Դերեկ դե Լինտ
Դերեկ դե Լինտ հոլ.՝ Derek de Lint | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1950[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Հաագա, Նիդերլանդներ[2] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Դերեկ դե Լինտ (հոլ.՝ Derek de Lint, հուլիսի 17, 1950[1], Հաագա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի դերասան։ Առավել հայտնի է ամերիկա֊կանադական «Պոլտերգեյստ։ Ժառանգություն» հեռուստասերիալում կատարած Դերեկ Ռայանի գլխավոր դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեկ դե Լինտ (իսկական անուն՝ Dick Hein de Lint), ծնվել է 1950 թվականի հուլիսի 17-ին Հաագայում (Նիդերլանդներ)։ 1970 թվականից 1972 թվականը սովորել է լուսանկարչություն և գրաֆիկական դիզայն Էնսխենդեի արվեստի ճեմարանում, այնուհետև 2 տարի սովորել է Kleinkunstacademie֊ում (Ամստերդամ)։
1975 թվականին տեղի ունեցավ Դերեկի թատրոնի դեբյուտը հայտնի բելգիական ռեժիսոր և սցենարիստ Հյուգո Կլաուսի բեմադրությունում։ Այնուհետև Դերեկը խաղաց ռեժիսոր Օ՛Բրայանի «The Rocky Horror Show» բեմադրությունում։ Այս բեմադրության հաջողության շնորհիվ՝ Դերեկին ուշադրություն դարձրեց Փոլ Վերխուվենը, որը պատրաստում էր նկարահանել «Նարնջագույն զինվոր» ֆիլմը, և առաջարկեց նրան գլխավոր դեր այդ ֆիլմում։ Բայց լսումները անհաջող անցան, և Դերեկը ստացավ փոքրիկ՝ դավաճան Ալեքսի դերը, իսկ գլխավոր դերը ստացավ Ռուգտեր Հաուերը։
1986 թվականին Դերեկ դե Լինտը գլխավոր դեր կատարեց «Հարձակում» (հոլ.՝ De Aanslag) ֆիլմում, որը դարձավ Ամերիկական կինոակադեմիայի մրցանակ ստացած նիդերլանդական առաջին ֆիլմը, որպես լավագույն օտար ֆիլմ։ Ինչպես նաև ֆիլմը ստացել է «Ոսկե գլոբուս» և Սիեթլի միջազգային կինոփառատոնում մրցանակներ։ Նիդերլանդական «Viva» շաբաթաթերթը Դերեկին անվանեց տարվա լավագույն դերասան։
«Հարձակում» ֆիլմից մեծ հաջողություն ստանալուց հետո Դերեկ դե Լինտն սկսեց շատ նկարահանվել տարբեր երկրների կինոներում և հեռուստատեսությունում։ 1987 թվականից 1989 թվականը նա խաղաց 12 ամերիկական և եվրոպական ֆիլմերում և սերիալներում, այդ թվում՝ Ֆիլիպ Կաուֆմենի պաշտամունքային «Գոյության անտանելի հեշտություն» ֆիլմում։ 1988 թվականին էկրանին հայտնվեց բրիտանական «Գողացված դրախտ» ֆիլմը, որտեղ Դերեկը կատարեց ֆրանսիացի փիլիսոփա և աստվածաբան Պիեր Աբելիարի գլխավոր դերը։ 1991 թվականին գլխավոր դեր կատարեց «Խանձված ափ» ֆիլմում, իսկ 1992 թվականին՝ «Գաղտնիքներ» մինի սերիալում։
1995 թվականին Դերեկ դե Լինտն իմացավ, որ MGM ստուդիայում պլանավորվում է «Պոլտերգեյստ։ Ժառանգություն» ֆիլմի նկարահանումները։ Նա հանդիպեց այդ սերիալի գաղափարի հեղինակի և գործադիր ռեժիսոր Ռիչարդ Լյուիսի հետ, և, բավականին երկար զրույցից հետո, ստացավ բժիշկ Դերեկ Ռայանի գլխավոր դերը այդ սերիալում։ Ընդամենը նկարահանվել էր սերիալի 4 եթերաշրջան, որոնք ցուցադրվել են աշխարհի շատ երկրներում։
