Բորիս Իվչենկո
Արտաքին տեսք
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1941[1] |
Ծննդավայր | Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունիսի 28, 1990[1] (49 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և դերասան |
Բորիս Իվչենկո (ուկրաիներեն՝ Бори́с Ві́кторович І́вченко, հունվարի 29, 1941[1], Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 28, 1990[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային դերասան և կինոռեժիսոր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ՈւԽՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր և սցենարիստ Վիկտոր Իվչենկոյի և նրա առաջին կնոջ` դերասանուհի Օլգա Նոժկինայի ընտանիքում։
1966 թվականին ավարտել է Ի. Կարպենկո-Կարովի անվան թատերական արվեստի Կիևի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (սովորել է հոր` Վ. Ի. Իվչենկոյի արվեստանոցում)։
1966-1990 թվականներին Կիևի Ա. Պ. Դովժենկոյի անվան կինոստուդիայում աշխատել է որպես ռեժիսոր։ Թաղված է հոր կողքին, Կիևի Բայկովո գերեզմանատանը։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 - Արտակարգ պատահար - դրվագային դեր
- 1960 - Ամրոց անիվների վրա - դրվագային դեր
- 1960 - Մարդկային արյունը ջուր չէ - Լիֆեր
- 1961 - Դմիտրո Գորիցվիտ - Լիֆեր Սազոնենկո
- 1979 - Վավիլոն XX - Չերնեց
Ռեժիսորական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 - Աննիչկա
- 1971 - Օլեսյա
- 1972 - Կորած պատվոգիր
- 1973 – Երբ մարդը ժպտում է
- 1974 - Մարինա
- 1976 – Հողի հիշողությունը
- 1979 – Երկվորյակների համաստեղության տակ
- 1981 – Դեկտեմբերյան երկու օր
- 1982 – Աստղային գործուղում
- 1983 – Անակնկալ նետում
- 1990 – Անհավանական պատմություններ Իվանի մասին
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 - «Բայոնի ոսկե աշտարակ»[3] մրցանակ միջազգային կինոփառատոն, Կամբոջա, «Աննչկա» ֆիլմի համար, 1968 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Івченко Борис Вікторович (укр.) // Енциклопедія сучасної України — Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
- ↑ https://www.kinokopilka.pro/people/51047-boris-ivchenko Արխիվացված 2023-01-22 Wayback Machine Борис Викторович Ивченко
- ↑ Կես կիլոգրամ մաքուր ոսկի
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «У роботі був делікатним і до безумства скромним»(չաշխատող հղում)
|