Jump to content

Վլադիմիր Ջանիբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ջանիբեկով
ռուս.՝ Владимир Джанибеков
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1942(1942-05-13)[1] (83 տարեկան)
ԾննդավայրԻսկանդեր, Bostanliq District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունTashkent Suvorov Military School? (1960), Սանկտ Պետերբուրգի համալսարան և Եյսկի բարձրագույն ավիացիոն օդաչուական ուսումնարան (1965)
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց, քաղաքական գործիչ, նկարիչ և փոստային բացիկների դիզայներ
ԱշխատատուՏոմսկի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս Խորհրդային Միության հերոս
Բարեկամության շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Հունգարիայի Հանրապետության դրոշի շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ Մոնղոլական ժողովրդական հանրապետության հերոս
Սուխբաաթարի օրդեն
ՆԳՆ վաստակավոր աշխատակից
«Դուստլիկ» շքանշան
և ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Vladimir Dzhanibekov Վիքիպահեստում
Վ. Ջանիբեկովը և Օ. Մակարովը ԽՍՀՄ փոստային նամականիշի վրա, 1978 թ., 4 կոպեկ

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Ջանիբեկով (ռուս.՝ Владимир Александрович Джанибеков, մայիսի 13, 1942(1942-05-13)[1], Իսկանդեր, Bostanliq District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու։ Խորհրդային Միության կրկնակի հերոս (1978, 1981), ավիացիայի գեներալ-մայոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Եյսկի բարձրագույն ավիացիոն օդաչուական ուսումնարանը (այժմ՝ Վ․ Մ․ Կոմարովի անվան)։ Տիեզերագնացների ջոկատում է 1970 թվականից։

1978 թվականի հունվարի 10-16-ին, Օլեգ Մակարովի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-27» տիեզերանավով և «Սոյուզ-26» (տիեզերագնացներ Յուրի Ռոմանենկո, Գեորգի Գրեչկո) տիեզերանավին կցված «Սալյուտ-6» ուղեծրակայանով։ Վայրէջք է կատարել «Սոյուզ-26» տիեզերանավով։

1981 թվականի մարտի 23-30-ին, մոնղոլ հետազոտող տիեզերագնաց Ժուգդերդեմիդիյն Գուռագչայի (մոնղ.՝ Жүгдэрдэмидийн Гүррагчаа) հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-39» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ Տ-4» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1981 թվականի մարտի 13-ից, տիեզերագնացներ Վլադիմիր Կովալյոնոկ, Վիկտոր Սավինիխ

1982 թվականի հունիսի 24-ից հուլիսի 2-ին, Ալեքսանդր Իվանչենկովի և ֆրանսիացի հետազոտող տիեզերագնաց Ժան-Լու Կրետիենի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-6» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ-7», «Սոյուզ Տ-5» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1982 թվականի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Անատոլի Բերեզովոյ, Վալենտին Լեբեդև)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Джанибеков Владимир Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ջանիբեկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 476