Սիլվեն Վիլտոր
Սիլվեն Վիլտոր ֆր.՝ Sylvain Wiltord | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1974[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Նոյի սյուր Մառն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
![]() |
Սիլվեն Վիլտոր (ֆր.՝ Sylvain Wiltord, մայիսի 10, 1974[1][2], Նոյի սյուր Մառն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող, որը հայտնի է «Բորդոյում», Մարսելի «Օլիմպիկում», Լոնդոնի «Արսենալում »և Ֆրանսիայի հավաքականում իր ելույթներով։ 2000 թվականին Բելգիայում և Հոլանդիայում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 2000-ում Իտալիայի հավաքականի դեմ եզրափակչում գոլի հեղինակը, ինչը ֆրանսիացիներին թույլ է տվել խաղն ուղարկել լրացուցիչ ժամանակ։ Գերմանիայում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006-ի արծաթե մեդալակիր։
Ակումբային կարիերա
Վիլտորը սկսել է ֆուտբոլ խաղալ «Ժուանվիլ» մանկական թիմում։ 17 տարեկանում ավարտել է Ռենի ակադեմիան, իսկ մեկ տարի անց սկսել է ներգրավվել հիմնական թիմի հանդիպումներին։ Սկզբնական շրջանում ավելի շատ խաղացել է «կարմիր-սևերի» կազմում։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանից Սիլվենը իր տեղն է գրավել թիմի հիմնական կազմում, և նրա գոլերը օգնել են թիմին վերադառնալ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն: Սկզբում երիտասարդ հարձակվողին պակասում էր կայունությունը, սակայն, չնայած դրան, նա մնացել է թիմի հիմնական կազմում։ 1997 թվականի ամռանը Վիլտորը պայմանագիր է կնքել «Բորդոյի» հետ, որտեղ արագ դարձել է մեկնարկային կազմի խաղացող։ 1998/1999 մրցաշրջանի վերջում «ժիրոնդիները» նվաճել են Ֆրանսիայի առաջնությունը, իսկ Սիլվենը 22 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու, ինչպես նաև Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Դրանից հետո նրա վրա ուշադրություն են դարձրել ավելի շատ բարձր կարգավիճակ ունեցող ակումբներ։ Վիլտորի կարիերայի հաջորդ փուլը Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելն էր: Նոր թիմին արագ ինտեգրվելուն նպաստել է այն փաստը, որ Սիլվենի շատ հայրենակիցներ՝ Պատրիկ Վիեյրա, Ռոբեր Պիրես, Թիերի Անրի, խաղում էին նրա թիմում, իսկ թիմը մարզում էր ֆրանսիացի Արսեն Վենգերը: Բարձր մրցակցության պատճառով (Վիլտորից բացի, կենտրոնական հարձակվողի դիրքում կարող էին հանդես գալ Անրին, Դենիս Բերգկամպը և Նվանկվո Կանուն), ֆրանսիացին հաճախ ստիպված էր դուրս գալ աջ կիսապաշտպանի դիրքում, ինչը փոքր-ինչ նվազեցրել է նրա արդյունավետությունը: 2003/2004 մրցաշրջանում Վիլտորը սկսել է ավելի քիչ խաղաժամանակ ստանալ և պայմանագրի ավարտից հետո հեռացել է «Արսենալից»։ 2004 թվականին Սիլվենը ազատ գործակալի կարգավիճակով հայտնվել Է Ֆրանսիայի առաջատար «Լիոնում», որտեղ հանդես է եկել առաջ քաշված հարձակվողի դիրքում և եղել է թիմի հարձակողական խաղի գլխավոր կազմակերպիչը։ Նրա համար հատկապես հաջող էր 2005/2006 մրցաշրջանը, որի արդյունքում նա կարողացել է աչքի ընկնել 14 անգամ և օգնել է թիմին նվաճել հաջորդ չեմպիոնական տիտղոսը (ընդհանուր առմամբ, Վիլտորի օրոք դրանք երեքն էին): «Լիոնից» հեռանալուց հետո հարձակվողը վերադարձել է հարազատ «Ռեն», որտեղ բավական հաջող մրցաշրջան է անցկացրել և օգնել թիմին զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: 2008/2009 մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է «Մարսել», սակայն այդ ակումբում ելույթներն անհաջող են ընթացել․ Վիլտորը 14 խաղում կարողացել է աչքի ընկնել միայն մեկ անգամ: 2010 թվականի հունվարի 30-ին Վիլտորը տեղափոխվել է «Մեց»՝ կնքելով կես տարվա պայմանագիր[3]։ Ակումբի կազմում իր մեկնարկային խաղում փետրվարի 6-ին «Նիմի» դեմ Վիլտորը երկու գոլ է խփել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին 3:1 հաշվով[4]։ 2011 թվականի հուլիսի 19-ին ազատ գործակալի կարգավիճակով ֆուտբոլիստը մեկամյա պայմանագիր է կնքել «Նանտի» հետ[5][6]։ Սիլվենն ուրախ էր միանալ «կանարյաններին», քանի որ տարին անցկացրել էր առանց ֆուտբոլի[7]։ Հուլիսի 29-ին «Սեդանի» դեմ խաղում Վիլտորը նորամուտն է նշել նոր թիմի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Վիլյամ Վանկյորին[8]։ Օգոստոսի 22-ին «Գենգանի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Նանտ»-ի կազմում[9]։ 2012 թվականի ապրիլի 27-ին Սիլվենը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ամյենի» դեմ խաղում[10]։ Մրցաշրջանի ավարտից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին[11]։ 2016 թվականի ապրիլին Սիլվենը թվիթերի միջոցով գրել էր, որ մտադիր է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան, սակայն արդյունքում դա տեղի չի ունեցել[12]։
