Ստանիսլավ Նեյման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Նեյման
Neumann Stanislav Kostka (1875-1947) cut.jpg
Ծնվել էհունիսի 5, 1875(1875-06-05)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][2][3]
Վախճանվել էհունիսի 28, 1947(1947-06-28)[4][1][2][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[4][3]
Գրական անունStanislav Kostka Neumann, Antikrist[2], Apostata[2], Brutus[2], Capriccio[2], Civis Bohemicus[2], Dr. Hynek Záruba[2], Ego[2], Kozoroh[2], Kupidos[2], Lokalides[2], Marius[2], Tomáš ze Smíchova[2], Jan Bedrna[2], Jindřich Bedrna[2], Jaroslav Kudrna[2], Petr Pohan[2], Jan Poupa[2], K. Protiva[2], Ladislav Rozvoda[2], Petr Skála[2], Ladislav Sýkora[2], Jiří Votoček[2] և Ivan Červený[2]
Մասնագիտությունբանաստեղծ, էսպերանտիստ, թարգմանիչ, գրական քննադատ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ, քննադատ, հրատարակիչ և արվեստի քննադատ
Լեզուչեխերեն
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն և Չեխիայի ազգային սոցիալական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինԿամիլա Նեյմանովա և Božena Neumannová?
ԶավակներՍտանիսլավ Նեյման և Կամիլա Զնաչկովսկա-Նեյմանովա
Commons-logo.svg Stanislav Kostka Neumann Վիքիպահեստում

Ստանիսլավ Կոստկա Նեյման (անգլ.՝ Neumann, հունիսի 5, 1875(1875-06-05)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][2][3] - հունիսի 28, 1947(1947-06-28)[4][1][2][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][3]), չեխ բանաստեղծ, Չեխոսլովակիայի ժողովրդական արվեստագետ (1945

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունները գրել է բանտում, ուր նա ընկել էր 1893 թվականին որպես չեխ ուսանող և բանվոր երիտասարդության «Օմլադինա» կազմակերպության մասնակից։ 1890-ական թվականներին հարել է սիմվոլիզմին («Ես նոր կյանքի առաքյալն եմ», 1896 թ., ժողովածու)։ 1900 թվականի սկզբին Նեյմանը մերձեցել է բանվորական շարժման անարխիստակոմունիստական թևի հետ։ Բանաստեղծությունների ժողովածուներում փառաբանել է կռվի ելնող ժողովրդի զանգվածներին («Երազ հուսալքվածների ամբոխի մասին և այլ բանաստեղծություններ», 1903 թ.), արտացոլել ազգային-ազատագրական պայքարը («Չեխական երգեր», 1910 թ.)։ 1914 թվականին հրատարակել է «Անտառների, բլուրների և շրերի գիրք» բնանկարային ու փիլիսոփայական քնարերգության ժողովածուն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին դիմել է ուրբանիստական մոտիվների («Նոր երգեր», 1918 թ., ժողովածու)։ Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ[փա՞ստ] անցել է մարքսիստական դիրքերը, մասնակցել է Չեխոսլովակիայի կոմկուսի ստեղծմանը։ Խմբագրական գործունեության, հրապարակախոսության ասպարեզում հանդես է եկել որպես այսպես կոչված՝ «պրոլետարական արվեստի» տեսաբան ու կրքոտ պրոպագանդիստ։ «Կարմիր երգեր» (1923 թ.) ժողովածուն դարձել է սոցիալիստական ռեալիզմի առաջին ստեղծագործություններից մեկը չեխական պոեզիայում։ 1930-1940-ական թվականներին ակտիվ մասնակցել է հակաֆաշիստական շարժմանը, որին է նվիրված «Սիրտ և ամպեր» (1935 թ.), «Երկրային հորիզոնների սոնատ» (1937 թ.), «Անհուն տարի» (1945 թ.), «Ժանտախտավոր տարիներ» (1946 թ.) աշխատանքները։ Հրատարակվել են նաև Նեյմանի «Ոսկե ամպ» (1932 թ.) վեպը, հրապարակախոսական, ռեպորտաժային և մեմուարային գրքեր, գիտամասսայական մենագրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 220 CC BY-SA icon 80x15.png