2001 թվականին Դերեկ դե Լինտը նկարահանվեց ամերիկացի ռեժիսոր Լուորենս Մալկինի նիդերլանդական «Մարդասպանի հոգին» ֆիլմում, որտեղ նա կատարեց բազմազգ ֆինանսական ընկերության ղեկավարի դեր։ 2006 թվականին Դերեկը նկարահանումների կրկին հանդիպեց Փոլ Վերխուվերի հետ՝ «Սև գիրքը» ֆիլմի նկարահանումների հրապարակում։
Ներկայումս Դերեկը կատարում է բժիշկ Ռոսիի դերը նիդերլանդական հայտնի «Gooische vrouwen» հեռուստասերիալում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեկի կինը Դորիտ Յեսերունն է, ունեն 3 տղա՝ Ջերոմ (ծնվ․ 1979), Միկ (ծնվ․ 1981) և Օսկար (ծնվ․ 1987)։ Ավագ եղբայրը՝ Յան Անդրիեսը, վիրաբույժ֊օրթոպեդ է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում |
---|---|
1976 | Բարոկո |
1977 | Blindgangers |
Նարնջագույն զինվոր | |
1978 | Kant aan m’n broek! |
Uit de wereld van Guy de Maupassant: De vlieg | |
1979 | Kort Amerikaans |
De grens | |
Dat moet toch kunnen | |
Բարև, բժիշկ | |
1980 | Երջանիկ աստղ |
1981 | Հետ արի |
1982 | Մահվան սառը լիճ |
1983—1984 | Herenstraat 10 |
1983 | Dolly Dots |
1983 | Կյանքի և մահվան հարց |
1984 | Բաստիլիա |
1984 | Willem van Oranje |
1985 | Մատա Հարի |
Slippers | |
1986 | Հարձակում |
1986-1987 | Dossier Verhulst |
1987 | 3 տղամարդ և երեխա |
Ծեր ջենթելմենի օրագիրը | |
Տուշ | |
1988 | Մեծ փախուստ 2 |
Գողացված դրախտ | |
Գոյության անտանելի հեշտություն | |
1989—1990 | Չինական ափ |
1989 | Ազատ ֆրանսիացի |
1989 | Ծեսեր |
1990 | Այրված կամուրջներ |
Անվերջ խաղ | |
1991 | Խանձված ափ |
1992 | Ջուդիր Կրանյցի գաղտնիքները |
1993 | Հիշիր |
Էնջի | |
Քաղաքական պատերազմներ | |
Venti dal Sud | |
1994 | Փաստաբան Փերի Մեյսոն |
Նյու Յորքի ոստիկանություն | |
Pointman | |
1995 | Բոլոր մարդիկ մահկանացու են |
Lang leve de koningin | |
Affair play | |
Eindeloos leven: Oude botten breken niet | |
1996 | Փոքրիկ ձիավորները |
1997 | Մարդ, որը ստիպում էր խանդել ամուսիններին |
1998 | Անդունդի հետ բախվելը |
1995—1999 | Պոլտերգեյստ։ Ժառանգություն |
2000 | The Artist’s Circle |
1999—2000 | Հնարավորինի սահմանին |
2001 | Թոմ և Թոմաս |
Սնահավատություն | |
Իմ սերը, իմ անձրևանոցը | |
Մարդասպանի հոգին | |
2002 | The Big Charade |
Alias | |
Տիկին նախարար | |
2003 | Baantjer |
Veritas: The Quest | |
2004 | Դունյա և Դեզի |
Navy NCIS: Naval Criminal Investigative Service | |
2005 | Into the West |
L աշխարհը | |
2006 | Երբ զանգում է անծանոթը |
Լուսնային ցայգերգ | |
Սև գիրքը | |
2008 | Նամակ թագավորի համար |
Deadline | |
2005—2009 | Gooische vrouwen |
2011 | Նոր երկիր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140650679 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.