Ստամբուլի բիճը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստամբուլի բիճը
Baba ve Piç
ՀեղինակԷլիֆ Շաֆաք
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՎեպ
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Հայկական ավանդական ընտանիք
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Ստեղծման տարեթիվ2006
Էջեր368
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Հրատարակման վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակված էMetis Yayınları
Հրատարակման տարեթիվ2006
Թարգմանիչ հայերենՄարո Մադոյան-Ալաջաջյան[1]
ՎիքիքաղվածքՍտամբուլի բիճը

Ստամբուլի բիճը («Անտարես»-ի առաջին հրատարակությամբ՝ Ստամբուլի ընկեցիկը, թուրքերեն՝ Baba ve Piç), թուրք գրող Էլիֆ Շաֆաքի վեպ։ Վեպը լույս է տեսել 2006 թվականին։ «Ստամբուլի բիճը» թուրք հանրաճանաչ վիպագիր Էլիֆ Շաֆաքի վեցերորդ վեպն է և երկրորդ վեպը անգլերենով։

Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով։

Հեղինակը նկարագրում է, որ մի ընտանիքում, որտեղ բացառապես կանայք են ապրում, մեկը ֆունդամենտալ մուսուլման է, մյուսը` ժամանակակից հայացքների տեր. բոլորը տարբեր խառնվածքի և բնավորության մարդիկ են։ Նա այս ընտանիքը համեմատում է Թուրքիայի հետ և ասում, որ անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք, պետք է կարողանանք միասին ապրել և սիրել իրար` ցույց տալով նաև այն մեծ սերը, որ կա այդ ընտանիքում[3]։

Գրքի հիմնական կերպարներից Մուստաֆան աններելի հանցանք է գործել իր քրոջ հանդեպ։ Հեղինակը Մուստաֆայի հանցանքը սիմվոլացնում է և համեմատում հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի կատարած հանցանքի հետ։ Նա ցույց է տալիս, որ սա պատկանում է այն երևույթների թվին, երբ հանցագործը պարզապես իր հիշողությունից ցանկանում է ջնջել, հեռու վանել կատարված իրողությունը, որի պատասխանատվության ծանր բեռը կրելու համար ինքը պատրաստ չէ[4]։

Թարգմանություններ և հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը թարգմանված է աշխարհի 30 լեզուներով[5]։ Գիրքը առաջին հերթին հրատարակվել է անգլերենով, քանի որ նախատեսված է եղել լայն հանրության համար։ Անգլերեն տարբերակի վերնագիրն է՝ «Ստամբուլի բիճը», թուրքերենինը՝ «Հայրն ու բիճը»։ Գրքի հայերեն տարբերակի խմբագիրը Հասմիկ Ալեքսանդրյանն է։ Գիրքը հայերեն թարգմանվել է 2 անգամ։ Առաջին անգամ «Անտարես» հրատարակչությունը վեպը թարգմանել է թուրքերենից, իսկ երկրորդ թարգմանությունն արվել է անգլերենից՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանի կողմից։

Հայերեն թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջաջյանը ԱՄՆ-ում, որը աշխատանքն ավարտելուց հետո մեկնել է Ստամբուլ՝ մոտիկից ծանոթանալու համար այն միջավայրին, որտեղ ապրել են գրքի հերոսները։

Ես վստահ եղա, որ այն պետք է հայերեն թարգմանվի։ Հենց առաջին տողերից ես դրանում վստահ էի։ Ես առաջին անգամ, երբ որ լսեցի Շաֆաքի հարցազրույցը, զգացի՝ ինչքան տխուր էր նրա ձայնը։ Նրա ձայնի մեջ այնպիսի վիշտ կար։ Հրանտ Դինքի սպանությունից անցել էր ընդամենը մեկ ամիս[2]։
- Մարո Մադոյան-Ալաջաջյան

