Գեորգի Գրեչկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Գրեչկո
Georgy Grechko.jpg
Ծնվել էմայիսի 25, 1931(1931-05-25)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էապրիլի 8, 2017(2017-04-08)[2] (85 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԲալթյան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ, տիեզերագնաց, գրող և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրԷներգիա
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Կլեմենտ Գոտվալդի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ) Խորհրդային Միության հերոս Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ) Լենինի շքանշան Լենինի շքանշան ՉԽՍՀ հերոս Kirti Chakra? Q24829062? Ivan Efremov Prize? «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ և «Աշխատանքի վետերան» մեդալ
ԱնդամությունAll-Union Society of Philatelists?
Georgi Grechko Վիքիպահեստում

Գեորգի Միխայլովիչ Գրեչկո (ռուս.՝ Георгий Михайлович Гречко, մայիսի 25, 1931(1931-05-25)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 8, 2017(2017-04-08)[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1975, 1978), տեխնիկական գիտությունների թեկնածու (1967ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Գրեչկոն ծնվել է 1931 թվականի մայիսի 25-ին Լենինգրադում աշխատավորի ընտանիքում։ Մայրը ծնունդով Բելառուսիայի Չաշնիկի քաղաքից էր։ 1955 թվականին գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի մեխանիկական համալսարանը։ 1966 թվականից եղել է ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում։

Տիեզերական թռիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի հունվարի 11-ին Ալեքսեյ Գուբարևի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել դեպի տիեզերք՝ «Սոյուզ-17» փոխադրական տիեզերանավով։ 1975 թվականի հունվարի 12-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-4» ուղեծրային գիտակայանին (երկրամերձ ուղեծրում էր 1974 թվականի դեկտեմբերի 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալյուտ-4» ուղեծրակայանով։ Թռիչքի տևողությունը կազմել է 29 օր, 13 ժամ, 20 րոպե։ 1975 թվականի փետրվարի 9-ին, «Սոյուզ-17» փոխադրական տիեզերանավի և «Սալյուտ-4» կայանի տարակցումից հետո, անձնակազմը վայրէջք է կատարել «Սոյուզ-17» տիեզերանավով։

1977 թվականի դեկտեմբերի 10-ից 1978 թվականի մարտի 16-ը Յուրի Ռոմանենկոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել տիեզերք՝ «Սոյուզ-26» տիեզերանավով և «Սոյուզ-6» ուղեծրային գիտակայանով։ 9 օր, 10 ժամ տևած թռիչքի ընթացքում ուղեծրային գիտակայանին է կցվում «Սոյուզ-27» տիեզերանավը (անձնակազմ՝ Վլադիմիր Ջանիբեկով, Օլեգ Մակարով), «Պրոգրես-1» փոխադրական տիեզերանավը և «Սոյուզ-28» տիեզերանավը (անձնակազմ՝ Ալեքսեյ Գուբարև, Վլադիմիր Ռեմեկ)։ Վերադարձել է «Սոյուզ-27» տիեզերանավով։ Շնորհվել է Չեխոսլովական ԽՍՀ հերոսի կոչում։

1985 թվականի սեպտեմբերի 17-սեպտեմբերի 26-ը Գրեչկոն, որպես բորտինժեներ, հրամանատար Վլադիմիր Վասյուտինի և տիեզերագնաց-հետազոտող Ալեքսանդր Վոլկովի հետ երրորդ անգամ թռիչք է կատարում տիեզերք՝ «Սոյուզ Տ-14» տիեզերանավով և «Սալյուտ-7» ուղեծրային գիտակայանով։ «Սալյուտ-7»-«Սոյուզ Տ-13»-«Սոյուզ Տ-14» ուղեծրային համալիրում աշխատանքն իրականացնելուց հետո Երկիր է վերադառնում Վլադիմիր Ջանիբեկովի հետ՝ «Սոյուզ Տ-13» տիեզերանավով։ Կատարելով այդ թռիչքը 54 տարեկան հասակում, նա 13 տարի շարունակ համարվում էր ԽՍՀՄ/Ռուսաստանի ամենատարեց մարդը, ով եղել է տիեզերքում (1955 թվականին այդ ձեռքբերումը կրկնեց Գենադի Ստրեկալովը, իսկ 1998 թվականին՝ անցավ Վալերի Ռյումինը

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոսպորտի վարպետ, ունի պարաշյուտային սպորտի առաջին կարգ (64 ցատկ), սավառնարվեստի և հրաձգության երկրորդ կարգ, ինքնաթիռային սպորտի երրորդ կարգ[3]։

1977-1990 թվականներին «Այս ֆանտաստիկ աշխարհը» հեռուստածրագրի հաղորդավար։

Ռեժիսոր Պավել Արսենովի «Մանուշակագույն գունդ» (1987) ֆիլմի գլխավոր խորհրդական, եղել է նաև ռեժիսոր Բորիս Իվչենկոյի «Երկվորյակների համաստեղության տակ» ֆիլմի (1979) խորհրդականը։

Նկարահանվել է «Не послать ли нам... гонца?» (1998) ֆիլմում՝ իր դերում։

2005 թվականի հունիսի 28-ին հասարակության 50 այլ ներկայացուցիչների հետ ստորագրել է «ЮКОС» նավթային ընկերության նախկին ղեկավարներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված նամակը[4]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Земля — наш дом во Вселенной» (Г. М. Гречко, А. И. Мелуа, А. Б. Пешков, Н. П. Селиванов, 1983, Стройиздат)
  • «В кадре — планета» (Г. М. Гречко, А. И. Мелуа, 1984, Советская Россия)
  • «Старт в неизвестность» (Г. М. Гречко, 1989, Правда)
  • «Космонавт № 34. От лучины до пришельцев» (Г. М. Гречко, 2013, ОЛМА Медиа Групп)
  • «С. П. Королёв. Энциклопедия жизни и творчества» - под редакцией В. А. Лопота, РКК "Энергия" им. С. П. Королёва, 2014 г. ISBN 978-5-906674-04-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 210 CC-BY-SA-icon-80x15.png