Բորեոս (դիցաբանություն)
| Բորեոս | |
|---|---|
| Տեսակ | Anemoi? և անձնավորում |
| Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
| Սեռ | արական |
| Երևի համընկնում է | Ակվիլոն |
| Հայր | Աստրեոս |
| Մայր | Էոս |
| Քույր/Եղբայր | Euros?, Զեփիրոս և Նոտոս |
| Ամուսին | Օրիթիա |
| Կողակից | Chione?, Aellopoda? և Chloris? |
| Զավակներ | Քիոնե (Բորեասի դուստր), Կլեոպատրա, Կալե, Zetes?, Butes?, Hyrpax?, Աուրա, Բորեադներ, Loxo?, Haemus?, Αὖραι? և Hekaerge? |
Բորեոս (հին հունարեն՝ Βορέας , Βοῤῥᾶς «հյուսիսային»), հունական դիցաբանությունում[1] հյուսիսային փոթորկոտ քամու մարմնավորումը։ Եղել է հիշատակված «<Թեոգոնիայում»,«<Իլիականում» (V դար 524 թվական և այլն) և «Ոդիսականում» (V դար 296 թվական)։ Հռոմեացիների մոտ հայտնի է եղել որպես Ակվիլլիոն։ Բորեոսի բնակավայրը համարվել է Թրակիան։
Դիցաբանությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորեոսը եղել է Աստրեոսի (աստղային երկնքի Աստված) և Էոսի (առավոտյան արշալույսի դիցուհի) որդին[2]՝ Զեֆիրոսի,Էվրոսի և Նոտուսի եղբայրը։ Բորեոսի ծագումը ցույց է տվել իր կապը բնության տարերային ուժերի հետ։ Պատկերվել է թևավոր, երկար մազերով, մորուքավոր, հզոր աստծու կերպարանքով։ Բորեոսը առեւանգել Է Աթենքի թագավոր Էրեխթեոսի դստերը՝ Օրիֆիային, որը նրան պարգևել է չորս երեխա՝ Զետա և Կալաիդա, որոնք մասնակցել են արգոնավորդների արշավանքին, ինչպես նաև դուստրեր Քիոնեյին և Կլեոպատրային(դիցաբանական կերպար)[3]։ Համարվել է աթենացիների ազգականը[4]։
Ըստ լեգենդի՝ նա կարողացել է կերպարանափոխվել մուգ բաշով նժույգի։ Այդ կերպարանքով նա ընտրել է տասներկու լավագույն զամբիկներին Դարդանիոսի թագավոր Էրիխտոնիուսի երեմակից, որոնք նրանից ծնել են տասներկու հովատակների՝ արագ ինչպես ինքը՝ քամին[5]։ Հարպիայի հետ ամուսնությունից նա ունեցել է ձիեր Խանթուսին և Պոդարկեյին, որոնց հետագայում նվիրաբերել է Էրխիթոնուսին՝ որպես փրկագին Օրիֆիայի համար[6]։
Կլավդիոս Էլիանոսը «Խայտաբղետ պատմություններ» գրքում գրել է, որ երբ Լուկանիայում Սիրաքյուսի բռնակալ Դիոնիսիոս ավագը ռազմական գործողություններ է իրականացրել ֆուրիա քաղաքի դեմ, նա այնտեղ ուղարկել է երեք հարյուր նավ։ Սակայն ներխուժել է հյուսիսային քամին և ջախջախել նավերը՝ զրկելով բռնակալին իր նավատորմից: Ֆուրայի բնակիչները զոհեր են տվել Բորեոսին ի երախտագիտություն իրենց փրկության, որոշել են համարել համաքաղաքացի, նրան հատկացրել են տուն հողակտորով և սկսել ամեն տարի տոն նշել նրա պատվին։ Այսպիսով, ոչ միայն աթենացիներն են ընդունել Բորեոսին որպես իրենց յուրային, այլև ֆուրիայցիները, ինչպես նաև, ըստ Պաուսանիայի, Մեգալոպոլիսի բնակիչները նրան շնորհել են «բարերար» մականունը[7]։
Նրա տունը անվանել են «յոթտնանի քարայր»[8]։ Անտիկ ժամանակներում Էլբրուս հանգած հրաբուխը անվանել են «Բորեոսի օթյակ»։
Գրականություն և արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան նվիրված է եղել LXXIX Օրփեոսական օրհներգը[9]։ Էսքիլեսի «Օրիֆիա» ողբերգության գործող անձը։ Կիպսելիուսի դագաղի վրա պատկերված է օձի պոչերով՝ ոտքերի փոխարեն, առևանգելով Օրիֆիային։
Օրիֆիայի առևանգման սյուժեն զարդարել է աթենացիների տաճարը Դելոսում, որը հաճախ հանդիպում է ծաղկամանների նկարչության մեջ։ Նկարչության մեջ այս սյուժեն կարելի է գտնել Անիբալե Կարաչիյի, Պիտեր Պաուլ Ռուբենսի,Շառլ լը Բրենի և Ֆրանսուա Բուշեյի կտավների մեջ։ Բորեոսի պատկերը (բայց արվեստի պատմության աղբյուրների մեծ մասում Զեֆիրոսի) կարելի է գտնել Սանդրո Բոտիչելլիի «Գարուն» նկարում։ 1763 թվականին ֆրանսիացի բարոկկո կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոն գրել է իր վերջին օպերան, որը կոչվել է (քնարական ողբերգություն հինգ գործողությամբ) «Բորեադներ» (ֆրանսերեն՝ Les Boréades) և կապված է եղել Բորեոսի և նրա որդիների պատմության հետ[10][11]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.183; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 9, 16 далее
- ↑ Гесиод. Теогония, 380.
- ↑ Николай Кун Легенды и мифы Древней Греции (с иллюстрациями). — The Planet, 2012-06-22. — 922 с. — ISBN 9781909115088
- ↑ Павсаний. Описание Эллады I 19, 5
- ↑ Гомер. Илиада, VII, 220—229.
- ↑ Нонн. Деяния Диониса, XXXVII, 155—160.
- ↑ «Клавдий Элиан. Пестрые рассказы. Книга XII» (ռուսերեն). ancientrome.ru. Արխիվացված օրիգինալից 2018-01-26-ին. Վերցված է 2018-01-26-ին.
- ↑ Каллимах. Гимны, IV, 65.
- ↑ «ORPHIC HYMNS 41-86 — Theoi Classical Texts Library». Արխիվացված օրիգինալից 2018-02-01-ին. Վերցված է 2018-02-04-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 19 (օգնություն) - ↑ Парин А.В. Европейский оперный дневник : [сборник статей]. — Аграф, 2007. — 456 с. — ISBN 9785778403390
- ↑ Мелодия. — Мелодия, 2003. — 512 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անեմոի, Բորեոս»
- Աշխարհի ժողովուրդների առասպելները: Հանրագիտարան. Մ., 1987 թվական:
- Դիցաբանական կերպարներ այբբենական կարգով
- «Ոդիսական»-ում գործող անձինք
- Աստվածներ այբբենական կարգով
- Թրակիայի հին հունական դիցաբանություն
- Կերպարներ այբբենական կարգով
- Հին Թրակիա
- Հին հունական աստվածներ
- Հին հունական դիցաբանության էակներ
- Հին հունական դիցաբանության կերպարներ
- Հին հունական դիցաբանություն
- Քամիներ
- Օդերևութաբանություն