Լեոնիդ Պոպով
Լեոնիդ Պոպով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1945 (78 տարեկան) |
Ծննդավայր | Ալեկսանդրիա, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Չեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1968), Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1976) և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Մասնագիտություն | օդաչու, տիեզերագնաց և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Leonid Popov Վիքիպահեստում |
Պոպով Լեոնիդ Իվանովիչ (օգոստոսի 31, 1945, Ալեկսանդրիա, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1980-1981), Հունգարիայի ժողովրդական Հանրապետության 1980, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության աշխատանքի 1980, Կուբայի Հանրապետության 1980, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության (1981) հերոս, փոխգնդապետ։
Տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1971 թվականին։ Ավարտել է Չեռնիգովի օդաչուների բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարանը 1968, Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան 1976։ 1980 թվականի ապրիլի 9-ին, Վալերի Ռյումինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-35» տիեզերանավով։
Ապրիլի 10-ին տեիզերանավը կցվել է «Սալյուտ-6» - «Պրոգրես-8» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Մալյուտ-6» ուղեծրակայանով, որին թռիչքի ընթացքում կցվել են «Աոյուզ-36» (մայիսի 27-ին, տիեզերագնացներ՝ Վալերի Կուբասով, Բերտալան Ֆարկաշ), «Սոյուզ Տ-2» (հունիսի 5-ին, տիեզերագնացներ՝ Յուրի Մալիշև, Վլադիմիր Ակսյոնով), «Սոյուզ-37» (հուլիսի 24-ին, տիեզերագնացներ՝ Վիկտոր Գորբատկո, Ֆամ Տուան), «Սոյուզ-38» (սեպտեմբերի 19-ին, տիեզերագնացներ՝ Յուրի Ռոմանենկո, Տամայո Մենդես) տիեզերանավերը, «Պրոգրես-9, 10, 11» բեռնատար ավտոմատ փոխադրական տիեզերանավերը։ 1980 թվականի հոկտեմբերի 11-ին տիեզերագնացներ Պավել և Վալերի Ռյումինները վայրէջք են կատարել «Սոյուզ-37» տիեզերանավով (թռիչքը տևել է 185 օր)։
1981 թվականի մայիսի 14-22-ին, Դումիտրու Պրունարիույի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-40» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ- 6»-«Սոյուզ Տ-4» ուղեծրային համալիրին (ուղեծրում էր 1981 թվականի մարտի 13-ից, տիեզերագնացներ՝ Վլադիմիր Կովալյոնոկ, Վիկտոր Սավինիխ)։ 1982 թվականի օգոստոսի 19-27-ին, Ալեքսանդր Սերեբրովի և Սվետլանա Սավիցկայայի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Մոյուզ Տ-7» տիեզերանավով։
Օգոստոսի 20-ին տիեզերանավը կցվել է «Մալյուտ-7»-«Մոյուզ Տ-5» ուղեծրային համալիրին (ուղեծրում էր 1982 թվականի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Անատոլի Բերեզովոյ, Վալենտին Լեբեդև)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 380)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Պոպով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 31 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային տիեզերագնացներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Խորհրդային տիեզերագնաց-օդաչուներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