Միջազգային կարիերա
1999 թվականի փետրվարի 10-ին Անգլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսի ավարտին փոխարինելով Նիկոլա Անելկաին[13]։ Մարտի 31-ին Հայաստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2000 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[14]։ Բացի այդ, այս ընտրական արշավում Սիլվենն աչքի է ընկել Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում[15]։ 2000 թվականին Վիլտորը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում Բելգիայում և Նիդեռլանդներում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Դանիայի[16], Չեխիայի[17], Նիդերլանդների[18], Պորտուգալիայի[19] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[20]։ Դանիացիների դեմ խաղում Սիլվենը խփել է իր առաջին գոլը պաշտոնական մրցաշարում: Իտալացիների դեմ եզրափակչում նա գոլի հեղինակ է դարձել ավելացված ժամանակում, որով թույլ է տվել հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, իսկ հետո Դավիդ Տրեզեգեի գոլի շնորհիվ ֆրանսիացիները դարձել են Եվրոպայի չեմպիոն: Վիլտորը պարբերաբար ընդգրկվել է հավաքականում հաջորդ մրցաշարերին մասնակցելու համար։ 2002 թվականի աշխարհի և Եվրո-2004-ի առաջնություններում, որոնք անհաջող էին ֆրանսիացիների համար, Վիլտորը մասնակցել է 7 խաղերից 6-ին, բայց չի կարողացել իրեն առանձնահատուկ դրսևորել: Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում մասնակցել է իր թիմի բոլոր հանդիպումներին և օգնել հասնել եզրափակիչ: Իտալիայի հավաքականի դեմ «մունդիալի» եզրափակիչ խաղի 11 մետրանոց հարվածաշարում Սիլվեն առաջինն էր, որը իրացրել է իր փորձը, սակայն Դավիդ Տրեզեգեի վրիպման պատճառով տիտղոսը բաժին է հասել իտալացիներին: Դրանից հետո Վիլտորն ավարտել է միջազգային կարիերան։
Ձեռքբերումներ
Ակումբային
- «Բորդո»
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 1998/99
- «Արսենալ»
- Անգլիայի չեմպիոն (2)՝ 2001/02, 2003/04
- Անգլիայի գավաթի գավաթակիր (2)՝ 2001/02, 2002/03
- Անգլիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2002
- «Օլիմպիկ Լիոն»
- Ֆրանսիայի չեմպիոն (3)՝ 2004/05, 2005/06, 2006/07
- Ֆրանսիայի հավաքական
- Եվրոպայի չեմպիոն՝ 2000
- Կոնֆեդերացիաների գավաթակիր՝ 2001, 2003
- Աշխարհի փոխչեմպիոն՝ 2006
Անձնական
- Ֆրանսիայի տարվա ֆուտբոլիստ (ըստ France Football-ի)՝1999
- Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1998/99
Խաղերի վիճակագրություն
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ակումբ[21] | Եվրագավաթներ[22] | Այլ[23] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեն | 1992/93 | 2 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 2 | 0 |
1993/94 | 26 | 9 | 1 | 0 | - | - | 0 | 0 | 27 | 9 | |
1994/95 | 25 | 5 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 6 | |
1995/96 | 37 | 15 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 18 | |
1996/97 | 35 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 3 | |
Ընդամենը | 125 | 32 | 12 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 137 | 36 | |
Ռեն Բ
(ֆարմ ակումբ) |
1991/92 | 20 | 5 | - | - | - | - | 0 | 0 | 20 | 5 |
1992/93 | 26 | 4 | - | - | - | - | 0 | 0 | 26 | 4 | |
1993/94 | 10 | 5 | - | - | - | - | 0 | 0 | 10 | 5 | |
1994/95 | 6 | 5 | - | - | - | - | 0 | 0 | 6 | 5 | |
1996/97 | 2 | 2 | - | - | - | - | 0 | 0 | 2 | 2 | |
Ընդամենը | 64 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 64 | 21 | |
Բորդո | 1997/98 | 34 | 10 | 7 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 43 | 15 |
1998/99 | 33 | 22 | 1 | 0 | 8 | 5 | 0 | 0 | 42 | 27 | |
1999/00 | 32 | 13 | 6 | 0 | 12 | 4 | 1 | 0 | 51 | 17 | |
Ընդամենը | 99 | 45 | 14 | 5 | 22 | 9 | 1 | 0 | 136 | 59 | |
Արսենալ | 2000/01 | 27 | 8 | 7 | 6 | 13 | 1 | 0 | 0 | 47 | 15 |
2001/02 | 33 | 10 | 10 | 6 | 11 | 1 | 0 | 0 | 54 | 17 | |
2002/03 | 34 | 10 | 7 | 2 | 12 | 1 | 1 | 0 | 54 | 13 | |
2003/04 | 12 | 3 | 3 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 20 | 4 | |
Ընդամենը | 106 | 31 | 27 | 15 | 40 | 3 | 2 | 0 | 175 | 49 | |
Օլիմպիկ Լիոն | 2004/05 | 25 | 3 | 2 | 2 | 8 | 6 | 0 | 0 | 35 | 11 |
2005/06 | 35 | 12 | 3 | 0 | 10 | 2 | 0 | 0 | 48 | 14 | |
2006/07 | 22 | 5 | 3 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 31 | 7 | |
Ընդամենը | 82 | 20 | 8 | 4 | 24 | 8 | 0 | 0 | 114 | 32 | |
Ռեն | 2007/08 | 25 | 6 | 3 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 32 | 7 |