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Գրքի անուն Հրատարակչություն Տարեթիվ
Թուրքիա Թուրքիա Baba ve Piç Մետիս (Ստամբուլ) 2006
Ֆրանսիա Ֆրանսիա La Bâtarde d'Istanbul Phébus (Փարիզ) 2007
Գերմանիա Գերմանիա Der Bastard von Istanbul Eichborn Verlag (Մայնի Ֆրանկֆուրտ) 2007
Նիդերլանդներ Նիդերլանդներ De bastaard van Istanbul De Geus (Բրեդա) 2007
Նորվեգիա Նորվեգիա Bastarden fra Istanbul Aschehoug (Օսլո) 2008
Իտալիա Իտալիա La Bastarda di Istanbul Biblioteca Universale Rizzoli (Միլան) 2009
Իսպանիա Իսպանիա La bastarda de Estambul Editorial Lumen (Բարսելոնա) 2009
Լեհաստան Լեհաստան Bękart ze Stambułu Wydawnictwo Literackie (Կրակով) 2010
Շվեդիա Շվեդիա Bastarden från Istanbul Förlag 2244 (Ստոկհոլմ) 2011
Ֆինլանդիա Ֆինլանդիա Kirottu Istanbul Gummerus (Հելսինկի) 2012
Հայաստան Հայաստան Ստամբուլի բիճը Անտարես (Երևան) 2012
Վրաստան Վրաստան სტამბოლელი ნაბიჭვარი პალიტრა ლ (Թբիլիսի) 2013

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվելուց հետո այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես Թուրքիայում, այնպես էլ արևմուտքում[6]։ «Ստամբուլի բիճը» լույս տեսնելուց անմիջապես հետո թուրք ազգայնամոլ փաստաբան, աջակողմյան խմբակցության անդամ Քեմալ Քերինչսիզը, որը մինչ այդ դատի էր տվել շուրջ վաթսուն մտավորականների, այդ թվում նաև՝ Օրհան Փամուքին` նրանց մեղադրելով «Ազգային ինքնությունը վիրավորելու» համար, քրեական օրենսգրքի նույն՝ 301 հոդվածով դատի տվեց նաև Էլիֆ Շաֆաքին[4]։

«The Observer»-ի հոդվածագիր Ջերալդին Բեդելլի խոսքերով «դժբախտությունն այն է, որ այս խեղճ աղջիկները հաճախ չափից ավելի հեղեղված են գրքի քաղաքական ուղղվածության պատճառով։ Ասյան և Արմանուշը չեն խոսում սովորական տասնինը տարեկանների պես։ Անշուշտ նույնիսկ չափազանց խելացի աղջիկներն էլ զրուցելիս չպետք է այդ աստիճան խոսեն էսսեի ոճով»[4]։

Թարգմանչուհու խոսքերով գիրքը ընթերցողին ստիպում է ավելի խորը մտածել Հայոց ցեղասպանության խնդրի մասին, բարձացնում է հարցեր, որոնք Թուրքիայում սովորաբար չեն բարձրաձայնվում[6]։

Գրքին անդրադարձել է նաև հայտնի Նյու Յորք Թայմսը. իր գրախոսականում Լորեյն Ադամսն ասել է. «Ակնհայտ է, որ թուրք վիպագիր Էլիֆ Շաֆաքն իր հայրենիքում նեխածի հոտ էր զգացել»[4]։

Իսկապես, օտար գրողները շատ ավելի լավ են ներկայացնում ցեղասպանությունը, քանի որ հայ գրողները քանիցս փորձեցին, բայց մեր մաշկի տակ այդ ցավն այնքան է նվվում, որ մենք կարծես էլ չենք կարողանում օտարվել և կողքից նայել 20-րդ դարի այդ մեծ աղետին[2]։

Գրականագետ Արտո Առաքելյանը լավ է արտահայտվել գրքի մասին։ Նրա խոսքերով գրքում թաքնված մի շերտ է բացահայտել.

Մենք տարիներ շարունակ գնացել ենք մի ճանապարհով, որը եղել է ատելություն թուրքի նկատմամբ, և արդյունքը ոչինչ է, մինչդեռ որպես նոր ժամանակների ծնունդ՝ հեղինակը որոնում է արդարությունը, որին մենք մի օր հասնելու ենք։

:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թուրք գրողի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը թարգմանվել է երկրորդ անգամ(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 Թուրք գրողի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը թարգմանվել է երկրորդ անգամ
  3. Տեղի կունենա «Ստամբուլի ընկեցիկը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ազնիվ մտավորականը, ով չի կարող ուրանալ և լռել. Էլիֆ Շաֆաքն ու նրա «Ստամբուլի ընկեցիկը» վեպը
  5. Թուրք հեղինակի հայ թարգմանիչ. Մի կին, որ թրքուհի է, ինձ համար ավելի հարազատ է, քան շատ հայեր (Տեսանյութ)
  6. 6,0 6,1 «Գրքի հեղինակ.«Ստամբուլի ընկեցիկը» բարձրացնում է հարցեր, որոնք Թուրքիայում սովորաբար չեն բարձրաձայնվում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստամբուլի բիճը» հոդվածին։