեզերագնացներ Ա․ Ա․ Գուբարև, Վ․ Ռևէեկ), «Պրոգրես-1» բեռնատար փոխադրական տիեզերանավերը։ Տիեզերքում մնացել է 96 օր 20 ժ 20 ր։ 1980 թվականի սեպտ․ 18 թվականին Առնալդո Տամայո Մենդեսի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-38» տիեզերանավով։ Սեպտեմբերի 19-ին
տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»—«Աոյուզ-37» (տիեզերագնացներ Լ․ Ի․ Պոպով, Վ․ Վ․ ՌյուԱին) ուղեծրային համալիրին, և թռիչքը շարունակվել է մինչև սեպտեմբերի 26-ը։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։