Սև գիրք (ֆիլմ)
«Սև գիրք» (հոլ.՝ Zwartboek), 2006 թվականի նիդերլանդական ռազմական դրամա-թրիլեր, որի ռեժիսորն է Պաուլ Վերհուվենը։
Ֆիլմը պատմում է Ռահիլ Շտայն անունով մի հրեա աղջկա մասին, ով փորձում է գոյատևել Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված նիդերլանդներում։ Ֆիլմը հաղթեց հոլանդական ազգային ամենահայտնի կինոփառատոնին՝ արժանանալով «Ոսկե ցուլի» որպես «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր» և «լավագույն դերասանուհի» անվանակարգերում։ Գլխավոր դերակատարուհին Քարիս Վան Հաուտենն է, ում փայլուն խաղի մասին համաշխարհային մամուլը բազմիցս գրեց։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 1-ին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմը ստացել է «Երիտասարդ ֆիլմ» (Premio Arca Cinema Giovani) մրցանակը։ Բացի այդ, Լոնդոնի և Տորոնտոյի կինոցուցադրությունների ժամանակ տեղի ունեցան ֆիլմի ոչ մրցանակային ցուցադրությունները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը սկսվում է 1956 թվականին Իսրայելում գլխավոր հերոսուհի Ռահիլ Շտայնի և Ռոննիի պատահական հանդիպման դրվագով։ Պատերազմից հետո Ռահիլը հաստատվել էր Իսրայելում։ Ընկնելով հիշողությունների գիրկը, Ռահիլը քայլում է ծովափով և ընկնում հիշողությունների գիրկը՝ տեղափոխվելով 1944 թվականների Նիդերլանդներ։
Ռահիլը երտասարդ, գեղեցիկ գերմանական հրեուհի է, նախկին երգչուհի, ով պատերազմի ժամանակ ստիպված էր ընտանիքի հետ թաքնվել մի քրիստոնյա գյուղացու տանը, ով ստիպում էր աղջկան ուտելուց առաջ անպայման աղոթել։ Երբ գերմանացիները ռմբակոծում են բնակավայրը, տունն ավերվում է։ Ռահիլին փրկում է մի տղա։ Վերջինիս հետ նրանք գնում են լաստանավ. դիմադրության անդամների նպատակն է լաստանավով տեղափոխել հրեաներին անվտանգ տարածքներ։ Լաստանավի վրա Ռահիլը գտնում է ընտանիքի անդամներին, բայց դա շատ կարճ է տևում։ Գերմանացիները սպանում են հրեաներին և բելգիացիներին, այդ թվում Ռահիլի ընտանիքի անդամներին։ Միայն աղջիկն է ողջ մնում։ Նա տեսնում է, թե ինչպես են գերմանացիները կողոպտում դիակները։ Տեսնում է նաև նրանց հրամանատարի դեմքը։
Ռահիլին փրկում է մի տեղացի։ Աղջիկը մեռած է ձևանում (իբր մահացել է տիֆից) և դագաղով տեղափոխվում է Դիմադրության շարժման գրասենյակ։ Գերմանացիները ճանապարհին կանգնեցնում են. նրանք կիրառում են մի շարք հնարքներ, որպեսզի ստուգեն աղջկա մեռած լինելը։ Շտաբում նա ծանոթանում է Ակկերմանսի և Հերբեն Կեյպերսի հետ։ Ակկերմանսը սկսում է համակրել Ռեյչելին։ Մի քանի ամիս հետո նրանք որոշում են աղջկան դարձնել իրենց խմբի անդամ։ Նրանց գաղտնի գործողություններից մեկի ժամանակ Ռեյչելը ծանոթանում է գեստապոյի սպա Լյուդվիգ Մյունտցեի հետ։ Աղջիկը սկսում է հետաքրքրել սպային։ Ռահիլն աստիճանաբար ձեռք է բերում Մյունտցեի վստահությունը և դառնում է ֆաշիստական զորքերի տեղական շտաբի երգչուհի։ Ռահիլն ու Մյունտցեն դառնում են սիրեկաններ։
Շտաբում Ռահիլը գտնում է իր ընտանիքին սպանող սպային՝ Գյունտեր Ֆրանկենին, որը զբաղվում է հրեաներին պատկանող քանկարժեք իրերի զավթմամբ։ Նրան այդ հարցում օգնում էին դավաճան հրեաներն ու բելգիացիները։ Դրա պատճառով դիմադրության անդամների թիվը սկսում է կրճատվել։
Սկսվում է Գերմանիայի կապիտուլյացիան։ Փրկված սպա Ֆրենկենը հասկանում է, որ հարկավոր է փախչել՝ վերցնելով ամբողջ կողոպուտը։ Նավով դուրս գալով Նիդերլանդներից ճանապարհին սպանվում է Ակկերմանսի կողմից։ Միևնույն ժամանակ Մյունտցեն և Ռահիլը ստիպված են թաքնվել, քանի որ սպան նախկին նացիստ էր և պատճատ է դարձել մի շարք սպանությունների։ Նրանք գնում են նոտարիուս Սմաալի մոտ, ով իր մոտ էր պահում շատ հրեա ընտանիքների գումարները (այդ թվում Ռեյչելի ընտանիքի)։ Բայց գալով Սմաալի գրասենյակ՝ մեռած են հայտնաբերում նոտարին և իր տիկնոջը։ Նոտարի տնից Մյունտցենը հետապնդում է մարդասպանին, սակայն հանդիպում է ամբոխին, ովքեր բռնելով նրան՝ հանձնում են իշխանություններին։ Ռահիլին նույնպես համարելով դավաճան՝ ենթարկում են նվաստացումների։
Ակկերմանսը, ով դարձել էր հարգված մարդ, փրկում է աղջկան։ Նա տանում է աղջկան իր տուն՝ ցույց տալով Ֆրենկենի մոտից զավթված ապրանքը։ Ռահիլն իմանում է, որ Մյունտցեն գնդակահարվել է։ Աղջիկը ընկում է հիստերիայի մեջ։ Ակկերմանսը աղջկան սրսկում է մահացու դոզայով ինսուլին։ Բայց Ռեյչելն ուտելով շոկոլադի մի կտոր, խուսափում է մահվանից։ Պարզվում է, որ գլխավոր խաբեբան ու դավաճանը եղել է հենց Ակկերմանսը, ով միշտ ձևացել է Դիմադրության իսկական անդամ։
