Բերտալան Ֆարկաշ
| Բերտալան Ֆարկաշ | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 2, 1949 (76 տարեկան) |
| Ծննդավայր | Gyulaháza, Kisvárda District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | հունգարերեն |
| Կրթություն | Kilián György College for Aviation Technology? (1969) և Կրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան |
| Մասնագիտություն | տիեզերագնաց, օդաչու, էսպերանտիստ, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և Research Cosmonaut |
| Աշխատատու | Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան |
| Զբաղեցրած պաշտոններ | air attaché? |
| Կուսակցություն | Հունգարիայի ժողովրդավարական ֆորում և Q113722689?[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Բերտալան Ֆարկաշ (հունգ.՝ Farkas Bertalan, օգոստոսի 2, 1949, Gyulaháza, Kisvárda District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա) Հունգարիայի ժողովրդական Հանրապետության տիեզերագնաց-օդաչու, հունգարացի առաջին տիեզերագնացը և առաջին էսպերանտո խոսողը, ով թռչել է տիեզերք[3].։ Հունգարիայի ժողովրդական Հանրապետության հերոս (1980), Սովետական Միության հերոս (1980), փոխգնդապետ։
Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ 1976 թվականից։ 1978 թվականից Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով «Սոյուզ» տիեզերանավով և «Մալյուտ» ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980 թվականի մայիսի 26-ին, Հունգարիայում առաջինը, Վ․ Ն․ Կուբասովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ-36» տիեզերանավով։ Մայիսի 27-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ-35» ուղեծրային համալիրին (տիեզերագնացներ՝ Լ․ Ի․ Պուզով, Վ․ Վ․ Ռյումին)։ Բերտալան Ֆարկաշը (Վ․ Ն․ Կուբասովի հետ) վայրէջք է կատարել հունիսի 3-ին «Սոյուզ-35» տիեզերանավով։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://static.valasztas.hu/dyn/pv14/szavossz/hu/M16/E03/evkjkv.html
- ↑ https://telex.hu/belfold/2025/08/20/augusztus-20-kituntetesek-szent-istvan-rend-magyar-erdemrend
- ↑ «Новости эсперанто-движения». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտալան Ֆարկաշ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 620)։ |