2008/09 | 6 | 0 | 1 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 9 | 1 | |
Ընդամենը | 31 | 6 | 4 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 41 | 8 | |
Ընդամենը «Ռենի» համար | 156 | 38 | 16 | 6 | 6 | 0 | 0 | 0 | 178 | 44 | |
Ռեն Բ
(ֆարմ ակումբ) |
2007/08 | 1 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 1 | 0 |
2008/09 | 2 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 2 | 0 | |
Ընդամենը | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
«Ընդամենը Ռեն Բ»-ի համար | 67 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 67 | 21 | |
Օլիմպիկ Մարսել | 2008/09 | 13 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 |
Ընդամենը | 13 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 | |
Մեց | 2009/10 | 15 | 3 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 15 | 3 |
Ընդամենը | 15 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 3 | |
Նանտ | 2011/12 | 33 | 8 | 3 | 0 | - | - | 0 | 0 | 36 | 8 |
Ընդամենը | 33 | 8 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 8 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 571 | 167 | 69 | 30 | 92 | 20 | 3 | 0 | 735 | 217 |
Ֆիլմագրություն
- Ռեժիսոր Պասկալ Բուրդոյի «Կավատ» ֆիլմում նա մարմնավորել է իրեն։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը փորձում է ամեն կերպ համոզել Սիլվենին պայմանագիր կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Вильтор перешёл в «Метц» Արխիվացված է Փետրվար 2, 2010 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Вильтор оформил дубль в дебютном матче за «Метц» Արխիվացված է Փետրվար 9, 2010 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Sylvain Wiltord s'engage au FC Nantes» (ֆրանսերեն). Site officiel du FC Nantes. 2011-07-19. Արխիվացված է օրիգինալից 2015-06-20-ին. Վերցված է 2011-07-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Sylvain Wiltord et Fabrice Pancrate présentés» (ֆրանսերեն). Site officiel du FC Nantes. 2011-07-20. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2011-07-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сильвен Вильтор: «Рад, что нашел клуб»» (ռուսերեն). sports.ru. 2011-06-20. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Седан VS. Нант 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011-07-29. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Нант VS. Генгам 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2011-08-22. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Нант VS. Амьен 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2012-04-27. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Вильтор завершил карьеру» (ռուսերեն). sports.ru. 2012-06-11. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Бывший игрок сборной Франции Вильтор объявил о возобновлении карьеры» (ռուսերեն). sports.ru. 2016-04-20. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Англия VS. Франция 0:2» (ռուսերեն). soccerway.com. 1999-02-10. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Франция VS. Армения 2:0» (ռուսերեն). soccerway.com. 1999-03-31. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Франция VS. Россия 2:3» (ռուսերեն). soccerway.com. 1999-06-05. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Франция VS. Дания 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2000-06-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Чехия VS. Франция 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2000-06-16. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Франция VS. Нидерланды 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2000-06-21. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Франция VS. Португалия 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2000-06-28. Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Франция VS. Италия 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2000-07-02. Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին. Վերցված է 2016-09-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Кубок Франции, Кубок французской лиги, Кубок Англии, Кубок Футбольной лиги Англии.
- ↑ Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА.
- ↑ Суперкубок Франции, Суперкубок Англии.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվեն Վիլտոր» հոդվածին։ |
|