Այդ ընթացքում Կեյպերսը,ով կորցրել էր որդուն, սկսում է հրեաների դիակները դուրս հանել։ Ռահիլը գնում է նրա մոտ՝ պատմելով ողջ ճշմարտությունը կապված Ֆրանկենի և Ակկերմանսի գաղտնի դավադրությունների հետ։ Գլխավոր ապացույցը Սմաալի մոտ գտնված սև նոթատետրն է, որտեղ նշված է եղել սպանված հրաների անուններն ու նրանց ունեցած գումարների չափը։ Նրանց գտնում են Ակերմասին (ով պետք է օգտվեր «դիակի» հնարքից ու փախչեր), ամբողջությամբ փակում են դագաղը՝ այդպես վրեժխնդիր լինելով նրա պատճառով սպանված հրեաների անունից։ Նրանք նստում են գետի ափին՝ լսելով խեղդամահ լինողի աղաղակները։
Ֆիլմն ավարտվում է առաջին դրվագի շարունակությամբ (Իսրայել, 1956 թվական)։ Ռահիլը քայլում է ծովափի երկայքով, իսկ քիչ հեռվում նրա ընտանիքն է՝ ամուսինն ու երեխաները։ Ընտանիքը գնում է կիբուց, որտեղ իսրայելական բանակը պաշտպանում է իր սահմանը՝ պայթեցնելով ռմբակոծիչները և հայտարարելով Սուեզյան ճգնաժամի սկիզբը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դերը |
---|---|
Քարիս Վան Հաուտեն | Ռահիլ Շտայն/Էլլիս դե Ֆրիս |
Սեբաստիան Կոխ | Լյուդվիգ Մյունտցե |
Թոմ Հոֆման | Հանս Ակկերմանս |
Հալինա Ռեյն | Ռոննի |
Վալդեմար Կոբուս | Գյունտեր Ֆրանկեն |
Դերեկ դե Լինտ | Հերբեն Կեյպերս |
Միխիլ Հեյսման | Ռոբ |
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենետիկի կինոփառատոն, 2006 թվական[17]
- մրցանակ «Երիտասարդ ֆիլմերի մրցանակ՝ արտասահմանյան լավագույն ֆիլմի համար»
- «Ոսկե ցուլ» մրցանակ[18]
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր (Պաուլ Վերհուվեն)
- Լավագույն դերասանուհի (Քարիս Վան Հաուտեն)
- Բրիտանական ակադեմիա, 2007 թվական[19]
- Լավագույն օտարալեզու ֆիլմ
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին ֆիլմի ստեղծման աշխատանքները կործանման եզրին էին, քանի որ մի շարք արտասահմանյան ընկերություններ չէին կատարել համապատասխան ֆինանսավորումները։ Արտադրությունը սկսվեց միայն 2005 թվականի աշնանը, երբ տրամադրվել էր մոտ 16 մլն եվրո բյուջե։ Այդ գումարից մոտ 2 մլն եվրոն տրամադրվել էին հոլանդական տարբեր հասարակական բարեգործական ընկերությունների և Կրթության ու մշակույթի նախարարությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 europeanfilmawards.eu
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt0389557/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.metacritic.com/movie/black-book
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film939261.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film5993_black-book.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://stopklatka.pl/film/czarna-ksiega
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=58127.html
- ↑ Justine Paauw - Credits (text only) - IMDb
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 http://bbfc.co.uk/releases/zwartboek-black-book-0
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 11,38 http://www.imdb.com/title/tt0389557/fullcredits
- ↑ Peter Blok - Credits (text only) - IMDb
- ↑ 13,0 13,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ https://web.archive.org/web/20180205073623/https://www.europeanfilmacademy.org/2007.123.0.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=blackbook.htm
- ↑ Berkhout, Karel; Blokker, Bas (2006 թ․ սեպտեմբերի 8). «Kan niet bestaat niet». NRC Handelsblad (Dutch). Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «En de winnaars zijn...». degoudenui.nl (հոլանդերեն). Վերցված է 2007 թ․ հունվարի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Dames get ready to do battle at film critics' awards» (Press release). NSPCC. 2006 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Black Book(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Black Book(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Black Book»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Black Book»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև գիրք (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Գերմանիայում նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- Բելգիական դրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Եբրայերեն ֆիլմեր
- Հոլանդական դրամա ֆիլմեր
- Հոլանդերեն ֆիլմեր
- Ֆիլմեր Հոլոքոստի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1956 թվականին
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- 2000-ականների գերմաներեն ֆիլմեր
- 2000-ականների հոլանդերեն ֆիլմեր