Jump to content

Բորեոս (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
23:09, 30 Հուլիսի 2024 տարբերակ, Հրաչ Թորոսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բորեոս
ՏեսակAnemoi? և անձնավորում
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էԱկվիլոն
ՀայրԱստրեոս
ՄայրԷոս
Քույր/ԵղբայրEuros?, Զեփիրոս և Նոտոս
ԱմուսինՕրիթիա
ԿողակիցChione?, Aellopoda? և Chloris?
ԶավակներՔիոնե (Բորեասի դուստր), Կլեոպատրա, Կալե, Zetes?, Butes?, Hyrpace?, Աուրա, Բորեադներ, Loxo?, Haemus?, Aurai? և Hekaerge?
 Boreas Վիքիպահեստում

Բորեոս (հին հունարեն՝ Βορέας, Βοῤῥᾶς «հյուսիսային»), հունական դիցաբանությունում[1] հյուսիսային փոթորկոտ քամու մարմնավորումը։ Եղել է հիշատակված «<Թեոգոնիայում»,«<Իլիականում» (V դար 524 թվական և այլն) և «Ոդիսականում» (V դար 296 թվական)։ Հռոմեացիների մոտ հայտնի է եղել որպես Ակվիլլիոն։ Բորեոսի բնակավայրը համարվել է Թրակիան։

Դիցաբանությունում

Բորեոսը եղել է Աստրեոսի (աստղային երկնքի Աստված) և Էոսի (առավոտյան արշալույսի դիցուհի) որդին[2]՝ Զեֆիրոսի,Էվրոսի և Նոտուսի եղբայրը։ Բորեոսի ծագումը ցույց է տվել իր կապը բնության տարերային ուժերի հետ։ Պատկերվել է թևավոր, երկար մազերով, մորուքավոր, հզոր աստծու կերպարանքով։ Բորեոսը առեւանգել Է Աթենքի թագավոր Էրեխթեոսի դստերը՝ Օրիֆիային, որը նրան պարգևել է չորս երեխա՝ Զետա և Կալաիդա, որոնք մասնակցել են արգոնավորդների արշավանքին, ինչպես նաև դուստրեր Քիոնեյին և Կլեոպատրային(դիցաբանական կերպար)[3]։ Համարվել է աթենացիների ազգականը[4]։

Ըստ լեգենդի՝ նա կարողացել է կերպարանափոխվել մուգ բաշով նժույգի։ Այդ կերպարանքով նա ընտրել է տասներկու լավագույն զամբիկներին Դարդանիոսի թագավոր Էրիխտոնիուսի երեմակից, որոնք նրանից ծնել են տասներկու հովատակների՝ արագ ինչպես ինքը՝ քամին[5]։ Հարպիայի հետ ամուսնությունից նա ունեցել է ձիեր Խանթուսին և Պոդարկեյին, որոնց հետագայում նվիրաբերել է Էրխիթոնուսին՝ որպես փրկագին Օրիֆիայի համար[6]։

Կլավդիոս Էլիանոսը «Խայտաբղետ պատմություններ» գրքում գրել է, որ երբ Լուկանիայում Սիրաքյուսի բռնակալ Դիոնիսիոս ավագը ռազմական գործողություններ է իրականացրել ֆուրիա քաղաքի դեմ, նա այնտեղ ուղարկել է երեք հարյուր նավ։ Սակայն ներխուժել է հյուսիսային քամին և ջախջախել նավերը՝ զրկելով բռնակալին իր նավատորմից: Ֆուրայի բնակիչները զոհեր են տվել Բորեոսին ի երախտագիտություն իրենց փրկության, որոշել են համարել համաքաղաքացի, նրան հատկացրել են տուն հողակտորով և սկսել ամեն տարի տոն նշել նրա պատվին։ Այսպիսով, ոչ միայն աթենացիներն են ընդունել Բորեոսին որպես իրենց յուրային, այլև ֆուրիայցիները, ինչպես նաև, ըստ Պաուսանիայի, Մեգալոպոլիսի բնակիչները նրան շնորհել են «բարերար» մականունը[7]։

Նրա տունը անվանել են «յոթտնանի քարայր»[8]։ Անտիկ ժամանակներում Էլբրուս հանգած հրաբուխը անվանել են «Բորեոսի օթյակ»։

Գրականություն և արվեստ

Նրան նվիրված է եղել LXXIX Օրփեոսական օրհներգը[9]։ Էսքիլեսի «Օրիֆիա» ողբերգության գործող անձը։ Կիպսելիուսի դագաղի վրա պատկերված է օձի պոչերով՝ ոտքերի փոխարեն, առևանգելով Օրիֆիային։

Օրիֆիայի առևանգման սյուժեն զարդարել է աթենացիների տաճարը Դելոսում, որը հաճախ հանդիպում է ծաղկամանների նկարչության մեջ։ Նկարչության մեջ այս սյուժեն կարելի է գտնել Անիբալե Կարաչիյի, Պիտեր Պաուլ Ռուբենսի,Շառլ լը Բրենի և Ֆրանսուա Բուշեյի կտավների մեջ։ Բորեոսի պատկերը (բայց արվեստի պատմության աղբյուրների մեծ մասում Զեֆիրոսի) կարելի է գտնել Սանդրո Բոտիչելլիի «Գարուն» նկարում։ 1763 թվականին ֆրանսիացի բարոկկո կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոն գրել է իր վերջին օպերան, որը կոչվել է (քնարական ողբերգություն հինգ գործողությամբ) «Բորեադներ» (ֆր.՝ Les Boréades) և կապված է եղել Բորեոսի և նրա որդիների պատմության հետ[10][11]։

Ծանոթագրություն

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.183; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 9, 16 далее
  2. Гесиод. Теогония, 380.
  3. Николай Кун Легенды и мифы Древней Греции (с иллюстрациями). — The Planet, 2012-06-22. — 922 с. — ISBN 9781909115088
  4. Павсаний. Описание Эллады I 19, 5
  5. Гомер. Илиада, VII, 220—229.
  6. Нонн. Деяния Диониса, XXXVII, 155—160.
  7. «Клавдий Элиан. Пестрые рассказы. Книга XII» (ռուսերեն). ancientrome.ru. Արխիվացված է օրիգինալից 2018-01-26-ին. Վերցված է 2018-01-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Каллимах. Гимны, IV, 65.
  9. «ORPHIC HYMNS 41-86 — Theoi Classical Texts Library». Արխիվացված է օրիգինալից 2018-02-01-ին. Վերցված է 2018-02-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 19 (օգնություն)
  10. Парин А.В. Европейский оперный дневник : [сборник статей]. — Аграф, 2007. — 456 с. — ISBN 9785778403390
  11. Мелодия. — Мелодия, 2003. — 512 с.

Արտաքին հղումներ