Jump to content

Զվարթնոց (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:57, 13 Մարտի 2024 տարբերակ, Sed Yengibaryan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Զվարթնոց
արմտ. հայ.՝ Զուարթնոց
Տեսակգրական ամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհունվար 1929
ՀիմնադիրՀրանտ Բալոյան
Հրատարակման վայրՓարիզ
Լուծարվել է1964

«Զվարթնոց» (արմտ. հայ.՝ Զուարթնոց, ֆր.՝ Zvartnots[1]) հայալեզու գրական ամսագիր , որը հիմնադրվել է 1929 թվականի հունվարին Հրանտ Պալույանի կողմից և դադարել է հրատարակվելուց 1964 թվականին:

Պատմություն

«Զվարթնոցը»հիմնադրվել  է 1929 թվականի հունվարին Հրանտ Պալույանի կողմից [2]: Ամսագրի վերնագիրը վկայակոչում է  Զվարթնոց եկեղեցին՝ կառուցված յոթերորդ դարում Ներսես Երրորդի կողմից, որը հայտնի է «Շինարար »անունով[2]:Ամսագիրը սկզբում եղել է լայնածավալ երկու շաբաթյա հրատարակությամբ մինչև 1931 թվականի վերջը, երբ կտրուկ դադարեց «Զվարթնոցի »հրատարակությունը [2]:

Ամսագրի նախագիծը (այստեղ Գրիգոր Բելեդյանի կողմից տրված թարգմանությամբ ) շատ ընդարձակ է, ընդգրկելով գրեթե ողջ գեղարվեստի բնագավառը [3],[4] և որի հետևում կարողենք տեսնել Շավարշ Նարտունու ազդեցությունը [5]:


  1. Նորօրյա գրականություն. ներառյալ մեծերը և երիտասարդները. արտասահմանյան ստեղծագործությունների թարգմանություններ; մահացած հայ հեղինակների չհրատարակված գործեր
  2. Գաղափարների և գրքերի տարածում ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում. գրականության փիլիսոփայություն, արևմտյան և արևելյան գրականության պատմություն; «գրականության քաղաքականության»հետազոտում  ; նոր ռուս գրականություն
  3. Հնագույն արվեստ, հնագիտություն, կրոնական հավատալիքներ արվեստի մեջ
  4. Երաժշտություն. Վագներյան դպրոցից մինչև ջազ, ներառյալ Հայաստանի ժողովրդական և պատարագային երաժշտությունը
  5. Նկարչություն և քանդակագործություն. իմպրեսիոնիզմից մինչև սյուրռեալիզմ սևամորթների արվեստի միջոցով
  6. Թատրոն. ռուսական, ճապոնական, հնդկական, հայկական, հունական թատրոնների ուսումնասիրություններ և այլն
  7. Ճարտարապետություն. բացառապես Հայաստանի ճարտարապետություն
  8. Գեղարվեստական կյանք. փարիզյան արձագանքներ, ցուցահանդեսներ, համերգներ, պար, կինո, երաժշտական դահլիճ, կրկես և այլն:

Եթե ոմանք ինչպես  Հակոբ  Օշականը, հետագայում քննադատում է դանթեական  այս նախագծի «միամտությունը», թվում է  «Զվարթնոց»-ը լավ ընդունելության է արժանանում ընթերցողի կողմից,որոնք գտնվում են Ֆրանսիայում,  Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Ռումինիայում, Բուլղարիայում և նույնիսկ Իրանում[5]:Ամսագրի նպատակն է տանիք տալ հայ գրողներին և հատկապես երիտասարդ սերնդի առանց որևէ գրական ուսմունքի: «Զվարթնոցը»հրատարակում է բնօրինակ տեքստեր,  քննադատական հոդվածներ հայկական և արտասահմանյան ստեղծագործությունների վերաբերյալ (Պոլ Վալերի, Լուիջի  Պիրանդելլո ), հայերեն թարգմանություններ այնպիսի հեղինակների  ինչպիսիք են Կնուտ Համսունը, Ստեֆան Ցվայգը, Լեոնիդ Անդրեևը և այլն, ինչպես նաև երաժշտության, պարի և նույնիսկ ժամանակակից թատրոնի մասին հոդվածներ՝ հետևաբար իրեն շատ բաց դրսևորելով ոչ  հայկական ստեղծագործության  համար [5]:

Հանդեսի հեղինակների թվում են Արշակ Չոպանյանը, Նիշան Պեշիկթաշլյանը, Նիկողոս Սարաֆյանը, Վահան Թեքեյանը,Հակոբ Օշականը, Շավարշ Նարդունին, Վահրամ Թաթուլը և այլն[5]:Կարող ենք նաև կարդալ պատմական հոդվածներ հնագիտության, ճարտարապետության կամ միջնադարյան գրականության մասին[6]:

Ամսագիրը  Հայ Հեղափոխական Դաշնակության համակիրն է[7]:

Հրատարակության վեցամյա  դադարից հետո Հրանտ Պալունյանը վերսկսեց այն սեպտեմբերի 15-ին 1937 թվականին [8] թվականին (և մինչև 1939 թվական) ամենամսյա փոքրածավալ հրատարակության տեսքով [2]: Զվարթնոցն այնուհետև գտնում է հայկական սփյուռքի կարևոր գրողների[8]: 1937 թվականին Հրանտ Պալունյանը հրատարակեց «Զվարթնոց»ժողովածուն, գրականության և արվեստի ալմանախ [8],որին հաջորդեց երկրորդը  1944 թվականին [9]:

Ամսագիրը վերահրատարակվել է եռամսայկը մեկ 1947-1948 թվականներին[2],[10]: Ի վերջո «Զվարթնոցը»  ամսական լույս է տեսել 1955-1964 թվականներին [2]:

Համարների ցանկ

  • Երրորդ տարի (1937-1939, 1944)
  • Հինգերորդ տարի (1955-1964 թթ.)[11]

Ծանոթագրություններ

  1. . ISBN 978-2-7082-2871-9. {{cite book}}: External link in |lire en ligne= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |année= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն); Unknown parameter |passage= ignored (|pages= suggested) (օգնություն); Unknown parameter |sous-titre= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Krikor Beledian, 2001, էջ 81
  3. Krikor Beledian, 2001, էջ 81-82
  4. {{{վերնագիր}}}.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Krikor Beledian, 2001, էջ 82
  6. Krikor Beledian, 2001, էջ 84
  7. Krikor Beledian, 2001, էջ 31
  8. 8,0 8,1 8,2 Krikor Beledian, 2001, էջ 243
  9. Krikor Beledian, 2001, էջ 244
  10. Krikor Beledian, 2001, էջ 317
  11. http://tert.nla.am/mamul/Zvartnoc-1929/Table.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)