Jump to content

Վլադիմիր Տիտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Տիտով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Տիտով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 28, 1958(1958-07-28) (65 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) և Պատվո շքանշան

Վլադիմիր Տիտով (ռուս.՝ Влади́мир Генна́диевич Тито́в, հուլիսի 28, 1958(1958-07-28)), ռուս դիվանագետ։ 2013 թվականի ապրիլի 22-ից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, Արտակարգ և լիազոր դեսպան (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է անգլերեն և շվեդերեն լեզուներին։

ԱԳՆ համակարգում է 1980 թվականից։

  • 1993-1997 թվականներին՝ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 1997-1999 թվականներին՝ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն։
  • 1999-2004 թվականներին՝ Բուլղարիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2004-2005 թվականներին՝ կադրերի դեպարտամենտի տնօրեն, ԱԳՆ կոլեգիայի անդամ։
  • 2005 թվականի հոկտեմբերի 19-ից-2013 թվականի ապրիլի 22-ը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[3][4]։
  • 2009-2012 թվականներին՝ պատմության կեղծման փորձերին հակազդելու հանձնաժողովի անդամ ՝ ի վնաս Ռուսաստանի շահերի։

2013 թվականի ապրիլի 22-ից՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Որպես նախարարի տեղակալ՝ համակարգում է եվրոպական երկրների հետ հարաբերությունները և վարչական հարցերը[4]։

Ամուսնացած է։ Ունի որդի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան (2008 թվականի հուլիսի 3)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիրը (2011 թվականի հունիսի 12)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014 թվականի մայիսի 2)՝ ձեռք բերված աշխատանքային հաջողությունների, Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման, հումանիտար ոլորտում մատուցած ծառայությունների, օրինականության և իրավակարգի ամրապնդման, ակտիվ հասարակական գործունեության, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[7]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2018 թվականի հուլիսի 16)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի համար[8]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հոկտեմբերի 4)[9]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվականի փետրվարի 10)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 31.12.1999 г. № 1776 «О назначении Титова В. Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Болгарии»
  2. Указ Президента Российской Федерации от 25.05.2004 г. № 673 «О Титове В. Г.»
  3. Указ Президента Российской Федерации от 19.10.2005 г. № 1220 «О заместителе Министра иностранных дел Российской Федерации»
  4. 4,0 4,1 Указ Президента Российской Федерации от 22.04.2013 г. № 374 «О первом заместителе Министра иностранных дел Российской Федерации»
  5. Указ Президента Российской Федерации от 03.07.2008 № 1038
  6. Распоряжение Президента Российской Федерации от 12.06.2011 г. № 391-рп «О награждении Почетной грамотой Президента Российской Федерации Титова В. Г.»
  7. Указ Президента Российской Федерации от 02.05.2014 г. № 290 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. Указ Президента Российской Федерации от 16.07.2018 г. № 431 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. Указ Президента Российской Федерации от 04.10.1994 г. № 1973 «О присвоении Титову В. Г. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  10. Указ Президента Российской Федерации от 10.02.2004 г. № 178 «О присвоении Титову В. Г. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Տիտով» հոդվածին։