Գենադի Ստրեկալով
| Գենադի Ստրեկալով | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 26, 1940[1] |
| Ծննդավայր | Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | դեկտեմբերի 25, 2004[2] (64 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Օստանկինյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1965) |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
| Մասնագիտություն | ճարտարագետ, տիեզերագնաց և flight engineer |
| Աշխատատու | Էներգիա |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ստրելակով Գենադի Միխայլովիչ (ռուս.՝ Геннадий Михайлович Стрекалов, հոկտեմբերի 26, 1940[1], Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2004[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս տիեզերագնաց-օդաչու, բորտինժեներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1980, 1984), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական․ ուսումնարանը (1965), աշխատել կոնստրուկտորական բյուրոյում։ 1980 թվականի նոյեմբերի 27-ին Լեոնիդ Կիզիմի և Օլեգ Մակարովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-3» տիեզերանավով։ Նոյեմբերի 28-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին, և թռիչքը շարունակվել է մինչև դեկտեմբերի 10-ը։ 1983 թվականի ապրիլի 20-22-ին, որպես բորտինժեներ, Վլադիմիր Տիտովի և Ալեքսեյ Սերեբրովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-8» տիեզերանավով։ 1984 թվականի ապրիլի 3-ին, որպես բորտինժեներ, Յուրի Մալիշև ի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ռակեշ Շարմայի հետ, Ստրելակովը երրորդ տիեզերական թռիչքն է կատարել «Սոյուզ Տ-11» տիեզերանավով։ Ապրիլի 4-ին տիեզերանավը կցվել է ուղեծրում գտնվող «Սալյուտ- 7»-«Սոյուզ Տ-10» ուղեծրային համալիրին։ Ապրիլի 10-ին «Սոյուզ Տ-10» տիեզերանավն անջատվել է համալիրից, և ապրիլի 11-ին Ստրելակովը (անձնակազմի հետ) վերադարձել է Երկիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 154)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Ստրեկալով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Դեկտեմբերի 25 մահեր
- 2004 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս տիեզերագնացներ
- Խորհրդային տիեզերագնացներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Քաղցկեղից մահացածներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Խորհրդային տիեզերագնաց-օդաչուներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս ճարտարագետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- Անձինք նամականիշերի վրա